Ազգային խայտառակություն

Սամվել Բաբայանը` «Սասնա ծռեր»-2

Մարտի 15, 2017
Սամվել Բաբայանը` «Սասնա ծռեր»-2

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը` կրակոցներով և վիրավորներով, լուրջ ստվեր նետեց նախընտրական գործընթացների վրա: Ու թեև միջադեպի բոլոր հանգամանքները դեռ վերջնականապես պարզաբանված չեն, սակայն արդեն իսկ շրջանառվում են տարատեսակ ենթադրություններ ու կարծիքներ այն մասին, թե ինչու դա կատարվեց և արդյոք հնարավո՞ր է նոր բախումների կրկնություն այլ տեղերում:


Կատարվածի շուրջ տպավորությունները կարող են շրջադարձային փոփոխության ենթարկվել, եթե հանկարծ պարզվի, որ բախումները ոչ թե ինքնաբուխ էին, այլ նախապես ծրագրված: Արդեն իսկ որոշ աղբյուրներ ակնարկում են այն մասին, թե այդ բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու և վիճակը բեկելու համար։


Սա կարելի է դիտարկել իբրև չբացառվող տարբերակ, եթե հիշենք նաև, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի որոշ անդամներ իրենց ելույթներում խոսել էին ծայրահեղ քայլերի գնալու հնարավորության մասին: Միևնույն ժամանակ այսօր տեղեկություններ տարածվեցին, որ երեկվա միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել։ Իսկ Բաբայանի գործոնը դա դարձնում է միանգամայն հնարավոր: Նրա բացակա-ներկայությունը ՕՐՕ-ի շրջանակներում հենց սկզբից էլ կասկածների տեղիք էր տալիս: Մեկը, ով հայտարարում է, թե ինքը որևէ առնչություն չունի ընտրությունների հետ, սակայն մի ամբողջ դաշինքի ցուցակներ է կազմում, կարող է ստանձնել այդ քաղաքական ուժի գորշ կարդինալի կարգավիճակը և հնարավոր անհաջողւթյան դեպքում ներքին պայթյուն հրահրել առանձին միջադեպերի, բախումների, զենքի գործադրման ուղղությամբ: Այս տեսանկյունից Սամվել Բաբայանը պիտի որ դառնա «Սասնա ծռեր»-2-ի մարմնավորողը, իսկ Սեյրան Օհանյանի խումբը, գիտակցելով, որ ապրիլի 2-ը իրենց վերջին հնարավորությունն է, տապալման վտանգի պարագայում պատրաստ կլինի դիմել սեփական կաշին փրկելու ցանկացած քայլի:







Դիտումների քանակ 46290


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սամվել Բաբայանի ժամանակը եկե՞լ է

Սամվել Բաբայանի ժամանակը եկե՞լ է

Հուլիսի 6, 2018


ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին որոշել է մեկնել Արց...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Արցախում խառնակի՞չ է պետք

Արցախում խառնակի՞չ է պետք

Հունիսի 15, 2018


Այսօր կալանքից ազատ արձակվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրան ազատություն տալը կա...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

Հունիսի 29, 2017


Խորհրդարանական ընտրությունների ավարտից ի վեր ՕՐՕ-ն ընդհանրապես, իսկ «Ժառանգությունը»՝ մասնավորապես մոռացավ, որ իր գլխավոր հակառ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

ՕՐՕ-ն անցած պատմություն է

ՕՐՕ-ն անցած պատմություն է

Մայիսի 27, 2017


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո մի առ ժամանակ երկրից հեռացե...

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Մայիսի 10, 2017


ԱԺ ընտրություններից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրասենյակը մեռավ, անդամները ցրվեցին, բոլոր հետքերը ջնջվեցին, և հիմա ա...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ապրիլի 15, 2017


Այսօր «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը նորից հայտարարություն էր տարածել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից...

ՕՐՕ-ն զինված է և շատ վտանգավոր

ՕՐՕ-ն զինված է և շատ վտանգավոր

Ապրիլի 12, 2017


Շատերն են հիշում, որ նախընտրական շրջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ բացահայտ սպառնում էին, որ ե...

Նիկոլն ու ՕՐՕ-ն պատերազմում են

Նիկոլն ու ՕՐՕ-ն պատերազմում են

Ապրիլի 6, 2017


Խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած ՕՐՕ դաշինքը եթե նույնիսկ հոգու խորքում հաշտվել է իր ձախողման հետ, ապա ընդհանո...

Սեյրան Օհանյանը հիմա էլ Շերլոկ Հոլմսն է

Սեյրան Օհանյանը հիմա էլ Շերլոկ Հոլմսն է

Ապրիլի 4, 2017


Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակց...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Ապրիլի 4, 2017


Այսօր դեռ ոչ մի լրագրողի չի հաջողվել կապ հաստատել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից որևէ մեկի հետ: Նրանք բոլորը կարծե...

ՕՐՕ-ի կարապի երգը երգված է

ՕՐՕ-ի կարապի երգը երգված է

Ապրիլի 3, 2017


Եթե հոգեբանական տեսանկյունից համեմատություն անցկացնենք ապագա խորհրդարանում տեղերից զրկված քաղաքական ուժերի միջև, ապա առանց կասկ...

ՕՐՕ-ի ամփոփիչը` հեղաշրջման կոչ

ՕՐՕ-ի ամփոփիչը` հեղաշրջման կոչ

Մարտի 28, 2017


Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքը, որն այդ քաղաքական ուժի քարոզար...

ՕՐՕ-ում մարտաֆիլմ են նկարահանում և ձգտում են Օսկարի

ՕՐՕ-ում մարտաֆիլմ են նկարահանում և ձգտում են Օսկարի

Մարտի 27, 2017


ՕՐՕ դաշինքի ղեկավարներն ամեն օր իրենց հանդիպումների և ասուլիսների ժամանակ հայտարարում են, թե իրենք և իրենց համակիրները հալածանք...

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Մարտի 25, 2017


Սամվել Բաբայանը կալանքի տակ է: ՕՐՕ դաշինքը նրա հանդեպ որոշակի պարտավորություներ ունի և հիմա հարկավոր է ցուցադրել, որ մարտական ը...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ