Ազգային խայտառակություն

Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Մարտի 15, 2017
Դերժավի Արկադն ընդդեմ «Ծառուկյան» դաշինքի և Վատիկանի

Ջհանգիր Լֆիկյան

 

Երբ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանն այցելեց Լոռի և Սպիտակ քաղաք, որտեղ անսպասելիորեն արժանացել էր ջերմ և բազմամարդ ընդունելության, որոշ ռեյտինգային թեկնածուներ կորցրին իրենց քունն ու հանգիստը: Մասնավորապես, Արկադի Համբարձումյանը` Դերժավի Արկադը հայտնվեց խոր դեպրեսիայի մեջ: Բանն այն է, որ Ծառուկյանը Լոռիում ունի անցողիկ թեկնածու` Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը, մականունը` Հավ: Պարոն Վանիկը Սպիտակում բավական լուրջ ձայների է հավակնում, որոնք նա տանելու է պրն Արկադի հաշվին: Հիմա ի՞նչ անի Դերժավի Արկադը:


Նա անում և անելու է այն, ինչը նրա մոտ լավ է ստացվում, այն է` տղամարդուն անվայել արարքներ: Ըստ մեր ստացած օպերատիվ տվյալների` Արկադի Համբարձումյանն իր թիմով (Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյան, ոմն Ալիկ Սարգսյան, ով աջուձախ է անում Դերժավի փողերը, և մի քանի այլ կասկածելի անհատներ) ամեն օր զբաղված են ահաբեկչությամբ: Օրինակ, ընդամենը մի քանի օր առաջ նրանք պատասխանատվության են ենթարկել Սպիտակի Հացամթերք թաղամասի ղեկավարին. իմանալով, որ վերջինիս տղան աշխատում է Վանիկ Ասատրյանի (Հավի) շտաբում, քաղաքապետ Սահակյանը պահանջել է, որպեսզի նա հաշվետվություն ներկայացնի քաղաքապետարան: Թաղամասի ղեկավարը հաշվետվությունը ձեռքը գնում է քաղաքապետարան, որտեղ նրանից հաշվետվությունը չեն ընդունում: Իսկ մի քանի օրից գրություն են ուղարկում, թե ինչու չկա հաշվետվությունը, որից հետո քաղաքապետ Սահակյանը նրանից հրաժարական է պահանջում: Բացի այդ, ստիպել են Ասատրյանի շտաբի պետին և օգնականին հեռանալ շտաբից` ահաբեկելով, որ Երևանում աշխատանքից կազատեն մեկի եղբորը և երկրորդի մորը, որն աշխատում է հավաքարար բժշկական կետում: Բացի այդ, տեսախցիկ են տեղադրել Ասատրյանի շտաբի հարևանությամբ, հետո Համբարձումյանի օգնական Ալիկ Սարգսյանը զանգել և ասել է շտաբի նախկին պետին, թե ֆիքսվում են նրա բոլոր տեղաշարժերը, հանկարծ ավելորդ քայլ չանի: Նույն մեթոդներով փորձում են շանտաժի ենթարկել քաղաքի այն ակտիվին, որը համախմբված է Ասատրյանի շուրջ, թեպետև ոչ այնքան հաջող: Բացի այդ, քաղաքը բաժանել են երկու մասի: Գործը հասնում է ծիծաղելի բաների: Ասենք, փողոց են ասֆալտապատում, բայց այն մասը, որը գտնվում է Համբարձումյանի ազդեցության ներքո: Կոնկրետ Թումանյան փողոցի ասֆալտապատման համար համայնքային բյուջեից 62 մլն դրամ է տրամադրվել, և ասֆալտապատել են փողոցի այն հատվածը, որտեղ բնակվում են Համբարձումյանի կողմնակիցները: Բացի այդ, ընտրակաշառքի նոր, առաջադեմ ձև են հայտնաբերել` մարդկանց ցուցակագրում են, 30.000 են խոստանում, բայց պայմանով` գումարը կվճարվի ընտրության օրը, հեռախոսով ընտրաթերթիկը նկարելուց հետո: Բացի այդ, լինելով նախկին դատախազ՝ Դերժավի Արկադը մարդկանց քրեական գործերով է սպառնում (այսպես կոչված «թաղային հեղինակությունների» մեծ մասը Ասատրյանի թիմում է): Էլ չենք խոսում մանր-մունր չարաճճիությունների մասին (ասենք, պոկել են Ասատրյանի պաստառները` իր և Ծառուկյանի նկարներով, որոնցից մեկը փակցված է եղել նրան պատկանող կարի ֆաբրիկայի վրա` ասելով, թե այդ գովազդը հակասում է օրենքի 21-րդ հոդվածին, այնինչ այդ հոդվածում չկա մի ենթակետ, որը համապատասխանում է նրանց ներկայացրած փաստարկներին):


Ինչպես տեսնում ենք, ցավալի է Դերժավի Արկադի վիճակը: Մի կողմից՝ նրա թթվածինը փակում են Կարեն Կարապետյանն ու Վահրամ Բաղդասարյանը, մյուս կողմից՝ նրա ձայները տանում է «Ծառուկյան» դաշինքը՝ ի դեմս Վանիկ Ասատրյանի: Հավանականությունը, որ Լոռու մարզից ՀՀԿ-ն երեք մանդատ կվերցնի ռեյտինգայինով, շատ փոքր է, և բնական է, որ քաշվելու է Դերժավի Արկադը: Բացի այդ, վերջերս նա լուրջ վնաս է հասցրել Կարեն Կարապետյանի նյարդային համակարգին, որը երդվել է, ըստ օպերատիվ տեղեկությունների, փակել Համբարձումյանի թթվածինը, եթե անգամ վերջինս պատգամավոր դառնա (Կարապետյանը կարծում է, որ Համբարձումյանը չափն անցել է, և այս հարցում մենք նրա հետ համամիտ ենք): Ափսոս, որ Կարապետյանը տեղյակ չէ, թե ինչ գաղափարական մեթոդներով է իր դեմ պայքարում Համբարձումյանը: Օրինակ, սա ասում է, թե Կարապետյանը գեղացի ֆրանկ է, իսկ ինքը` Դերժավի Արկադը` քաղաքի տղա (այս մասին նա հայտարարել է Լոռու մարզի համայնքապետերից մեկին, որը և՛ նրա, և՛ Կարապետյանի մտերմն է, և անմիջապես դարձրել է նախընտրական գաղափարական դրույթ):


Ինչևէ, սպասենք ապրիլի 2-ի արդյունքներին և Դերժավի Արկադի արդարացի պատժին: Հուսանք, որ Կարեն Կարապետյանը կարդարացնի մեր իղձերը:

 






Դիտումների քանակ 51961


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Ի՞նչ է պետք Դերժավի Արկադին

Նոյեմբերի 16, 2017


Օրեր առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը տեղեկացրել էր, որ իրենց նիստերից անհար...

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Մարզպետը բոլորից գոհ է, իսկ մարզպետից գո՞հ են

Նոյեմբերի 13, 2017


Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի քանի անակնկալներ գրանցվեցին: Դրանցից մեկն էլ Ախթալայի քաղաքապետի ընտրությունն էր: ...

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Դերժավի Արկադը փողով ուզում է մահացածներին վերակենդանացնել

Նոյեմբերի 3, 2017


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել...

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Գցող և գցվող Դերժավի Արկադը

Հոկտեմբերի 31, 2017


Դերժավի Արկադ մականունով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը չի սիրում, երբ իրեն «գցում են»: Ավելի ճիշտ, չի սիրում, եր...

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Դերժավի Արկադը շարունակում է մարդ սպանել և դատարաններում հաղթել

Հոկտեմբերի 27, 2017


Երբ ամիսներ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրվեցին նորածինների և ծննդկանների մահվան դեպքեր, բուժհաստատության սեփականա...

Ժողովրդի ծոցի գերիները

Ժողովրդի ծոցի գերիները

Հոկտեմբերի 12, 2017


Հանրապետությունում նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախնական պատկերն արդեն իսկ խոստանո...

Շատ փոքր նախարարն ու շատ մեծ Կարապետյանները

Շատ փոքր նախարարն ու շատ մեծ Կարապետյանները

Սեպտեմբերի 29, 2017


Այս պատմության մեջ ամենանողկալին Կարեն Կարապետյանի դիրքորոշումն է: Նա, հավանաբար, չի հասկանում, որ նվաստացնելով ՀՀ նախարարին, հ...

Արդեն բախվում են

Արդեն բախվում են

Սեպտեմբերի 7, 2017


Տհաճ միջադեպեր, անցանկալի պատահարներ ամեն օր են տեղի ունենում: Բայց երբեմն առաջին հայացքից աննշան թվացող իրադարձության թիկունքո...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Չտեսնելու օգտակար հատկությունները

Չտեսնելու օգտակար հատկությունները

Հուլիսի 26, 2017


Համայնքապետերի մի հատուկ տեսակ կա, ժամանակ առ ժամանակ դրսևորվում են: Սրանք խորապես համոզված են, որ եթե որևէ ակնհայտ փաստ հերքեն...

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Արագաչափի փոքր և միջին բիզնեսը

Հուլիսի 15, 2017


Ի՞նչ բան է բիզնեսը: Կար ժամանակ, երբ դա նախ և առաջ աշխատանքն էր և այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրութունը: Հետո մոտեցումները փ...

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Դերժավի Արկադը նույնիսկ սուտ խոսելիս է ապաշնորհ

Հունիսի 22, 2017


Արդեն առիթ ունեցել էինք պատմելու, որ օրերս վաճառակետերում հայտնվել էր ադրբեջաներեն մակնշումով մանկական կեր, և այդ ապրանքի ներմո...

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Դերժավի Արկադը` ադրբեջանցիների գործընկեր

Հունիսի 20, 2017


Ընդամենը շաբաթներ առաջ էր, երբ աղմկոտ մի պատմություն ծագեց ադրբեջանական խնձորներ ներկրելու առիթով: Գործ հարուցվեց, մեղավորներ գ...

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Դերժավի Արկադը, Բոգոն ու Տիմատին

Հունիսի 7, 2017


ԱԺ հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի համար այս տարին շատ ծախսատար է ստացվում: Նախ ահռելի գումարներ ...

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Դերժավի Արկադը կոճակ կսեղմի

Մայիսի 18, 2017


Փողով կարելի է գնել ամեն ինչ, բացի խելքից: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավի Արկադը) այս պարզ ճշմա...

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Դերժավի Արկադին սնուցման տակ են պահում

Ապրիլի 7, 2017


Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանի մասին շատ հետաքրքիր ու զարմանահրաշ պատմություններ էինք լսել, բայց այս մեկը կարծ...

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Դերժավի Արկադը՝ անբարոյական «վազվրատ» անող

Ապրիլի 6, 2017


«Վազվրատը» հայ իրականության անբաժանելի երևույթներից է։ Հայ ժողովրդի մի մասը պարտք է վերցնում մյուս մասից և սովորաբար չի վերադար...

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Դերժավի Արկադը վաղուցվա խայտառակությունն է

Ապրիլի 5, 2017


Լոռիում խասակցությունների գլխավոր նյութն այն էր, որ Համբարձումյանն այդ բանը արել է առանց ամոթի ու անթաքույց: Սա աջ ու ձախ պարկո...

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Դերժավի Արկադը` մեծն Աթիլլայի հետքերով

Մարտի 25, 2017


Հայաստանի գրեթե բոլոր մարզերում սպասվում է ընտրական թեժ պայքար: Լոռու մարզը ևս բացառություն չի կազմում, թեև այստեղ նախընտրական ...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ