Տիեզերական խայտառակություն

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017
Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Ջհանգիր Լֆիկյան

 

Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալումը: Ասենք, մոսկովյան Կրեմլի պատում ամփոփված են ԽՍՀՄ խոշոր պետական գործիչների և զինվորականների աճյունները, այնտեղ են անխտիր բոլոր մարշալները` պատերազմի ռազմաճակատների հրամանատարները, իսկ վերջինը նրանցից կյանքից հեռացավ Հովհաննես Բաղրամյանը: Հիմա նրանք բոլորը նույն կարգի մարդիկ են` թե՛ Գևորգի Ժուկովը, թե՛ Իվան Կոնևը, որոնք Բաղրամյանից մի քանի մետր տարբերությամբ են ամփոփված, նույն գաղափարին ու գործին են ծառայել, նույն բարոյական արժեքներն են կրել: Չէին կարող Կրեմլի պատում թաղել, ասենք, օրենքով գող Յապոնչիկին, թեպետ նա էլ էր հեղինակություն, կամ ինչ-որ մի հարգված արտիստի: Ինչևէ, պանթեոնի իմաստն ու նշանակությունը նույնն է աշխարհում: Վաշինգտոնյան Արլինգթոնն էլ է զինվորական գերեզմանատուն, որտեղ, բացի զինվորականներից (ամերիկյան նախագահներն էլ են համարվում զինվորական), երբեմն հուղարկավորում են նաև խոշոր պետական գործիչների: Ասենք, նախագահ Քենեդու եղբայրը` սենատոր Էդվարդ Քենեդին էլ է այնտեղ հանգչում:


Դառնանք մեր դարդերին: Ժամանակին Երևանում ստեղծեցին Եռաբլուր զինվորական պանթեոնը` արժանի զինվորականների համար: Հայերն արարող ազգ են, սակայն հայերի արարչությունը գրեթե միշտ ենթարկվում է պղծման: Օրինակ, ժամանակին նրանց հաջողվեց ստեղծել ԽՍՀՄ-ում մակարդակով երրորդ կոնսերվատորիան` Մոսկվայից ու Լենինգրադից հետո, իսկ թե ինչ է մնացել այդ կրթօջախից այսօր` լավ է չասենք: Հազարումի հաստատություն բոլոր ոլորտներում անկախ Հայաստանը փոշիացրեց ու պղծեց, սկսած արդյունաբերությունից ու վերջացրած մշակութային, գիտակրթական օջախներով: Բնականաբար, Եռաբլուրն էլ չէր կարող խուսափել այդ ճակատագրից...


Եթե կա այսօր Հայաստանում մի արժանի գեներալ կամ հերոս զինվոր, որն իր անցած ուղու շնորհիվ պետք է վերջին հանգրվանը գտնի Եռաբլուրում, ապա նա կյանքի օրոք պետք է կտակի, որ իրեն թաղեն այդ պանթեոնից առնվազն 10 կիլոմետր հեռու: Քանի որ նորմալ մարդը երբեք չի ցանկանա իր հավերժությունն անցկացնել Վազգեն Սարգսյանի կամ Դրոյի հարևանությամբ: Բայց կան մարդիկ Հայաստանում, որոնք, գիտակցելով այս ամենը, փորձում են պղծել բավական պարկեշտ մարդու աճյունը:


Խոսքը «հաց բերող» Արթուրի մասին է: Նա ողբերգական ճակատագիր ունեցավ երկրային կյանքում, իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, նրան «հարգողները» նրա համար պատրաստում են նույն ողբերգությունը երկնային աշխարհում: Մի խումբ ակտիվիստներ, որոնց կյանքի իմաստը դարձել է իշխանությանը հակադարձվելը, որոնք օր ու գիշեր մտածում են, թե էլ ինչ կարելի է անել, որպեսզի այս իշխանությանը վնասեն և հունից հանեն, հիմա էլ որոշել են Արթուր Սարգսյանին թաղել Եռաբլուրում և նստացույցեր ու երթեր են անում, ընդ որում` առանց վերջինիս ընտանիքի հետ խոսելու: Հիմա այս նախրին ուզում եմ ասել հետևյալը:


Ոչխարներ, եթե իրոք անկեղծ եք հարգում Արթուրին, եթե ուզում եք նրա հիշատակի համար լավ բան անել, նախ` փոխեք նստացույցի պահանջը և հակառակը պահանջեք, որպեսզի հանկարծ իշխանությունը չուզենա Արթուրին Եռաբլուր տանել` նրան վերջին վնասը տալու համար: Երկրորդ՝ գնացեք Տարոնի մոտ ու քաղաքային գերեզմանատներից մեկում ամենալավ տեղը պահանջեք և ստիպեք դրան, որ էդ մի բանն էլ առանց կաշառքի անի: Եվ երրորդ՝ վերջացրեք ձեր էժանագին շոուները և մի վարկաբեկեք Արթուր Սարգսյանին, նա ազնիվ տղա էր, և նրան պետք չէ այն, ինչ դուք հիմա անում եք, նա արժանի չէ դրան: Այսքա՛նը...

 






Դիտումների քանակ 173314


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերող Արթուրն ու նրա մայրը` պառվաբոզերի և տեռորիստների զոհ

Հաց բերող Արթուրն ու նրա մայրը` պառվաբոզերի և տեռորիստների զոհ

Մայիսի 6, 2017


«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ Դոնարա Պետրոսյանը, հայտարարություն է տարածել, որտեղ բողոքում է պառվաբոզեր Թամար Հովհաննիսյա...

«Ելքը» խոստացավ դադարեցնել, բայց քառապատկեց քարոզարշավը

«Ելքը» խոստացավ դադարեցնել, բայց քառապատկեց քարոզարշավը

Մարտի 17, 2017


«Ելք» դաշինքը ի թիվս այլոց երեկ հայտարարեց, թե, իբր, դադարեցնում է քարոզարշավը «հաց բերողի» մահվան կապակցությամբ: Սակայն քարոզա...

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Նախագահ Սարգսյանին Շարմազանովը հավասարեցրեց Նիկոլին, Օսկանյանին, Ենիգոմշյանին և այլոց

Մարտի 16, 2017


Արթուր Սարգսյանը հաց բերեց ու կրակն ընկավ հայ իշխանության թուլության պատճառով: Հետո մահացավ նույն իշխանության բթության պատճառով...

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Գլխավոր դատախազ. хотели как можно лучше, получилось как всегда

Մարտի 16, 2017


Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «հաց բերող» Արթուր Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբին օժանդա...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Լակոտության համաճարակը թափ է հավաքում

Մարտի 2, 2017


Հայաստանում լակոտությունն ահավոր մասշտաբներ է ձեռք բերում: Իսկ ահավորությունն այն է, որ վերջին տասնամյակներում բուծած լակոտներն...

Հաց բերողն ու հաց հարամ անողը

Հաց բերողն ու հաց հարամ անողը

Փետրվարի 27, 2017


Այսօր ԱԺ քառօրյա նիստի սկզբում մի քանի պատգամավորներ հանդես եկան «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանքի ու առողջութ...

«Հաց բերողն» ու Անդրիասը Օհանյանի ցուցակո՞ւմ

«Հաց բերողն» ու Անդրիասը Օհանյանի ցուցակո՞ւմ

Փետրվարի 15, 2017


Երեկ անդրադարձ էինք կատարել Սեյրան Օհանյանի անլրջությանը՝ նկատի ունենալով նրա պատկերացումները քաղաքականության մասին և նրա ընտրա...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Հոկտեմբերի 27, 2015
9

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 16 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց. մի խումբ զինված անձանց կողմից Ազգային ժողովում սպանվեցին Վազգեն...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սեպտեմբերի 19, 2015


Վազգեն Սարգսյանի մեդալով նորմալ մարդուն պարգևատրելը վիրավորանք է: Հավանաբար, գիտակցելով հենց այս ճշմարտությունը, իմաստուն նախար...

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

SOS. Բաղրամյանի պողոտայում վխտում են հակազգային վիժվածքները

Հունիսի 25, 2015
19

Մարդասպան և բռնարար, «կլուչնիկ» և թալանչի, դահիճ և վիժվածք, երեխա առևանգող և աշխարհի ամենավերջին կեղտ, բայց ամենակարևորը` սպարա...

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Սուլթանությունից փրկված հայերը պետք է երջանիկ լինեն այսօրվա Հայաստանում

Մայիսի 9, 2015
2

Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովրդի տարած ամենամեծ հաղթանակի օրը (այդպիսին մենք համարում ենք Մեծ հայրենականում մեր տարած հաղթանակը...

Անավարտ ռոմանտիկ պատմություն «սպարապետի» ծննդյան օրվա առթիվ

Անավարտ ռոմանտիկ պատմություն «սպարապետի» ծննդյան օրվա առթիվ

Մարտի 5, 2015
4

Այսօր «սպարապետ» Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Ըստ մեզ` սա ողբալի օր է հայ ժողովրդի համար, քանզի «սպարապետը» այն փորձանքը չբե...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ