Տիեզերական խայտառակություն
Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև
Մարտի 7, 2017
Ծառուկ Սարգսյան
Հնարավոր է, որ այստեղ լրիվ այլ բան կա
Նախալակոտ Ուրիխանյանը Ծառուկյանի գովքն է անում: Գիշեր-ցերեկ սա Երևանում և մարզերում քարոզարշավ է ծավալում, այն է` թուլացնում է Գագիկ Ծառուկյանի դիրքերը: Օրինակ, այսօր սա ասել է, թե, իբր, «Մուլտի գրուպ»-ում աշխատում է 25.000 մարդ, և եթե հնարավորություն ընձեռվի «Ծառուկյան» դաշինքին կառավարություն կազմել, ապա ողջ ազգը ժամացույցի պես կաշխատի, ինչպես «Մուլտի գրուպ» ընկերությունում:
Սրանից ավելի ոչխար բան ասել ուղղակի հնարավոր չէ, և եթե չլիներ Ուրիխանյան նախալակոտը, ապա դժվար է պատկերացնել, թե էլ ով կարող էր համեմատություն անցկացնել պետության և առևտրային ձեռնարկության միջև, ընդ որում՝ այն ձեռնարկության, որտեղ մարդիկ աշխատում են ճորտի կարգավիճակում, զուրկ են բոլոր սոցիալական, աշխատանքային իրավունքներից:
Բայց այսօր այլ հարց ենք ուզում քննարկել: Ի վերջո, ո՞վ է նախալակոտ Ուրիխանյանի քաղաքական «պապան», ո՞վ դրան մտցրեց Ծառուկյանի ցուցակ և ինչի՞ համար:
Առիթ ունեցել ենք գրելու, որ Ուրիխանյանի հովանավորը ռուս դեսպան Վոլինկինն է: Դեսպանն, իհարկե, իրավունք ունի համակրել այս կամ այն քաղաքական գործչին Հայաստանում, ավելին, նա նաև կարող է բարեխոսել սրա կամ նրա համար: Բայց քանի որ Վոլինկինը Վլադիմիր Պուտինի նշանակածն է, հետևաբար` նորմալ մարդ, ապա պետք է եզրակացնել, որ նա չէր կարող Ուրիխանյանի կարիերային հարցերով զբաղվել, քանզի, լինելով ինտելեկտուալ, պրն Վոլինկինն անմիջապես կզգար Ուրիխանյանի մտավոր սնանկությունը և, բնականաբար, սրան երբևէ լուրջ չէր ընդունի, ուր մնաց, թե միջնորդեր սրան ինչ-որ ցուցակ խցկելու համար: Բայց, այնուամենայնիվ, դեսպան Վոլինկինը խցկել է Ուրիխանյանին Ծառուկյանի ցուցակ: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու:
Խոսել այն մասին, թե դեսպանն ու Ուրիխանյանը միասեռականներ են` անլուրջ է: Պուտինը չէր կարող միասեռականին դեսպան նշանակել, քանզի զզվում է այդ ցեղատեսակից, Ուրիխանյանն էլ այդ անձը չէ: Քանզի նախալակոտ լինելը դեռ չի նշանակում լինել նաև միասեռական: Կարող ենք ևս մի քանի այսօրինակ վարկած քննարկել, բայց ապարդյուն: Եվ ակնհայտ է դառնում, որ դեսպանի և Ծառուկյանի միջև լուրջ թշնամություն կա, և դեսպանը Ուրիխանյանին մտցրել է Ծառուկյանի ցուցակ, որպեսզի փորձանք բերի վերջինիս գլխին: Գողականում նման իրավիճակներում ասում են «ջեբը գցել»: Բայց ինչո՞ւ: Ի՞նչ վատություն էր արել Գագիկ Ծառուկյանը ռուս դեսպան Վոլինկինին, որ նա այսօրինակ դաժանությամբ վարվեց Գագիկ Ծառուկյանի հանդեպ:
Մենք չունենք այս հարցի պատասխանը, այսինքն` չենք կարողանա ստույգ հաշվարկել ռուս դեսպանի և հայ առաջնորդի թշնամության դրդապատճառներն ու պատճառները, մենք ընդամենը կհնչեցնենք մի քանի վարկած, որոնք բնավ պարզություն չեն մտցնի այս անհասկանալի հարցում: Բայց, համենայն դեպս, փորձենք դա անել:
Կարելի է մտածել, թե Գագիկ Ծառուկյանի և դեսպանի կնոջ միջև ինչ-որ մի կապ է տեղի ունեցել, դեսպանն էլ, քանի որ հայ չէ և չի կարող սպանել կնոջը, նախալակոտ Ուրիխանյանով է վրեժխնդիր լինում Ծառուկյանին, որպեսզի տապալի և խայտառակի նրա դաշինքը: Բայց անմիջապես ասենք, որ սա հնարավոր տարբերակ չէ. դեռ չի ծնվել որևէ հայ կամ ռուս տղամարդ, որն ասի, թե Ծառուկյանը դոմփել է կնոջս և չի վճարել դրա դիմաց: Անցնենք առաջ: Հնարավոր է, որ դեսպանը կատարել է ՀՀԿ հրահանգը` Ուրիխանյանին հասկանալի նպատակներով մտցնելով Ծառուկյանի ցուցակ: Բայց սա նույնպես բացառված է, քանզի Վլադիմիր Պուտինն արգելում է իր հայաստանյան դեսպաններին սերտ հարաբերակցել ՀՀԿ-ականների հետ, քանզի Պուտինին խորթ է նժդեհականությունը, նա զզվում է նացիզմ հիշեցնող ամեն ինչից, քանի որ նրա երկու մանկահասակ եղբայրները թաղված են Լենինգրադի անանուն գերեզմանատանը, որոնց տեղը նա էլ չգիտի: Եվս մեկ վարկած, բայց, ցավոք, նույնպես ոչ ռեալիստական: Հնարավոր է, որ ռուս դեսպանը համագործակցում է արևմտյան հատուկ ծառայությունների հետ, և Ուրիխանյանին մտցնելով Ծառուկյանի ցուցակ` նա այդպիսով նպաստում է «Ելք» դաշինքի հաջողությանը, որպեսզի երկրորդ տեղում ընտրությունների արդյունքում հայտնվի ոչ թե Ծառուկյանը, այլ Նիկոլն իր թիմով: Սակայն սա նույնպես հավանական չէ, քանզի Վլադիմիր Պուտինը հարիֆ չէ, և անմիջապես կկռահեր դեսպան Վոլինկինի դավաճանությունը և կպատժեր նրան: Վերջապես, հնարավոր է, որ Ուրիխանյանն ունի դեսպան Վոլինկինի դեմ ինչ-որ վարկաբեկիչ տեսանյութեր, ասենք, ինչ-որ կասկածելի կանանց հետ: Բայց այս վարկածն էլ է անհավանական, քանզի դեսպան Վոլինկինը շատ զգույշ է սեռական կապերում, գոնե այնքան, որ որևէ նախալակոտ չի կարողանա նրան շանտաժի առարկա դարձնել, մանավանդ որ դեսպանը տեղյակ է Ուրիխանյանի օպերատորական տաղանդներից, որոնց պատճառով այս նախալակոտին շուտով մեղադրանք կառաջադրվի:
Այն ինչն է՝ ինչը, որ Գագիկ Ծառուկյանին ստիպեց Ուրիխանյան Տիկոյին ցուցակ վերցնել. այս հարցն անպատասխան ենք թողնում այսօր և կփորձենք գոնե մինչև ապրիլի 2-ը ինչ-որ մի ռացիոնալ բացատրություն գտնել: Ժամանակ դեռ կա, և մենք հուսով ենք, որ դա մեզ կհաջողվի:
Դիտումների քանակ 108125
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
Դա ինչ բան է` խղճի մտոք
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում
Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում
Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար
Ծառուկյանը փողոցում ի՞նչ է անելու
Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ
Կետերը ապրիլին են հաշվում
Ո՞վ գլխի գցեց
«Ծառուկյան» դաշինքն ուզում է արդարանալ
Իրար քաշելով ման են գալիս
ՀՅԴ-ն պոչը իրեն է քաշում
Միտինգը թանկ հաճույք է
Ծառուկյանն է պայմաններ թելադրում
Ծառուկյանը կպայքարի՞ «քուչի տղերքի» դեմ
Համերաշխների անհամերաշխությունը
Ուրիխանյանը վարակակիր է
Լուռ և ջղաձիգ
Ի՞նչ արժե շարժման ակտիվիստ լինելը
ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ
Նիկոլը կփրկի Հայաստանի տնտեսությունը
Քննչական կոմիտեն ո՞ւմ է ազատ արձակել
Մեջների ամոթով տղեն
ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում
Սաքունցի սիրտը արյուն է ուզում
Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով
Թամարն ինչքան կուզի` թող գոռա
Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի
Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը
Ծռերը նորից ծռվեցին
Օրհնվի էն սհաթը
Լոքյանից Լենին չստացվեց
Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում
Փաշինյանը և մյուսները
Բուռնաշի պատահաբարը
Պետք էր սխալ գտնել` գտան
Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի
Շմայսը` հրեշտակի կերպարում
Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք...
Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին
Արմեն Դարբինյանն ուզում է վարչապետ դառնալ
Դավիթը դասականից էլ էր դժգոհ
Մարգոյի բերդի պաշարումը
Ծաղիկներ անծանոթ բարեկամից
Աբրահամյանին ի ցույց են դրել
Սկրիպալ, փախիր, Զարուհին է գալիս
Տարոնի կնոջ թուրքական հետքը
Ուրացել են Գագիկին
Ինչո՞ւ է աղմկում բաղնիքը
Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին
Պատրիարք Կիրիլի բիզնեսը սպառնում է հայ ժող...
Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով
Թափթփուկները պատմություն են կերտում ԵՄ պատ...
Հայաստանը կդառնա կազինոյի խաղադրույք
Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել
Ծառուկյանը հիշեցնում է ապագա վարչապետին
Աթեշյանի տանիքը գտան
Սրանք ի՞նչ են ուզում
Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին
Տարոնի նվերը 100-ամյակին
Վարչապետն այլևս վարչապետ չէ
«Ելքի» կամ-կամ-ը
Հնարավոր է, Հրանուշ, հնարավոր է
Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը
Գեներալների աշխարհճանաչողությունը
«Լուսավորի» մութ կողմերը
Դա ինչ բան է` խղճի մտոք
Երկիրը նախագահ չունի
Արամ Սարգսյանի բարոյական ինքնասպանությունը
Անցնող շաբաթվա դիմանկարը (9 – 15 ապրիլի, 2...
Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ
Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը
Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը
Ծառուկյանի դժվարին ընտրությունը
Հայ խայտառակ տականքներն ընդդեմ ամերիկյան դ...
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծ...
Որտեղ է կռվել պրն Լֆիկը
Հայաստանում այսօր տոն չէ
Տարոնին շտապ չոբան է պետք
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվե...
Հարավային Կորեայի նախագահը թուղթուգրի զոհ ...
Կոշի գաղութը դատավորի նստավայր կդառնա
Ազգային հարիֆության կապակցությամբ
Շմայս բռնաբարը գործ տվող է
Հայաստանի բժիշկները վիժեցնում են նախագահի ...
Դավիթ Հարությունյանը` Կարեն Կարապետյանի ան...
Հնդկաստանը պաշտոնապես ծաղրում է Հայաստանին
ԵՊՀ «Ռեստարտը» փոխում է մարտավարությունը
Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը
Անցնող շաբաթվա դիմանկարը (26 մարտի – 1 ապր...
Կոտորողների փոխարեն մեղադրում են փրկիչներին
Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը
Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճա...
Սպասենք դժբախտության
Նիկոլը փոշմանել է
Գումարելիների տեղերը փոխելիս
Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը
Անցնող շաբաթվա դիմանկարը (19 – 25 մարտի, 2...
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել
Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսա...
Զարուհու ռազմավարությունը` կայանատեղի
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Կլիմաքսն է շրջում Եվրոպայում
Մեր տեղական Դոն Քիշոտը
Մեր սուրճն Աթաթուրքի հետ խմենք
Անցնող շաբաթվա դիմանկարը (12 – 18 մարտի, 2...
Սահմանին կանգնած հերոս Սահակյանը
Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին
Հայաստանում մտադիր են ստեղծել զուգարանագիտ...
Դաշնակներին պետք է շտապ փոխանակել
Արա Աբրահամյանի խորովածանոցը
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին