Ազգային խայտառակություն

Արթուր Բաղդասարյանի պահպանման ժամկետն անցել է

Մարտի 17, 2017
Արթուր Բաղդասարյանի պահպանման ժամկետն անցել է

Հայտնի խոսք կա` կարմիր կովը կաշին չի փոխում: Ու եթե հրաշք էլ կատարվի, հանկարծ գունափոխվի նրա մաշկը, էությունը դարձյալ մնալու է նույնը, արտաքինն է, որ կարող է այլ տեսքի մեջ ներկայանալ: Հենց նույն այս կովային վիճակում է ՕԵԿ-ը, որ «Հայկական վերածնունդ» անվանափոխումից հետո էլ մնաց իր տեսակին հավատարիմ:


Մի ժամանակ ՕԵԿ-ը երկրում հանրահայտ դարձավ մուրաբայի իր անսպառ պաշարներով, որն առատորեն բաժանում էր ընտրողներին: Հիմա էլ, ընտրություններից հաշված օրեր առաջ, Արթուր Բաղդասարյանն ընտրակաշառքի նոր խմբաքանակ է հանել շրջանառության: Ըստ տեղեկությունների, Կոտայքի ու Տավուշի մարզերում սկսել է թեյ, կոսմետիկա և շարֆեր բաժանել: Հրազդանիցիներն իրենց հարդարման պարագաների մեջ այսուհետ կարող են ունենալ ՀՎԿ-ի նվիրած «Ֆաբերլիք»-ի կոսմետիկան: Տավուշցիների մոտ պատկերը մի փոքր այլ է: Այստեղ տալիս են բացիկներ և շարֆեր: Վատն այն է, որ այդ շարֆերի մեծ մասը տեղ-տեղ ցեցը կերած է: Ցեցն, իհարկե, կուսակցական պատկանելություն չունի, բայց ցեցի համար բարենպաստ պայմաններ ստեղծողը հենց ՕԵԿ-ն է: Դե հո հիմար չե՞ն, որ նոր-նոր իրեր բաժանեն: Օրինակ, նույն Տավուշում բաժանել են թեյեր, որոնց պիտանելիության ժամկետն ավարտվել էր 2014 թվականին:


Բոլոր նրանք, ովքեր արդեն դարձել են Բաղդասարյանի առատաձեռնության զոհը, պիտի մի բան հստակ գիտակցեն. ժամկետանց ապրանքներ նվիրում են ժանկետանց քաղաքական գործիչները: Եվ եթե ցեցը կերած շարֆերից առանձնապես վտանգ չկա, ապա ցեցը կերած կուսակցական առաջնորդը հաստատ կարող է մեր առողջության համար լուրջ վտանգ ներկայացնել: Թեկուզ այն բանի համար, որ, ասենք, վաղը նա կարող է բաժանել ոչ թե անտիկ թեյ, այլ, օրինակ, Աքեմենյանների դարաշրջանի երշիկ, իսկ դա արդեն վտանգավոր է կյանքի համար:







Դիտումների քանակ 48482


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Արթուրիկն էլ է ելքեր գտնում

Մայիսի 21, 2018


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին արդեն մի քանի անգամ վռնդել են հեղափոխականների շրջապատից: Բայց նա համառում է: Այս համառությունն...

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Արթուրիկն անցնում է զինված պայքարի

Մայիսի 17, 2018


Արթուր Բաղդասարյանին և նրա շահերը պաշտպանող ՕԵԿ-ին երբևէ չի անհանգստացրել «Սասնա ծռեր» խմբավորման ճակատագիրը թե այն օրերին, երբ...

Արթուրիկը խցկվում է արանքում

Արթուրիկը խցկվում է արանքում

Ապրիլի 27, 2018


Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտ...

Համբալներն ու հեղափոխությունը

Համբալներն ու հեղափոխությունը

Ապրիլի 25, 2018


Այսօր առավոտյան ստացված տեղեկությունն այն մասին, որ ՕԵԿ-ը միանում է Փաշինյանի շարժմանը ու նրա հետ փողոց է դուրս գալիս, ցայտնոտի...

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Հեղափոխությունը Նիկոլը չարեց, այլ Արթուրիկը

Ապրիլի 23, 2018


Մի ամբողջ ժողովուրդ մեծ թյուրիմացության մեջ է: Բոլորն այն կարծիքին են, թե համաժողովրդական շարժման հաղթանակի համար մեծապես պարտա...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Էլ մարդ չկա, որ միանա

Էլ մարդ չկա, որ միանա

Փետրվարի 14, 2018


Դժվար է ասել՝ երբևէ եղե՞լ է այնպես, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանի իր սխալը: Նրա անսխալականության մեջ համոզված ՕԵԿ-ականները պ...

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Մնալու տեղ չկա, գնալու տեղ չկա

Փետրվարի 6, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար կյանքը կարծես թե տհաճ անակնկալների մի երկար շղթա է նախատե...

Արթուրիկին ստրուկներ են պետք

Արթուրիկին ստրուկներ են պետք

Փետրվարի 3, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության ներսում տիրող անառողջ մթնոլորտ...

Արթուրիկի դրոշակակիրը

Արթուրիկի դրոշակակիրը

Հունվարի 18, 2018


Այն պահից ի վեր, երբ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում բացահայտեց իր էությունը, և այդ ինքնաբ...

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Եվրոպան չհավատաց Արթուրիկին

Հունվարի 8, 2018


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի համար տարին սկսվեց դժբախտությամբ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցո...

Միայն տխուր հաղորդումներ

Միայն տխուր հաղորդումներ

Դեկտեմբերի 27, 2017


Երեկ գրել էինք այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործերը վատ են` կապված նրան պատկան...

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Ձմեռ պապը Արթուրիկին նվեր չի տա

Դեկտեմբերի 26, 2017


«Արթուրիկն իրեն լավ չի պահել տարվա ընթացքում, Արթուրիկին Ձմեռ պապը նվեր չի բերի»: Ծնողներից հաճախ լսվող այս դաստիարակչական սպառ...

Անպատիվ մահ ընտրածները

Անպատիվ մահ ընտրածները

Դեկտեմբերի 15, 2017


Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերից հասարակությունը վերջնականապես հիասթափվելու և երես թեքելու բոլոր հիմքերն ունի, քա...

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Ի՞նչ է քչփորում Արթուր Բաղդասարյանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակը մի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «Չնայած այն հանգամանքի...

Ցեխի միջից` խալիչայի վրա

Ցեխի միջից` խալիչայի վրա

Նոյեմբերի 27, 2017


ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կենդանության նշաններ է ցուցադրում, բայց այդ նշաններն առայժմ խիստ անհատական են, իսկ դրանց ծագմա...

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Արթուր Բաղդասարյանը գերեզմանի տեղ է ուզում

Նոյեմբերի 22, 2017


Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցության քայլը` դադարեցնել բոյկոտը, ՀՀԿ խմբակցության հետ հուշագիր ստորագրել և վերցնել քաղաքապետի առաջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ