Միջազգային խայտառակություն

Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Մարտի 18, 2017
Ադրբեջանը տուրիստներ կբերի Արցախ

Քոչար Օսկանյան


Որ հետո «փո՞ւռը» տա դրանց


Տհաճ միջադեպ էր գրանցվել Մոսկվայում կայացած «Ճանապարհորդություններ և զբոսաշրջություն» միջազգային 24-րդ ցուցահանդեսի ժամանակ: Այս անգամ Հայաստանը չի ներկայացվել որպես զբոսաշրջային բրենդ, իսկ մեր պատվիրակությունը ստիպված է եղել լքել ցուցահանդեսը: Հայկական տաղավարի բացակայությունը պայմանավորված է եղել ցուցահանդեսի կազմակերպիչների քաղաքականացված դիրքորոշմամբ, որն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային արդյունքի որևէ հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով: Հայկական կողմն էլ, բնականաբար, չի ցանկացել զիջումների գնալ, և կոնֆլիկտն ավարտվել է նրանով, որ կազմակերպիչների կողմից ստացել է հայկական տաղավարը չեղյալ համարելու վերաբերյալ գրություն:


Սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային տարատեսակ հարթակներում Արցախը ներկայացնելու փորձերը ուղեկցվում են բարդություններով: Սակայն տվյալ դեպքում իրավիճակն ունի մի շատ զարմանալի ընթացք: Բանն այն է, որ նույն ցուցահանդեսին մասնակցում է նաև Ադրբեջանը, և սրանք իրենց տաղավարում ևս գովազդային-տեղեկատվական նյութերում մեծ տեղ են հատկացրել Լեռնային Ղարաբաղին: Այլ կերպ ասած, ադրբեջանցիները օտարերկրյա զբոսաշրջիկներին առաջարկում են ուղևորություն դեպի Արցախ:


Հիմա մոսկովյան ցուցահանդեսի կազմակերպիչները կարող էին հայկական կողմին ինչ-ինչ պահանջներ ներկայացնել ղարաբաղյան թեմաներով: Սակայն նույն մարդիկ, եթե մի փոքր խելք ու տրամաբանություն ունենային, պիտի նաև մտածեին այն մասին, թե Բաքվի տուրիստական գործակալություններն այդ ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհներով և ի՞նչ երաշխիքներով են ռուս և այլազգի զբոսաշրջիկներին հասցնելու Ստեփանակերտ, Գանձասար, Շուշի, Տիգրանակերտ: Չէ՞ որ սա բացահայտ խաբեություն է, և հենց այդ խաբեության բացահայտումն էլ ինչ-որ պահի շատերին կհուշի, թե Արցախն իրականում ում է պատկանում:


Իսկ միգուցե Ադրբեջանը լրիվ այլ նպատակո՞վ է արտասահմանցիների հրավիրում Արցախ: Հիշենք ռուս բլոգեր Լապշինին, որն այժմ Բաքվի բանտերում է Ղարաբաղ այցելելու համար: Մի՞թե Իլհամ Հեյդարիչն իրականում իր բանտերն արտասահմանցիներով լցնելու հսկայական նախագիծ է մշակել: Որ հետո ի՞նչ անի դրանց: Հետ վաճառի և Ադրբեջանի տնտեսության խնդիրները լուծի: Մի՞թե Ալիևի տարիքում հնարավոր է այդ խելքին մնալ: Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ինչո՞ւ է նա զբոսաշրջիկներ հրավիրում Ղարաբաղ:


Սրանք հարցեր են, որոնք ռացիոնալ պատասխան են պահանջում...






Դիտումների քանակ 128902


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Շարմազանովն ու Ալիևը լեզու չեն գտնում

Նոյեմբերի 4, 2017


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումը Հայաստանի իշխանություններին առաջին հերթին պիտի հիշեցնել տար իրենց չիրագործած ծրագրերի մասին...

Ալիևի էվրիկան

Ալիևի էվրիկան

Սեպտեմբերի 26, 2017


Ադրբեջանի նախագահի ուղեղին արդեն սկսում է հասնել։ Ավելի ճիշտ՝ նա սկսում է հասկանալ, ընդ որում՝ արդեն հասկանում է խորիմաստ աշխար...

Լապշին + 668

Լապշին + 668

Սեպտեմբերի 11, 2017


Սակայն իրականությունը հավանաբար այն է, որ Լապշինի կալանքը, արտաքսումը, դատապարտումն Ադրբեջանում և հետագա ներումը նախօրոք պլանավ...

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Է՛հ, Մեհրիբան, Մեհրիբան. Ադրբեջանի գրպանն են մտել

Սեպտեմբերի 10, 2017


Բաքուն հանկարծ լրջորեն հայտնվել է տեղեկատվա-քաղաքական տհաճ իրավիճակի մեջ։ Ամերիկյան The Washington Post-ը և բրիտանական The Gard...

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Ադրբեջանի նախագահի ընտանիքն իր համեստ աշխատավարձից $600 մլն ներդրում է կատարել Իսրայելի տնտեսությունում

Հուլիսի 31, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու որդին Իսրայելի տնտեսությունում մոտ $600 մլն-ի ներդրում են կատարել։ Այս մասին նախօրեին Թել...

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հոլանդացիներն Ալիևին ուտում են

Հուլիսի 21, 2017


Հոլանդիա երկրի մասին մեր պատկերացումները շատ ընդարձակ ու հակասական են` սկսած նրա տնտեսական հաջողություններից և վերջացրած բարքեր...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Ո՞վ է Ալիևին Եվրոպայի էներգետիկ փրկիչ նշանակել

Հուլիսի 18, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լատվիա։ Լատիշ պաշտոնակցի՝ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հանդես է եկե...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ