Սովորական խայտառակություն

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017
Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական քարոզարշավին: Մարգոյին ասել էին` լուռ տեղդ նստիր, ձայն մի հանիր, մինչև տեսնենք, թե ինչ է լինում: Բայց քանի որ տիկին Մարգոն ցոււցադրվող ու խոսող տեսակ է, ապա նրան տանը փակի տակ պահելն այնքան էլ հեշտ գործ չէ: Եվ ահա պատգամավորուհին որոշել էր գնալ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան ու Պոեզիայի միջազգային օրվա առիթով մատաղ սերնդին ներկայացնել, թե ովքեր են հայ ամենահզոր բանաստեղծները:


Առաջին գրողին ընտրելը հեշտ էր եղել` Եղիշե Չարենցը: Բայց երբ Եսայանն արտասանել էր երկրորդի անունը, ներկաներն ապշած էին մնացել: Ոմն Ռաֆայել Բազիկյան: Ոչ լսել էին, ոչ գիտեին: Ու միայն ամենագետ պատգամավորուհու պարզաբանումից հետո ամեն ինչ իր տեղն էր ընկել: Պարզվել էր, որ Չարենցին հավասար երկրորդ գրողը Մարգարիտ Եսայանի հորեղբայրն է: Սա այնքան է սիրել իր հայրենիքը, որ 1966 թվականին փախել է ու հետագա կյանքն առոք-փառոք անցկացրել արտասահմանում: Բայց տիկին Մարգոն այդ փախուստի մեջ այլ երանգներ է գտել և պնդում է, թե նա եղել է այլախոհ: Ճիշտ է, մեր վերջին հարյուրամյակի պատմության մեջ ոչ ոք նման այլախոհի չի ճանաչել ու տեղյակ չէ, թե ինչ ազգանվեր գործեր է կատարել, բայց դա այնքան էլ կարևոր չէ, որովհետև Չարենցին հավասար գրողը պարտավոր չէ բոլորին հաշվետու լինել:


Իսկ հետո Մարգոն ներկաների ապշահար հայացքների ներքո սկսեց բացատրել, թե ինչու են հայ հանճարեղ բանաստեղծն ու իր հոպարն այդքան իրար նման: Նա ընթերցեց Եղիշե Չարենցի «Աթիլլա» պոեմը, և ասաց, որ Բազիկյանը նույնանուն՝ «Աթիլլա» պոեմ ունի: «Ռաֆայելն ունի արևին նվիրված շարք, Եղիշե Չարենցը՝ նույնպես»: Ահա այս նույն տրամաբանությամբ մեկ ժամ շարունակվող գրականագիտական բարդ վերլուծությամբ էլ հանդիպումն ավարտվեց: Հիմա հավաքվածները մի բան հաստատապես գիտեն. ՀՀԿ-ն լավ կաներ, եթե Մարգարիտ Եսայանին ընդգրկեր քարոզարշավում, որովհետև կուսակցությունները գալիս-գնում են, իսկ Չարենցը մեկն է, նրան պետք է աչքի լույսի պես պահպանել:







Դիտումների քանակ 48584


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ապրիլի 5, 2017


Տխրահռչակ Gallup International Association ընկերության ներկայացուցիչները վիրավորվում և նեղանում են, երբ մարդիկ կասկածի են ենթար...

Երբ հավատալ և երբ չհավատալ

Երբ հավատալ և երբ չհավատալ

Ապրիլի 4, 2017


Այս ընտրությունների ժամանակ խոշոր ձախողումների շարքում անպայման պետք է ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանի անուն...

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Որքա՞ն ժողովրդավարություն է ներմուծվել

Ապրիլի 4, 2017


Ամերիկայի հայկական համագումարն այսօր մի հայտարարություն է տարածել, որը կազմված է բովանդակային երկու շերտերից: Առաջինով այդ կառո...

 Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ընտրություններ-2017. ողբալի և հիանալի արդյունքներ

Ապրիլի 3, 2017


Փաստորեն, Ազգային ժողով մտնում է չորս քաղաքական ուժ: Տխուր է, որ դաշնակները ևս հինգ տարի պիտի պարազիտությամբ զբաղվեն և վնասից զ...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ռուստամյանը ոչ տեսնում է, ոչ լսում է

Ապրիլի 2, 2017


ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ առայժմ չի կարող խոսել ընտրախախտումն...

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Գյուղն առանձին Ընտրական օրենսգիրք ունի

Ապրիլի 2, 2017


Օրվա ընթացքում ընտրախախտումների մասին հաղորդումների թիվը վաղուց է գերազանցել մի քանի հարյուրը: Բայց նույնիսկ այդ առատության մեջ...

Լֆիկի անասնապահությունը

Լֆիկի անասնապահությունը

Ապրիլի 2, 2017


ԱԺ պատգամավոր, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբներից մեկում տհաճ միջադեպ է եղել. լրագրողների ա...

Ում բաժին կհասնի փողը

Ում բաժին կհասնի փողը

Ապրիլի 2, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասում: Ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ և այն նետել է ...

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ու՞մ դիտորդն է Յուվեցի Կարոն

Ապրիլի 2, 2017


Այսօր լրագրողների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Արարատի մարզի, Շահումյան գյուղի 12/35 ընտրատեղամասում Ազգային Ժողովի պատգամավ...

Կարևորն այն է, որ ելք կա

Կարևորն այն է, որ ելք կա

Ապրիլի 2, 2017


Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է «Ելք» դաշինքի վստահված անձը: Ասում են, որ իբր վստ...

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Արմեն Աշոտյանի անսարք հեղափոխությունը

Ապրիլի 2, 2017


Վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվում այն մասին, որ ընտրողների մատնահետքը ճանաչող սարքերը չեն աշխատում: Բա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Ֆավորիտները փոխվե՞լ են

Ֆավորիտները փոխվե՞լ են

Ապրիլի 2, 2017


Ըստ տեղեկությունների, Էջմիածնի 9-րդ դպրոցում գտնվող ընտրական տեղամասում վերջացել են 2-րդ և 3-րդ համարի՝ «Ազատ Դեմոկրատերի» և «Հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ