Սովորական խայտառակություն

Փչացածներն ու փչացողները

Մարտի 15, 2017
Փչացածներն ու փչացողները

«Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը դեռ շաբաթներ առաջ, երբ հայտարարեց, թե Սյունիքում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով, իր ընտրությունը բացատրեց նրանով, որ այդ մարզի համար շատ բան է արել ժամանակին, գործարաններ է շահագործել, լավ կապեր ունի: Սակայն բավական էր ընդամենը հասնել այնտեղ, որպեսզի բոլոր սպասելիքները ջուրը ընկնեին: Սյունեցիները ոչ միայն նրան գրկաբաց չընդունեցին, այլ Քաջարանում նույնիսկ պահանջեցին անմիջապես հեռանալ: «Վարչապետ ժամանակ ի՞նչ արեցիր, որ հիմա անես»,- ասացին ընտրողները և ամեն բանի հետ մեկտեղ հիշեցրեցին նաև Արամ Զավենիչի առնչությունները Ռոբերտ Քոչարյանի հետ: Մի խոսքով, Սարգսյան Արամի հաղթական մուտքը անառիկ Զանգեզուր գլխովին տապալվեց:


Դաշինքի անդամ մյուս առաջնորդներին Արամը ստիպված է բացատրություններ տալ: Ու հիմա նա զանազան պատճառաբանություներ է հորինում իր անհաջողությունների համար: Դրանցից առաջինը ամենածեծված տարբերակն է` ասել, թե Սյունիքում վախի մթնոլորտ կա: «Գորիսում ու Կապանում դա քիչ էր զգացվում, իսկ Քաջարանում ընդհանրապես դա վերածվել էր սարսափի մթնոլորտի: Սիսիանում անտարբերությունն էր շատ: Խնդիրները մարդկանց ճորտատիրական կապի մեջ են դնում»,- բացատրում է նա:


Սակայն բացատրելը դեռ չի փրկում իրավիճակը: Պետք է այլ բան մտածել: Եվ Արամ Սարգսյանն արդեն դա մտածել է: Նա որոշել է, որ շտապ անհրաժեշտ է տեղի հանրությանը ներկայանալ ոչ թե միայնակ, այլ դաշինքի եռյակով: Այլ կերպ ասած, իրեն հալածեցին, Նիկոլին ու Մարուքյանին գուցե հանդուրժեն: Մյուս կողմից էլ` կարելի է փոխել հարվածի ուղղությունը, կարելի է փնովել ներկա վարչապետ Կարեն Կարապետյանին, ասել, թե ինքն ավելի շատ բան է արել, քան գործող կառավարության ղեկավարը: Իսկ եթե շրջանակները լայնացվեն, ապա պետք է գրոհել ամբողջ ՀՀԿ-ի վրա: Օրինակ, այս օրերին Արամ Սարգսյանը շատ է սիրում կրկնել հետևյալ միտքը. «ՀՀԿ-ի հետ ի՞նչ կապ ունեն վարչապետը, Վ. Սարգսյանը, Ա. Հովհաննիսյանը, ՀՀԿ-ական ասելով՝ ես հասկանում եմ Ա. Աշոտյանին, Գ. Սահակյանին, Ս. Սարգսյանին, Է. Շարմազանովին, էդ մարդիկ իրենց կուսակցության թասիբին կանգնել են, մեզ հետ «չանգեչանգ» կռիվ են տվել: Հիմա ՀՀԿ-ն ասում է՝ դուք վարկաբեկված եք, հանձինս ձեզ մեզ քվե չեն տա: ՀՀԿ-ն բերել է փչացնելու այսպիսի կուսական անձնավորությունների, շարել են այդ մարդկանց, որ իրենց հետ կռիվ տալու բան չունենանք: Հիմա իրենց էլ կփչացնեն, հաջորդ անգամ նոր «կույսերի» կհավաքեն: Սա է ՀՀԿ-ի գործունեության մեխանիզմը»:


Թե Հանրապետականն ինչպես կվարվի իր անդամների հետ, դա բացառապես ՀՀԿ-ի գործն է: Սակայն Արամը հենց այնպես չի սկսել մտահոգվել նրանց ճակատագրով: Բանն այն է, որ այստեղ է համեմատության դժվարին եզրեր կան: Եթե իր թվարկած մարդիկ նրանք են, ովքեր կարող են փչանալ, ապա ինքը վաղուց այն մարդկանց շարքում է, ովքեր արդեն փչացել են: Եվ հիմա իր փչացվածությունը փորձում է քողարկել ուրիշների հնարավոր հեռանկարային նկարագրով: Այլ կերպ ասած, հավասարության նշան է դնում, որ սեփական կերպարն այնքան վատ տպավորություն չստեղծի, ինչպես արդեն ձևավորվել է ընտրողների պատկերացումների մեջ: Բայց սա ուշացած քայլ է: Փչացվածների մեջ նա դեռ կմնա անգերազանցելի:






Դիտումների քանակ 19949


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արամը գնաց փչացնելու

Արամը գնաց փչացնելու

Նոյեմբերի 14, 2017


«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր այնուամենայնիվ որոշեց այցելել տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսա...

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

«Ելքը» ուզում է, բայց չի կարող

Հոկտեմբերի 20, 2017


Ոմանք դեռ հիշում են «Ելք» դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ ամրագրված էր, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն երեք՝ «Հ...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Արամը փողոցում մենակ կլինի

Արամը փողոցում մենակ կլինի

Սեպտեմբերի 26, 2017


Ամեն ոք փողոց դուրս գալու իր դրդապատճառներն ունի: Փողոցային կյանքին է կարոտել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետու...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Արամի դրամային արժեհամակարգը

Արամի դրամային արժեհամակարգը

Հուլիսի 18, 2017


Ընդդիմադիր քաղաքական գործիչների ամենասիրած թեմաներից է իշխանական թևի ներկայացուցիչների հարստության ու շքեղ ապրելակերպի մասին քն...

Արամ Սարգսյանը պահանջարկ չունի

Արամ Սարգսյանը պահանջարկ չունի

Մայիսի 12, 2017


Արամ Զավենի Սարգսյանի ավելորդությունը «Ելք» դաշինքի կազմում օր-օրի ավելի հիմնավոր է դառնում և այդ խանգարիչ հանգամանքն էլ իր հեր...

Արամը շանտաժի է ենթարկում Ծառուկյանին

Արամը շանտաժի է ենթարկում Ծառուկյանին

Ապրիլի 28, 2017


«Ելք» դաշինքը խելքի է եկել, Արամ Սագսյանին թույլ չի տալիս մասնակից դառնալ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Բայց Ար...

Արամ Սարգսյանը կգնա Եվրատեսիլ

Արամ Սարգսյանը կգնա Եվրատեսիլ

Ապրիլի 19, 2017


Այս երեկո կայացավ «Ելք» դաշինքի դրամահավաք-միջոցառումը, որն ուղղված է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քա...

Ոտքերդ քվեիդ չափով պարզիր

Ոտքերդ քվեիդ չափով պարզիր

Ապրիլի 8, 2017


Ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի, «Ելք» դաշինքը համեմատաբար լավ արդյունքներ արձանագրեց խորհրդարանական ընտրություններում ...

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ապրիլի 5, 2017


Տխրահռչակ Gallup International Association ընկերության ներկայացուցիչները վիրավորվում և նեղանում են, երբ մարդիկ կասկածի են ենթար...

Երբ հավատալ և երբ չհավատալ

Երբ հավատալ և երբ չհավատալ

Ապրիլի 4, 2017


Այս ընտրությունների ժամանակ խոշոր ձախողումների շարքում անպայման պետք է ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանի անուն...

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Ապրիլի 4, 2017


Ամերիկայի հայկական համագումարն այսօր մի հայտարարություն է տարածել, որը կազմված է բովանդակային երկու շերտերից: Առաջինով այդ կառո...

Արամ Զավենիչի խայտառակությունը

Արամ Զավենիչի խայտառակությունը

Ապրիլի 4, 2017


Արամ Սարգսյանը՝ «Ելք» դաշինքի երկրորդ համարն ու այլ արժանիքների կրողը, այս ընտրություններին որոշել էր առաջադրվել Սյունիքի մարզո...

 Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ապրիլի 3, 2017


Փաստորեն, Ազգային ժողով մտնում է չորս քաղաքական ուժ: Տխուր է, որ դաշնակները ևս հինգ տարի պիտի պարազիտությամբ զբաղվեն և վնասից զ...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ապրիլի 2, 2017


ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ առայժմ չի կարող խոսել ընտրախախտումն...

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Ապրիլի 2, 2017


Օրվա ընթացքում ընտրախախտումների մասին հաղորդումների թիվը վաղուց է գերազանցել մի քանի հարյուրը: Բայց նույնիսկ այդ առատության մեջ...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Ում բաժին կհասնի փողը

Ում բաժին կհասնի փողը

Ապրիլի 2, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասում: Ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ և այն նետել է ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ