Սովորական խայտառակություն

… Ну а девушки, а девушки- потом

Մարտի 4, 2017
… Ну а девушки, а девушки- потом

Հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի պատասխանատու, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու, պատգամավոր Արայիկ Գրիգորյանի լարված հարաբերությունների թեման վերջին շաբաթների առավել շատ լուսաբանված նյութերից է: Նրանց թշնամությունը գուցե և հին արմատներ ունի, սակայն նախընտրական այս շրջանում բոլոր կեղտերը բարձրացել են ջրի երես, ու մրցակիցները առիթը բաց չեն թողնում իրար խայթելու համար:

 

Եվ ահա այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ Արտաշատում, ՀՀԿ գրասենյակի տարածքում միմյանց ծեծել են Սարգսյանի ու Գրիգորյանի կողմնակիցները։ Ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վեճը կրկին եղել է միմյանցից ձայներ խլելու պատճառով: Տեղի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և վիճաբանողներին բերման է ենթարկել:


Ու հանկարծ, դեպքից շատ չանցած` Ալիկ Սարգսյանը սկսել է բոլորին համոզել, թե վիճաբանության պատճառը խիստ անձնական է, ոչ մի կապ չունի ընտրական պրոցեսների հետ ու, կարճ ասած, աղջկա հաշիվ է: Այս պնդմանը հետևում է մի երկար պատմություն այն մասին, թե ինչպես իր վարորդի որդին` Լյուդվիգը, հեռախոսազրույց է ունեցել հակառակորդի հետ այն պատճառով, որ վերջինս անհանգստացնում է իր բարեկամուհուն։ Նրանք հանդիպել են, վիճել, իրար քաշքշել, կրակել և ընդամենը այսքանը:


Ընդամենը մի հարցում Ալիկ Սարգսյանը չի կարողացել սյուժեն հավաստի շարադրել: Մինչև վերջ էլ անհասկանալի է մնացել, թե ինչու էին աղջկա համար կռիվ տվողները ճակատամարտի վայր ընտրել ՀՀԿ գրասենյակի տարածքը, և այդ ինչպես է պատահում, որ բոլոր կենցաղային բնույթի անհամաձայնությունների արդյունքում միշտ էլ գլխավոր դերակատարները կամ իր կողմնակիցներն են, կամ Արայիկ Գրիգորյանի: Ու մինչ նախկին ոստիկանապետը կշտկի սցենարային թերացումները, երևի պետք է, որ այս անգամ նրան կանչեն ուր որ հարկն է, բացատրեն, որ հիմա կարևորը ընտրություններն են, ну а девушки, а девушки- потом.






Դիտումների քանակ 39020


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ավշարի Արայիկը չգիտի, թե ինչ է աշխատում

Ավշարի Արայիկը չգիտի, թե ինչ է աշխատում

Հոկտեմբերի 9, 2017


Հավանաբար, շատ դժվար կլինի պատկերացնել մի մարդու, ով իր աշխատանքի վայրը չգիտի: Բայց այս պատկերացումները չեն կարող տարածվել ԱԺ Հ...

Խորհրդարա՞ն, թե՞ էլիտար շենք

Խորհրդարա՞ն, թե՞ էլիտար շենք

Մայիսի 17, 2017


Այսօր լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ավարտին է հասցրել իրեն և Աշոտ Արսենյան...

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ապրիլի 5, 2017


Տխրահռչակ Gallup International Association ընկերության ներկայացուցիչները վիրավորվում և նեղանում են, երբ մարդիկ կասկածի են ենթար...

Երբ հավատալ և երբ չհավատալ

Երբ հավատալ և երբ չհավատալ

Ապրիլի 4, 2017


Այս ընտրությունների ժամանակ խոշոր ձախողումների շարքում անպայման պետք է ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանի անուն...

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Ապրիլի 4, 2017


Ամերիկայի հայկական համագումարն այսօր մի հայտարարություն է տարածել, որը կազմված է բովանդակային երկու շերտերից: Առաջինով այդ կառո...

 Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ապրիլի 3, 2017


Փաստորեն, Ազգային ժողով մտնում է չորս քաղաքական ուժ: Տխուր է, որ դաշնակները ևս հինգ տարի պիտի պարազիտությամբ զբաղվեն և վնասից զ...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ապրիլի 2, 2017


ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ առայժմ չի կարող խոսել ընտրախախտումն...

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Ապրիլի 2, 2017


Օրվա ընթացքում ընտրախախտումների մասին հաղորդումների թիվը վաղուց է գերազանցել մի քանի հարյուրը: Բայց նույնիսկ այդ առատության մեջ...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Ում բաժին կհասնի փողը

Ում բաժին կհասնի փողը

Ապրիլի 2, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասում: Ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ և այն նետել է ...

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ապրիլի 2, 2017


Այսօր լրագրողների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Արարատի մարզի, Շահումյան գյուղի 12/35 ընտրատեղամասում Ազգային Ժողովի պատգամավ...

Կարևորն այն է, որ ելք կա

Կարևորն այն է, որ ելք կա

Ապրիլի 2, 2017


Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է «Ելք» դաշինքի վստահված անձը: Ասում են, որ իբր վստ...

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Ապրիլի 2, 2017


Վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում այն մասին, որ ընտրողների մատնահետքը ճանաչող սարքերը չեն աշխատում: Բա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Ֆավորիտները փոխվե՞լ են

Ֆավորիտները փոխվե՞լ են

Ապրիլի 2, 2017


Ըստ տեղեկությունների, Էջմիածնի 9-րդ դպրոցում գտնվող ընտրական տեղամասում վերջացել են 2-րդ և 3-րդ համարի՝ «Ազատ Դեմոկրատերի» և «Հ...

Եզրափակիչ նախընտրական օրագիր. մարտի 31

Եզրափակիչ նախընտրական օրագիր. մարտի 31

Մարտի 31, 2017


Յուրաքանչյուր դրամատուրգ կամ ռեժիսոր հստակ գիտի. թատրոնում հիշվում է վերջին ֆրազը: Հենց այս ճշմարտության գիտակցությամբ էլ այսօր...

Նախընտրական օրագիր. մարտի 30

Նախընտրական օրագիր. մարտի 30

Մարտի 30, 2017


Մեծ մրցավազքը, որ մեկ ամիս շարունակ լարվածության մեջ էր պահում թե մասնակիցներին, թե հանդիսատեսներին, մոտենում է երափակիչ գծին: ...

Կոկա կոլայի դատարկ շիշը

Կոկա կոլայի դատարկ շիշը

Մարտի 30, 2017


Այսօր կայացած «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքում, որը փաստորեն այս քաղաքական ուժի նախընտրական քարոզչության ավարտն էր ազդարարում, բ...

Նիկոլը թելի ծայրը կորցրել է

Նիկոլը թելի ծայրը կորցրել է

Մարտի 30, 2017


Այսօր «Ելք» դաշինքի քարոզարշավն ամփոփելու նկատառումներով մամլո ասուլիս էր հրավիրել Նիկոլ Փաշինյանը: Խոսեց շատ բաներից` հարազատ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ