Սովորական խայտառակություն

Արայիկը վարկաբեկում է ՀՀԿ-ին

Մարտի 16, 2017
Արայիկը վարկաբեկում է ՀՀԿ-ին

Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն առաջին անգամը չէ, որ պայքարում է խորհրդարանում հայտնվելու համար: Այս իմաստով փորձառու թեկնածուն արդեն գիտի, որ պատգամավոր լինելու համար կան շատ ավելի զորեղ գործիքներ, քան խելքը, իմացությունը, հմտությունները, գաղափարները, պարկեշտությունը: Ավշարի Արայիկի իմացության առաջին դրսևորումներին արդեն ականատես եղել են` Մասիսի ծեծկռտուքն ու նրա եղբոր` մարզպետ Արամայիսի պատժամիջոցները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախընտրում են այլ թեկնածուների:


Սակայն սեփական անձի կարևորությամբ հրապուրված Արայիկը պատրաստ է այս անգամ անցնել բոլոր սահմանները` ցանկալի նպատակակետին հասնելու համար: Եվ նա գործի է դրել իր քարոզչամեքենան, որի խնդիրն է հանրությանը մատուցել մի սրբադասված կերպար, ում մասին կարելի է տարածել այսպիսի տողեր. «ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը իրավամբ համարվում է այն բացառիկ հայրենասեր և պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչներից, որոնց կյանքն ու գործունեությունը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ՝ անմնացորդ նվիրում հայրենիքին և հարազատ ժողովրդին»:


Ով ճանաչում է Ավշարի Արայիկին, նման նախադասություններն ընթերցելուց հետո իրավունք ունի լիաթոք ծիծաղելու, թեև թեկնածուի քարոզիչներն այս կետի վրա կանգ չեն առնում ու պնդում են, թե իբր Արարատի մարզի բնակիչները մեծագույն հարգանքով և երախտագիտությամբ են խոսում Գրիգորյան ընտանիքի անդամների, նրանց անցած փայլուն և դրվատանքի արժանի կյանքի ուղու մասին: Հիմա Արայիկին ճանաչողները հանգիստ կարող են ծիծաղել նաև երկրորդ անգամ, մինչև հերթը կհասնի երրորդին, որովհեետև երրորդ քրքիջի առիթն այն է լինելու, թե իբր Արարատի մարզում անցկացված սոցհարցումներն ու ընտրություններում բնակչության հավանությանն արժանացած թեկնածուի ընտրության նախնական եզրակացությունները վկայում են, որ Արայիկը ռեկորդային ձայներ է հավաքելու:


Չի բացառվում, որ Ավշար գյուղում ամենակարող Գրիգորյանները պահում են իրենց անձնական օգտագործման Ադիբեկյանին, և նա էլ սոցհարցման արդյունքներ է հրապարակում: Բայց արի ու տես, որ այդ կեղծ տեղեկությունների արդյունքում Արայիկ Գրիգորյանի քարոզիչները իրենց իրավունք են վերապահել հայտարարելու այսպիսի մի միտք. «Գաղտնիք չէ, որ Արարատի մարզում ՀՀԿ-ի հաղթանակի ապահովումը բացառապես պայմանավորված է Արայիկ Գրիգորյանի անձով»:


Սա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը Արարատում ոչ մի արժեք չունի և միայն ու միայն Ավշարի Արայիկն է, որ նրանց կարող է հաղթանակ խոստանալ: Չկա Արայիկ` չկա ՀՀԿ, կա Արայիկ` ՀՀԿ-ն փրկված է: Ավելի վարկաբեկիչ միտք իշխող կուսակցության հասցեին դժվար թե հնարավոր լինի մտածել: Մի դեպքում ՀՀԿ-ն ոչնչացվում է Արարատում, մեկ այլ դեպքում ՀՀԿ-ին փրկում է այնպիսի մի ոչնչություն, ինչպիսին արաղ ծախող Արայիկն է:






Դիտումների քանակ 30618


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ավշարի Արայիկը չգիտի, թե ինչ է աշխատում

Ավշարի Արայիկը չգիտի, թե ինչ է աշխատում

Հոկտեմբերի 9, 2017


Հավանաբար, շատ դժվար կլինի պատկերացնել մի մարդու, ով իր աշխատանքի վայրը չգիտի: Բայց այս պատկերացումները չեն կարող տարածվել ԱԺ Հ...

Խորհրդարա՞ն, թե՞ էլիտար շենք

Խորհրդարա՞ն, թե՞ էլիտար շենք

Մայիսի 17, 2017


Այսօր լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն ավարտին է հասցրել իրեն և Աշոտ Արսենյան...

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ապրիլի 5, 2017


Տխրահռչակ Gallup International Association ընկերության ներկայացուցիչները վիրավորվում և նեղանում են, երբ մարդիկ կասկածի են ենթար...

Երբ հավատալ և երբ չհավատալ

Երբ հավատալ և երբ չհավատալ

Ապրիլի 4, 2017


Այս ընտրությունների ժամանակ խոշոր ձախողումների շարքում անպայման պետք է ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանի անուն...

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Ապրիլի 4, 2017


Ամերիկայի հայկական համագումարն այսօր մի հայտարարություն է տարածել, որը կազմված է բովանդակային երկու շերտերից: Առաջինով այդ կառո...

 Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ապրիլի 3, 2017


Փաստորեն, Ազգային ժողով մտնում է չորս քաղաքական ուժ: Տխուր է, որ դաշնակները ևս հինգ տարի պիտի պարազիտությամբ զբաղվեն և վնասից զ...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ապրիլի 2, 2017


ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ առայժմ չի կարող խոսել ընտրախախտումն...

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Ապրիլի 2, 2017


Օրվա ընթացքում ընտրախախտումների մասին հաղորդումների թիվը վաղուց է գերազանցել մի քանի հարյուրը: Բայց նույնիսկ այդ առատության մեջ...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Ում բաժին կհասնի փողը

Ում բաժին կհասնի փողը

Ապրիլի 2, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասում: Ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ և այն նետել է ...

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ապրիլի 2, 2017


Այսօր լրագրողների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Արարատի մարզի, Շահումյան գյուղի 12/35 ընտրատեղամասում Ազգային Ժողովի պատգամավ...

Կարևորն այն է, որ ելք կա

Կարևորն այն է, որ ելք կա

Ապրիլի 2, 2017


Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է «Ելք» դաշինքի վստահված անձը: Ասում են, որ իբր վստ...

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Ապրիլի 2, 2017


Վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում այն մասին, որ ընտրողների մատնահետքը ճանաչող սարքերը չեն աշխատում: Բա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Ֆավորիտները փոխվե՞լ են

Ֆավորիտները փոխվե՞լ են

Ապրիլի 2, 2017


Ըստ տեղեկությունների, Էջմիածնի 9-րդ դպրոցում գտնվող ընտրական տեղամասում վերջացել են 2-րդ և 3-րդ համարի՝ «Ազատ Դեմոկրատերի» և «Հ...

Եզրափակիչ նախընտրական օրագիր. մարտի 31

Եզրափակիչ նախընտրական օրագիր. մարտի 31

Մարտի 31, 2017


Յուրաքանչյուր դրամատուրգ կամ ռեժիսոր հստակ գիտի. թատրոնում հիշվում է վերջին ֆրազը: Հենց այս ճշմարտության գիտակցությամբ էլ այսօր...

Նախընտրական օրագիր. մարտի 30

Նախընտրական օրագիր. մարտի 30

Մարտի 30, 2017


Մեծ մրցավազքը, որ մեկ ամիս շարունակ լարվածության մեջ էր պահում թե մասնակիցներին, թե հանդիսատեսներին, մոտենում է երափակիչ գծին: ...

Կոկա կոլայի դատարկ շիշը

Կոկա կոլայի դատարկ շիշը

Մարտի 30, 2017


Այսօր կայացած «Ելք» դաշինքի երթ-հանրահավաքում, որը փաստորեն այս քաղաքական ուժի նախընտրական քարոզչության ավարտն էր ազդարարում, բ...

Նիկոլը թելի ծայրը կորցրել է

Նիկոլը թելի ծայրը կորցրել է

Մարտի 30, 2017


Այսօր «Ելք» դաշինքի քարոզարշավն ամփոփելու նկատառումներով մամլո ասուլիս էր հրավիրել Նիկոլ Փաշինյանը: Խոսեց շատ բաներից` հարազատ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Տուկի տուկ-տուկը
Սեպտեմբերի 19, 2017


Տուկի տուկ-տուկը

Ալիևի էվրիկան
Սեպտեմբերի 26, 2017


Ալիևի էվրիկան

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Օրենք աման լվալու մասին
Հոկտեմբերի 19, 2017


Օրենք աման լվալու մասին

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Կանայք չեն մոռանում
Հոկտեմբերի 13, 2017


Կանայք չեն մոռանում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ