Ազգային խայտառակություն

Նախընտրական օրագիր. մարտի 11

Մարտի 11, 2017
Նախընտրական օրագիր. մարտի 11

Օսկան Քոչարյան

 

Նախընտրական քարոզարշավը դեռ փորձում է պահպանել իր տեմպերը, թեև մրցակից քաղաքական ուժերն առանձնահատուկ ոչինչ չեն անում և սահմանափակվում են ընտրողների հետ մեծ ու փոքր հանդիպումներով: Նախորդ օրերի քարոզարշավը և դրանց արդյունքները որոշակի խմբագրումներ են կատարել թեկնածուների կրկնվող տեքստերում, հետզհետե դուրս են մղվում այն մտքերն ու դրույթները, որոնք կամ չեն հետաքրքրում լսարանին, կամ էլ բումերանգի էֆեկտ ունեն և դառնում են հակաքարոզչական անհաղթահարելի խութեր:

 

Սրա հետ մեկտեղ նկատելի է մի միտում, ինչը բավականին վարակիչ է ու սկսել է նշմարվել գրեթե բոլոր կուսակցությունների մոտ: Խոսքը ոչ այնքան ինքնամեծարման ու ինքնագովերգման, որքան սեփական անձի գինը բարձրացնելու և դրա համատեքստում զոհաբերումների մասին ընտրողներին հիշեցնելու մասին է:


Ասվածի լավագույն օրինակներից մեկը այսօր տվեց նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը: Համեստություն ասված մեծ բարիքը մի կողմ թողած` նա հայտարարեց. «Ես և Րաֆֆի Հովհաննիսյանը մեր հանգիստ կյանքն ենք թողել Միացյալ նահանգներում 91 թվականին և եկել Հայաստան, անմնացորդ իսկապես նվիրվել ենք մեր պետականության կառուցմանը… Այստեղ հավաքվել են իսկապես նվիրյալ մարդիկ երկրի, որոնք տարիներ աշխատել են ազնիվ և անշահախնդիր։ Մենք մեր աշխատանքով, գործով ապացուցել ենք, նույնն արել է Սեյրան Օհանյանը։ Սովետական միության փլուզումից հետո ինքն այլընտրանքներ ուներ, կարող էր շատ ավելի հզոր երկրի բանակում ծառայել, բայց նա ընտրեց Հայաստանը, Ղարաբաղի պաշտպանությունը, ազատագրումը»,- ասաց Վարդան Օսկանյանը։


Օսկանյան Վարդանին, Հովհաննիսյան Րաֆֆիին այս պնդումներն անելուց առաջ պետք էր հիշեցնել, թե ո՞վ էին իրենք ԱՄՆ-ում և ի՞նչ պիտի դառնային, եթե Հայաստանը նրանց չընդուներ: Հաստատապես չէին դառնա այդ երկրի արտգործնախարարը: Բայց եթե մի փոքր երկար մնային այնտեղ, գուցե և ականջներին հասներ Միացյալ Նահանգների նախագահնեերից մեկի հետևյալ խելացի խոսքերը. «Մի ասա, թե երկիրն ինչ պիտի անի քեզ համար, ասա, թե դու ինչ ես կարող ես անել երկրի համար»: Իսկ Վարդանն ու Րաֆֆին հիմա առևտուր են անում հայրենիքի ու ժողովրդի հետ, որ տեսնեն, թե ով ու ինչքան տվեց ու վերցրեց: Գալով Սեյրան Օհանյանի պարագային, որ կարող էր ծառայել այլ երկրի բանակում, մենք վերստին չենք հիշեցնի, որ հազիվ թե դառնար օտար զորքի պաշտպանւթյան նախարարը: Ընդամենը կհարցնենք, թե ինչպե՞ս կվարվեր, եթե այդ երկրի բանակը գար Հայաստանի ու Արցախի վրա:


Տալիքի ու առնելիքի հարաբերակցության ճշտումների անխոհեմ միտումը, ցավոք, իր անցանկալի հետքերն է թողնում մարդկանց հոգեբանության և պահվածքի վրա: Ընտրողներից ոմանց ծայրահեղ դրսևորումները խախտում են իրերի բնական վիճակը, ստեղծում կախյալության և հպատակության աղճատված, ամոթալի պատկերը: Օրինակ, երբ Գագիկ Ծառուկյանի առաջ Վանաձորի հանդիպման ժամանակ ծունկի են իջնում ու ճանապարհներին ֆուրշեթների սեղաններ են բացում, մի՞թե դա Ծառուկյանի մեղքն է և այդ ինչպե՞ս են որոշել, որ մինչև գետին պիտի խոնարհվենք, քանզի կա այդ քաղաքական ուժը, թե չէ առանց դրա ո՞նց էինք ապրելու:


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասում է, որ ինքը շատ պաշտոններ տեսած, բիզնեսներ ունեցող մարդ է, բայց գիշերները չի կարողանում աչք փակել մեր երկրի դարդ ու ցավի մասին մտածմունքներից և դրա համար էլ ամեն ինչ մի կողմ դրած` հիմա գյուղեգյուղ է ընկել, ձայն է խնդրում, որ գնա իշխանության ու արդարությունը վերականգնի: ՀՀԿ-ն ասում է, թե Կարեն Կարապետյանն իր ահռելի հարստությունն ու եկամտաբեր աշխատանքը թողած` եկել, մեր երկրում վարչապետ է դարձել ու մենք պիտի ամեն օր փառք տանք Աստծուն այդ բախտավորության համար: Մյուսները նույնպես ասում են` տարբեր անունների համար, տարբեր կուսակցությունների դրոշի ներքո, տարբեր ցանկություններից ու մտադրություններից դրդված:


Ինչ արած: Եկեք համաձայնենք: Դուք բոլորդ փրկիչներ եք, աստվածներ, տերեր, դուք զոհաբերել եք, դուք աշխատել եք, մարտնչել եք, պայքարել եք: Լավ, էս ժողովուրդը հե՞չ մի բան չի արել:







Դիտումների քանակ 119923


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Նախընտրական օրագիր. մարտի 29

Նախընտրական օրագիր. մարտի 29

Մարտի 29, 2017


Ինչպես որ երեկ արդեն կանխատեսել էինք, այսօր հրապարակվեցին նոր սոցհարցման տվյալները: Հանրությունը կարող է ևս 24 ժամ զբաղվել այս ...

Նախընտրական օրագիր. մարտի 27

Նախընտրական օրագիր. մարտի 27

Մարտի 27, 2017


Եվս մեկ շաբաթ` և թիկունքում կմնա դժվարին ամիսների ու ջղաձիգ օրերի ժամանակահատվածը: Նախընտրական շրջանը թևակոխել է իր եզրփակիչ փո...

Նախընտրական օրագիր. մարտի 25

Նախընտրական օրագիր. մարտի 25

Մարտի 26, 2017


Օրը թեև շաբաթ էր, բայց նախընտրական պատրաստությունների առումով այն չունեցավ հանգստի տարրեր, իսկ ընդհանուր առմամբ բավականին ջղաձի...

Նախընտրական օրագիր. մարտի 24

Նախընտրական օրագիր. մարտի 24

Մարտի 24, 2017


Խորհրդարանական ընտրություններին մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ է մնացել, և ահա այսօր Gallup International Association-ի հայա...

Նախընտրական օրագիր. մարտի 23

Նախընտրական օրագիր. մարտի 23

Մարտի 23, 2017


Մարտի 23-ին, ժամը 20.00-ին «Տիգրան Մեծ» տպարանում հանդիսավոր պայմաններում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկնե...

Նախընտրական օրագիր. մարտի 22

Նախընտրական օրագիր. մարտի 22

Մարտի 22, 2017


Նախընտրական քարոզչության հերթական օրը թեև ընթացավ իր բնականոն հունով, սակայն ընդհանուր տրամադրության վրա երկու ծանր կնիք էին թո...

Նախընտրական օրագիր. մարտի 21

Նախընտրական օրագիր. մարտի 21

Մարտի 21, 2017


Սկսենք ծեծից, հետո անցնենք օրվա մյուս դրվագներին: Պարզվում է, «Ծառուկյան» դաշինքի թիվ 2 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր...

Նախընտրական օրագիր. մարտի 20

Նախընտրական օրագիր. մարտի 20

Մարտի 20, 2017


Նախորդ օրերի հետևողականությունը պահպանելու ազնիվ մղումներից ելնելով` այսօր Արագածոտնի մարզի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման...

Նախընտրական օրագիր. մարտի 18

Նախընտրական օրագիր. մարտի 18

Մարտի 18, 2017


Ահա թե ինչպես է անսովորը դառնում սովորական: Նախընտրական քարոզարշավի ոչ մի օր այլևս չի բացվում առանց արտակարգ պատահարների: Բարի ...

Քարոզարշավի օրագիր. մարտի 17

Քարոզարշավի օրագիր. մարտի 17

Մարտի 17, 2017


Երեկ գրեթե բոլոր դաշինքներն ու կուսակցությունները հայտարարել էին, որ «Հաց բերողի» մահվան կապակցությամբ մեկ օրով ընդհատելու են ի...

Նախընտրական օրագիր. մարտի 16

Նախընտրական օրագիր. մարտի 16

Մարտի 16, 2017


Մարտի 16-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը խաթարվեց այն տեղեկությամբ, որ հիվանդանոցում վախճանվել է «Հաց բերողը»` Արթո...

Նախընտրական օրագիր. մարտի 15

Նախընտրական օրագիր. մարտի 15

Մարտի 15, 2017


Նախընտրական պայքարի հերթական օրը եղավ այնպիսին, ինչպիսին սպասվում էր: Սկզբում տեղեկություն ստացվեց Սևանից: Այդ քաղաքի կենտրոնու...

Նախընտրական օրագիր. մարտի 13

Նախընտրական օրագիր. մարտի 13

Մարտի 13, 2017


Քանի դեռ նախընտրական արշավն իր եռուն փուլում է, յուրաքանչյուր նոր օրը նոր առանձնահատկություններ է ի հայտ բերում: Այս առումով ու...

Նախընտրական օրագիր. մարտի 9

Նախընտրական օրագիր. մարտի 9

Մարտի 9, 2017


Ընթացիկ օրվա նախընտրական քարոզարշավն առավել բնորոշ կլիներ անվանել ոստիկանական ամփոփագիր, քանի որ ողջ օրվա ընթացքում իրար էին հա...

Նախընտրական օրագիր. մարտի 7

Նախընտրական օրագիր. մարտի 7

Մարտի 7, 2017


Եթե այս պահին անհրաժեշտ չլիներ գնահատելու ընթացիկ քարոզարշավը, այլ խոսքը դրա գեղագիտական հատկանիշների մասին լիներ, ապա հանգիստ ...

Նույն թեմայով

Օսկանյանն ու Փաշինյանը նման են

Օսկանյանն ու Փաշինյանը նման են

Մայիսի 3, 2018


Նիկոլ Փաշինյանի հաղթարշավը շատ է ոգևորել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի պարագլուխներից Վարդան Օսկանյանին, ով ընդամենը մեկ ամիս ...

Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում

Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում

Ապրիլի 23, 2018


Մի գիշերվա մեջ վերակենդանացում ապրած, նոր շունչ, հոգի ու գույն ձեռք բերած նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ պարագլուխներից Վարդան Օսկանյան...

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը

Ապրիլի 16, 2018


Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի գրառում էր կատարել, որն ավելի շատ հրաժեշտի նամակ էր հիշեցնում:...

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Հունվարի 17, 2018


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը վերջնականապես մեկնում է քաղաքական կենսաթոշակի: Հի...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

«Համախմբումը» ոչ ևս է

«Համախմբումը» ոչ ևս է

Նոյեմբերի 9, 2017


Ինչպես հաճախ է լինում Հայաստանում, այս կամ այն կուսակցության գործունեություն պայմանավորվում է մեկ անձի ցանկությամբ և ակտիվությա...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Անճարակների պասիվությունը

Անճարակների պասիվությունը

Մայիսի 30, 2017


Այն, որ ՕՐՕ դաշինքն իր դարն ապրել է, դա արդեն բոլորի համար է հասկանալի: Սակայն դաշինքից պոկված բեկորների հետագա ճակատագիրն առայ...

Օսկանյանը մնացել է ԼԳԲՏ-ի հույսին

Օսկանյանը մնացել է ԼԳԲՏ-ի հույսին

Մայիսի 25, 2017


Այն, որ ընտրությունների ավարտից հետո հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ հայտնվել են փակվելու վտանգի առաջ, արդեն ոչ մեկի համար գ...

Օսկանյանը բան ունի ասելու

Օսկանյանը բան ունի ասելու

Ապրիլի 29, 2017


ՕՐՕ դաշինքի ապագան դարձել է մի մեծ առեղծված: Ավելի ճիշտ, ոչ թե դարձել է, այլ դարձնում են, քանի որ այս պարագայում թաքցնելու առան...

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017


Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետ...

Անսուվերեն Օսկանյանը սուվերենություն կբերի

Անսուվերեն Օսկանյանը սուվերենություն կբերի

Մարտի 16, 2017


«Եթե մենք գանք իշխանության, սուվերենությունը շատ արագ կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք նորից կներդնենք կոմպլեմենտար քաղաքա...

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Մարտի 10, 2017


Այսօր էլ համանման մի իրավիճակ ստեղծվեց, և Օսկանյանն այդ տրամադրությունների ազդեցության ներքո հայտարարեց, որ ինչպես Հայաստանում,...

«Թավան» կամ «բադասխան» ստանալը մեր ախպարների մոտ լավ չի ստացվում

«Թավան» կամ «բադասխան» ստանալը մեր ախպարների մոտ լավ չի ստացվում

Փետրվարի 20, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց, որ Վարդան Օսկանյանի գողական որդի Արան ստորագրությամբ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ...

Համախմբում մի չափալաղի շուրջ

Համախմբում մի չափալաղի շուրջ

Փետրվարի 18, 2017


Ոչ ոք չէր էլ կասկածում, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը պիտի դառնա թեկնածուների միջև անհաշտ մրցակցությունը`...

Օսկանյանը` գողականի կրկնակի զոհ

Օսկանյանը` գողականի կրկնակի զոհ

Փետրվարի 18, 2017


Վարդան Օսկանյանը, լինելով այդքան ազնիվ ու արդար, ընդ որում` իրավական պետության ջատագով, երեկ «քաշվել» է հենց իրավական պետության...

Օհանյանը` ծեծող ու թքող, Օսկանյանը` կադաստր

Օհանյանը` ծեծող ու թքող, Օսկանյանը` կադաստր

Փետրվարի 17, 2017


Սեյրան Օհանյանն այսօր ասուլիսի էր գնացել, հետն էլ տարել էր Օսկանյան Վարդանին ու Մարտիրոսյան Արմենին: Պարզվեց, որ, չհաշված պատեր...

Սեյրան Օհանյանը անլուրջ մարդ է

Սեյրան Օհանյանը անլուրջ մարդ է

Փետրվարի 14, 2017


Պաշտպանության նախկին նախարարն ամեն ինչ արեց իրեն վարկաբեկելու համար: Նա, իհարկե, պրոֆեսիոնալ հրամանատար է, կրթվել է ԽՍՀՄ բուհեր...

Մեռյալ կետի վրա

Մեռյալ կետի վրա

Փետրվարի 10, 2017


Եթե այս օրերին ցանկացած կուսակցության հարցում արվի, թե իրենք ինչով են զբաղված, բոլորն անխտիր կպատասխանեն, որ նախընտրական բուռն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ