Սովորական խայտառակություն

Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Մարտի 20, 2017
Ո՞ւմ կտան իրենց ձայնը մարմնավաճառները

Բոլոր հարցերը կարգավորված էին, մնացել էր մարմնավաճառների խնդիրը: Պատգամավորության թեկնածուներն արդեն իրենց օրակարգը սպառել են և անցել են գիշերային թիթեռնիկների ապագա կյանքը կարգավորելու մտահոգություններին: Ու թեև նրանց պատկերացումները առանցքայնորեն տարբեր են, բայց հենց միայն թեմայի շոշափումն արդեն իսկ վկայում է, որ սուր անհրաժեշտությունը մարդկանց կարող է հասցնել մինչև անխոհեմության դռները:


Օրինակ, կոմունիստների համար մարմնավաճառության նյութը հաղթաթուղթ է, որով կարելի է համեմատություն անցկացնել իրենց և ներկա ժամանակների միջև: Դրա համար էլ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը շտապում է հիշեցնել, որ «Խորհրդային Միության ժամանակ ոչ մի օտար այդպիսի հոսանք չկար հանրապետությունում: Այն ժամանակ այդպիսի անբարո վարքագիծ ունեցող մարդկանց մատով էին ցույց տալիս»:


Իսկ ահա «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը բոլորին զարմանք պատճառեց` հայտարարելով, թե իրենք առաջարկում են կանոնակարգել գիշերային ակումբների աշխատանքը և մարմնավաճառներին լիցենզավորել. «Գիտե՞ք ինչ կա, վերջապես պետք է օրենքով կանոնակարգել: Պետք է էդ մարդիկ փող մուծեն, լիցենզիա ստանան ու մեկ կամ երկու տեղ հատկացնենք, ասենք՝ գնացեք կանգնեք: Ամեն տեղ քաղաքում չի կարող լինել գիշերային ակումբ: Ոմանք ասում են, որ դա անում ենք իրանցի զբոսաշրջիկների համար, արե՛ք: Թող իրանցի զբոսաշրջիկները լինեն, բայց տեղ տարեք, թող ինչ ուզում են անեն»,- բացատրեց նա:


Բագրատյանի նման նախանձախնդիր հետևողականությունը, այն էլ այս օրերին, չի կարող անտարբեր թողնել: Նախկին վարչապետը երբևէ այս թեմային չէր անդրադարձել, առավել ևս չէր փորձել խնդիրը օրինականացման դաշտ բերել իր կառավարման տարիներին: Իսկ հիմա միանգամից հիշեց և հեղափոխական մոտեցումներ է առաջարկում այնքան համոզված, որ նրա լրջությունը սկսում է կասկածների տեղիք տալ: Արդյո՞ք ընտրություններից հաշված օրեր առաջ «Ազատ դեմոկրատների» վիճակն այնքան վատ է, որ նրանց վերջին հույսը մնացել են մարմնավաճառների ձայները: Մի քանի տասնյակ հավելյալ ընտրող ունենալու համար Բագրատյանը փաստորեն պատրաստ է ձեռնոց նետել նույնիսկ հասարակության բարոյական պատկերացումներին: Իսկ այսքանից հետո մնում է հուսալ, որ կամ դեմոկրատները կփրկեն մարմնավաճառությունը, կամ հակառակը` մարմնավաճառները օգնության կհասնեն դեմոկրատներին:







Դիտումների քանակ 37338


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բագրատյանն ու հիմարը

Բագրատյանն ու հիմարը

Հունիսի 22, 2018


Պարտադիր կուտակային համակարգի անցնելու հարցը դարձավ մատի փաթաթան: Նիկոլ Փաշինյանի փոփոխամտությունը թանկ արժեցավ: Ոմանք ի վերջո ...

Բագրատյանն ինքնամատուցվում է

Բագրատյանն ինքնամատուցվում է

Մայիսի 8, 2018


Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ոտքը չէր դրել Բաղրամյան 26-ի իր աշխատասենյակից ներս, երբ նրա հետևից շնչակտուր հասավ ՀՀ նա...

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Չգիտեն, թե դա ինչ հրաշք էր

Մարտի 5, 2018


Այն, որ մեր երկիրը 7,5 տոկոս տնտեսական աճ է ունեցել, շատ-շատերին զարմացրեց: Զարմացրեց ոչ միայն այն պատճառով, որ դրա համար ոչ մի...

«Ազատ դեմոկրատների» անվերջանալի սպասումը

«Ազատ դեմոկրատների» անվերջանալի սպասումը

Հունվարի 8, 2018


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որ անցյալ տարվա գարնան ընտրություններից հետո այլևս ասպարեզ չվերադարձավ, ինչ-որ մի պահի հայտ...

Եկեղեցին չի ցանկանում հաշվետու լինել

Եկեղեցին չի ցանկանում հաշվետու լինել

Հոկտեմբերի 20, 2017


Նախկին վարչապետ և Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը նորից մի քար գլորեց ձորը, ու հիմա հազար խելոք փորձում...

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Ընդդիմությունը մեզ ատոմային ռումբ կտա

Սեպտեմբերի 11, 2017


Համաձայն ազգային ավանդույթի՝ հայ ընդդիմությունը երկրին վնաս հասցնելու առիթը բաց չի թողնում։ Ոչ մի ընդդիմադիր կամ քաղաքական ուժ ...

Բագրատյանը զենք-զինամթերք է հանձնում

Բագրատյանը զենք-զինամթերք է հանձնում

Սեպտեմբերի 6, 2017


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովին, հարցազրույց է տվել ադրբեջա...

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ապրիլի 5, 2017


Տխրահռչակ Gallup International Association ընկերության ներկայացուցիչները վիրավորվում և նեղանում են, երբ մարդիկ կասկածի են ենթար...

Երբ հավատալ և երբ չհավատալ

Երբ հավատալ և երբ չհավատալ

Ապրիլի 4, 2017


Այս ընտրությունների ժամանակ խոշոր ձախողումների շարքում անպայման պետք է ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանի անուն...

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Ապրիլի 4, 2017


Ամերիկայի հայկական համագումարն այսօր մի հայտարարություն է տարածել, որը կազմված է բովանդակային երկու շերտերից: Առաջինով այդ կառո...

 Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ապրիլի 3, 2017


Փաստորեն, Ազգային ժողով մտնում է չորս քաղաքական ուժ: Տխուր է, որ դաշնակները ևս հինգ տարի պիտի պարազիտությամբ զբաղվեն և վնասից զ...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ապրիլի 2, 2017


ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ առայժմ չի կարող խոսել ընտրախախտումն...

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Ապրիլի 2, 2017


Օրվա ընթացքում ընտրախախտումների մասին հաղորդումների թիվը վաղուց է գերազանցել մի քանի հարյուրը: Բայց նույնիսկ այդ առատության մեջ...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Ում բաժին կհասնի փողը

Ում բաժին կհասնի փողը

Ապրիլի 2, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասում: Ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ և այն նետել է ...

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ապրիլի 2, 2017


Այսօր լրագրողների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Արարատի մարզի, Շահումյան գյուղի 12/35 ընտրատեղամասում Ազգային Ժողովի պատգամավ...

Կարևորն այն է, որ ելք կա

Կարևորն այն է, որ ելք կա

Ապրիլի 2, 2017


Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է «Ելք» դաշինքի վստահված անձը: Ասում են, որ իբր վստ...

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Ապրիլի 2, 2017


Վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում այն մասին, որ ընտրողների մատնահետքը ճանաչող սարքերը չեն աշխատում: Բա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ