Սովորական խայտառակություն

Պաստառային պատերազմի գերիները

Մարտի 13, 2017
Պաստառային պատերազմի գերիները

Անհայտ չարագործները վնասել էին «Ելք» դաշինքի համապետական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառները: Դաշինքն ու Մարուքյանը զայրացել էին, հայտարարություններ տարածեցին առ այն, որ միջազգային մասշտաբների դավադրություն է կազմակերպված իրենց դեմ և պաստառներ պատռելը հանցագործություններից ամենադաժանն ու հրեշավորն է: Մեկ օր անց ոստիկանները գտան ահաբեկիչներին` երկու երեխա, 10-11 տարեկան: Իրավապահները հենց այդպես էլ ասացին. «Նախընտրական պաստառները պատռել են երեխաները՝ անգիտակցաբար»: Բայց սա անպատվաբեր բացատրություն էր: Ընդդիմությանն իրական, հզոր թշնամիներ ու հակառակորդներ են անհրաժեշտ, որովհետև միայն այդպես կկարևորվի նրանց արժեքը, կբարձրանա գինը: Պատռված պաստառն ընդամենը փչացած թուղթ չէ, այն ինքնադրսևորման հզոր գործիք է: Պատռել են, ուրեմն կարևորել են որպես մրցակից: Եվ դրա համար էլ Էդմոն Մարուքյանը խորապես հիասթափվելու և դառնանալու պատճառներ ուներ, քանի որ երեխաները փչացրել էին հզոր տպավորությունը:

 

Սակայն պաստառային պատերազմի տագնապը միայն «Ելքի» հաղթաթուղթը չէ: Շատերը կան, որ երազում են լինել պատռված ու փչացած, միայն թե արժանանան համընդհանուր ուշադրության, միայն թե կարևորվեն, լինեն օրվա լուրերի շարքում: Ոմանք պատրաստ են նույնիսկ սեփական ձեռքերով իրենց դիմանկարը կտոր-կտոր անել, ոմանք էլ բավարարվում են ավելի թեթև տարբերակով, ընդամենը դրա մասին լուրեր են տարածում:


Օրինակ, ասվում է այն մասին, թե իբր Նոր Նորքի 7-րդ և 9-րդ զանգվածներում պատռել են «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանի նախընտրական պաստառների մի մասը: Ավելի ճիշտ, ինքն է ասում, այն էլ ֆեյսբուքյան էջով, ոչ թե կուսակցության հայտարարությամբ: Օրվա ինքնահերոսը պատմում է դրա մասին ու հետո հավելում է. «Ենթադրում եմ, որ անում են նրանք, ովքեր վախենում են մրցակցությունից, վախենում են երիտասարդ թեկնածուից, ճանապարհ անցած մարդուց: Մարդիկ այսօր նույնիսկ պաստառներից են վախենում»:


Ազդեցիկ է հնչում, տպավորիչ, գրավիչ: Բայց հենց որ լրագրողներից մեկը տուժածին հարցնում է, թե չի պատրաստվում իրավապահ մարմիններին դիմել, ՀՎԿ թեկնածուն անմիջապես նահանջում է. «Ես արդեն Facebook-ում հայտարարություն տվել եմ և կարծում եմ՝ պատկան մարմինները կհետևեն դրան»: Այսինքն` ի՞նչ իմաստ կա մեծ իրարանցման, բա որ հանկարծ ճշմատությունը բացահայտվի՞:







Դիտումների քանակ 12282


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Ինչո՞ւ Մարուքյանը տուն չի գալիս

Մարտի 16, 2018


Ինչպես հայտնի է, տևական ժամանակ Միացյալ Նահանգներում էր գտնվում ԱԺ պաշտոնական պատվիրակությունը: Հիմա նրանք արդեն վերադարձել են ...

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Հոկտեմբերի 23, 2017


Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննության էր առնվում «Պաշտպանության մասին» օրենքի նա...

«Ելքի» մուտքը արգելված է

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրա...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Երդվող Մարուքյանն ու աներդում «Ելքը»

Երդվող Մարուքյանն ու աներդում «Ելքը»

Մայիսի 23, 2017


6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին «Ելք» դաշինքի անդամները մասնակցություն չունեցան: Թե որն էր նրանց բոյկոտի ի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ