Միջազգային խայտառակություն

Բատկան արդեն մեզ է անցել

Մարտի 21, 2017
Բատկան արդեն մեզ է անցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խիստ անհրաժեշտ է, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարդանան: Թե Բատկայի ինչին է դա պետք և մինչև ուր կարող է հասնել նրա ձեռնարկած կեղտոտ խաղը, կպարզվի շատ շուտով: Իսկ ապակայունացման վերջին դրսևորումը դարձավ նրա հայտարարությունն այն մասին, թե Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր:


Հայտարարելով սրա մասին, Լուկաշենկոն հավելել էր. «Մենք պետք է զգոն լինենք և ոչ մի դեպքում առիթ չտանք ապակայունացնելու մեր երկրում իրավիճակը»: Ստացվել էր այնպես, որ բելառուսների բարի զգացմունքներին հայերը պատասխանել էին չարանենգ գործողություններով:


Բելառուսի նախագահի պնդումների պատասխանը չուշացավ: Պարզվեց, որ դեռևս 2016-ի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը Հայաստան է մատակարել վերահսկիչ սարքավորումներ, որը առաքել է բելառուսական «JSC Aircompany Grodno» ընկերությունը` պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել, ինչն էլ արվել էր հավուր պատշաճի և դեռ փաստաթղթերում տեղեկություն էր տրվել բեռի բնույթի մասին բելառուսական ավիացիոն իշխանություններին, որից հետո չվերթի իրականացման իրավունք էր ստացվել:


Հասկանալի է, որ Լուկաշենկոն սրա մասին հրաշալի գիտեր, ինչպես որ իմացել է այն մասին, որ ինքնաթիռը պատկանել է բելառուսական ընկերությանը: Բայց դա խոստովանել չի ցանկացել, քանի որ մտադրությունն այլ է, վարկաբեկման ու հանիրավի մեղադրանքի քայլերը` նպատակային: Հայկական կողմը առայժմ ընդամենը պարզաբանումներ է տվել, սակայն բացատրություն չի պահանջել Բելառուսի իշխանություններից փաստերը խեղաթյուրելու անամոթ վարքի համար: Թե ինչով է պայմանավորված մեր իշխանությունների հապաղումը, դժվար է ասել, բայց լռությունն այս դեպքում լավագույն լուծումը չէ, առավել ևս, որ Լուկաշենկոն առաջին անգամ չէ, որ թիկունքից հարվածներ է հասցնում: Ասել, թե Բատկան խելքը թռցրել է կամ իր հայտնաբերած ռադիոակտիվ նյութերից ճառագայթահարվել է, դեռ խնդրի լավագույն բացատրությունը չէ, որովհետև եթե խելագարության թիրախը մենք ենք, ապա մեզնից էլ պահանջվելու է հանդես բերել մի փոքր խենթություն:


Դե, իսկ Բատկայի հերթական նոպայի պատճառների մասին խոսելն ավելորդ է, քանզի այն շատ պարզ է. Բատկան այժմ Պուտինի նյարդերի հետ է խաղում և ախպերություն անում Ալիևի հետ, ինչի հետևանքը եղավ Լապշինի արտահանձնումը, այժմ Բատկա ընկել է մեր հետևից, քանզի Ռուսաստանի միակ դաշնակիցն ենք և պետք է մի բան անել: Ու անում է:







Դիտումների քանակ 43629


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Դե ֆակտո Լուկաշենկո

Դե ֆակտո Լուկաշենկո

Ապրիլի 8, 2016
1

Այս օրերին սկսել են հաճախակի զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև: Երկու իրողությունների ընդհանրությունների և տ...

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Ապրիլի 6, 2016


Բելառուսն իրապես անկախ երկիր է, որից, ինչպես մեկ այլ առիթով ճիշտ նկատել է «Հայկական ռադիոն», ոչինչ կախված չէ։ Ուստի, Ալեքսանդր ...

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
2

Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, ...

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Սեպտեմբերի 11, 2015


Այսօր Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան նշանակվել է այդ երկրի փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է անձա...

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Հուլիսի 24, 2015


Բելառուսում տեղի ունեցած մի միջադեպ այսօրվա ամենաքննարկվող նյութն է: Լրագրողներից մեկը այդ երկրի ԿԸՀ-ի մուտքի մոտ է բերել իր Բա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ