Ազգային խայտառակություն

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Մարտի 6, 2017
Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարկ համարեց խոսել: Խոսեց այն ժամանակ, երբ իր կարծիքն ու գնահատականներն այլևս որևէ նշանակություն չունեն և ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ առկա գործընթացների վրա: Ու քանի որ հրապարակավ արտահայտվելու քայլն անպտուղ ու աննպատակահարմար է, ապա մնում է հասկանալ, թե որն է երկար ու համառ դադարից հետո այժմ արտահայտվելու իմաստը:

 

Ընթերցելով Քոչարյանի հայտարարության տեքստը` այն տպավորությունն ենք ստանում, որ գործ ունենք մեկի հետ, ով դեպքերի ընթացքից սարսափելի հետ է մնացել և կամ սա ամիսներ առաջ ուղարկված նամակ է, որը միայն հիմա է տեղ հասել: Օրինակ, նախկին նախագահը գրում է. «Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային (տարածքային) քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները»: Սրա մասին խոսել 2017-ի մարտին` նույնն է, թե վազ տալ մի գնացքի հետևից, որը շատ վաղուց մեկնել է կայարանից:


Եվ քանի որ դա վստահաբար այդպես է (այնքան վստահաբար, որ Քոչարյանը նույնիսկ ինքն է խոստովանում իր մտքերի ավելորդությունը), ապա նրա այսօրվա գրավոր ելույթը հետապնդում է միայն մեկ նպատակ` ցուցադրել, թե ինքը բնավ չի միջամտել ու մասնակցություն չի ունեցել ստվերային խմորումներին և դրա հետ մեկտեղ անուղղակիորեն համեմատություն է անցկացրել իր ժամանակների ու այսօրվա ժամանակների միջև: Բայց հենց այս կետի վրա էլ նախկին նախագահը խայտառակ սայթաքում է թույլ տալիս:


Օրինակ, նա ասում է. «Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում»: Քոչարյանը թերևս չի ցանկանում վերհիշել, որ ապագաղափարական կուսակցությունների հիմնադիրն ինքն է և հատկապես իր բարձր հովանու ներքո լույս աշխարհ եկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնց համար շարժիչ ուժը հենց փողի քսակն էր: Եվ հիմա չարիքի սերմեր նետողը զարմանում է, թե ինչու է բերքն այսպիսին ստացվել: Քոչարյանի ժամանակավրեպ ուղերձը մի մարդու քայլ է, որ ասում է, թե ինքը լվանում է իր ձեռքերը, սակայն չի ցանկանում խոսել այն մասին, թե ձեռքերը որտեղ էր կեղտոտել:







Դիտումների քանակ 41417


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Բոստանջյանին պատժում են քաղաքականով

Հուլիսի 31, 2018


Այսօր լուր տարածվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել, ինչի արդյունքում այդ խմբակցության պա...

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Մեկ հավատում է, մեկ չի հավատում

Հուլիսի 30, 2018


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր մասին սիրում է ասել, թե անչափ սկզբո...

Երկու դերասանի թատրոն

Երկու դերասանի թատրոն

Հուլիսի 30, 2018


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ հիշել, որ ինքը նաև ԱԺՄ կուսակցության նախագահն է,...

Ամենաառաջին անհանգստացողը

Ամենաառաջին անհանգստացողը

Հուլիսի 28, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք ներկայացնելու և կալանավորելու փաստի առիթով արձագանքնե...

Շիզոֆրենիկների ժամանակը

Շիզոֆրենիկների ժամանակը

Հուլիսի 28, 2018


Օրեր առաջ, երբ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիսը հասարակությանը մեղադրեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիայով տառա...

ԲՀԿ-ում անհանգիստ են

ԲՀԿ-ում անհանգիստ են

Հուլիսի 27, 2018


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների և նրա կալանավորման փաստը քաղաքական ուժերը միանշանակ չընդունեցին: ՀՀԿ...

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Ո՞վ տեղ կհասցնի Քոչարյանի ծանուցագիրը

Հուլիսի 4, 2018


Մեծ ուրախություն է տիրում Հայաստանում: Այսքան մեծ ուրախություն չի եղել անգամ անկախության հռչակման ժամանակ, էլ չենք խոսում հայկա...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Փետրվարի 17, 2017


Մենք արդեն առիթ ունեցել էինք կռահումներ անելու այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խոստացել էր խոսել Ամանորի ...

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Քոչարյանի համար հայրենիք են փնտրում

Հունվարի 17, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեման հիմա արդիական ու պահանջարկ վայելող է: Դեռ կենսունակ է այն մտայնությունը, թե նա մեծ ազդեցո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ