Ազգային խայտառակություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017
Արմավիրյան ողբերգություն

Ծառուկ Սարգսյան


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հայ ժողովուրդը սրտի տրոփով սպասում է, թե երբ ի վերջո ազգի ապագա ընտրյալները պետք է անցնեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը, ազգի վերը նշած ապագա ընտրյալներն արեցին իրենց սև գործը: Բայց սկսենք հեռվից, քանզի Հայաստանում վատ լուրերի հաղորդումը միշտ աստիճանաբար, հեռվից են արել, այնպես որ չխախտենք ազգային ավանդույթը:


Ուրեմն, հիմնական պայքարն այս մարզում կընթանա ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև: Այս երկու ուժերը բազում թեկնածուներ են առաջադրել, բայց առաջին եռյակներն այսպիսի տեսք ունեն. ՀՀԿ` Սեյրան Սարոյան, Ալեքսան Պետրոսյան (ՄԱՊ-ի Ալիկ), Նահապետ Գևորգյան (Նովո): Առաքել Մովսիսյանը (Շմայս բռնաբարը) և Հրանտ Գրիգորյանը (գեներալ Մանվելի եղբորորդին) կարող են մոռանալ իրենց պատգամավորության մասին և աստիճանաբար վարժվել սովորական մահկանացուի կյանքին: Բնական է, այս եռյակից առնվազն մեկն էլ կդառնա սովորական նորմալ մարդ, թե ով` դժվար է ասել, բայց հստակ է, որ ՀՀԿ-ն Արմավիրից երեք մանդատ չի վերցնի: «Ծառուկյան» դաշինքի առաջին եռյակը կազմում են պատգամավոր Հրանտ Դավթյանը («Մուսալեռ» ռեստորանի և մի քանի գազալցակայանի սեփականատեր), Արայիկ Աղաբաբյանը և Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Ուրեմն, հանրապետականներից Սարոյանն ուժեղ է Էջմիածնում և հարակից գյուղերում, Նահապետ Գևորգյանը` Արմավիրում, Սարդարապատում, Ալեքսան Պետրոսյանը` Արմավիրում և ողջ մարզում, քանզի հենց նրա համար է աշխատում պետական մեքենան: «Ծառուկյան»-ից Աղաբաբյանը և ընդհանրապես դաշինքն ուժեղ են Բաղրամյանում, Մյասնիկյանում, Դալարիկում, Մեծամորում, Հակոբյանը` իր հարազատ Զվարթնոցում, Դավթյանը` Էջմիածնում: Ահա այս վեցի (պլուս կործանման եզրին հայտնված Շմայսն ու Գրիգորյան Հրանտը) մեջ էլ կընթանա պայքարը, և հենց սրանք են սահմանել խաղի կանոնները, որը ծանր հարված եղավ Արմավիրի բնակչության համար:


Խոսքը ձայնի սակագների մասին է: Այն ժամանակ, երբ երկրում օրեցօր աճում են ընտրական ձայնի արժեքն ու կարևորությունը (օրինակ, Լոռիում Կարեն Կարապետյանն ու Արկադի Համբարձումյանը սակագինը բարձրացրել են մինչև 30 հազար), Արմավիրում հակառակը տեղի ունեցավ. ազգի ապագա ընտրյալները ընտրական սակագնի հակազգային պակտ են ստորագրել, համաձայն որի պարտավորվել են 10 հազար դրամից շատ չվճարել, իսկ խախտողների համար պատժամիջոցներ են նախատեսված` զուտ գողականով: Ընդ որում` որոշ թեկնածուներ 10 հազար դրամ էլ չեն տալիս: Օրինակ, Արայիկ Աղաբաբյանը ալյուր է բաժանում, որի մի պարկը, հասկանալի է, նա 10 հազարով ձեռք չի բերում: Ավելի թանկ է նստում ընտրողի ձայնը մյուսների համար: Օրինակ, պրն Նովոն մի ձայնի դիմաց ծախսում է 13 հազար, 10-ը` ընտրողին, 3-ը` բաժանողին: Միայն նախկին պատգամավոր Ճոյտն է, որ չի բաժանում փող: Նա ֆիզիկապես ի վիճակի չէ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի տհաճ պատմությունները սկսվեցին դեռ նախագահ Քոչարյանի ժամանակ և առ այսօր նրան հետապնդում են ֆինանսական անհաջողությունները: Իսկ ինչի՞ վրա է հույս դրել Հակոբյանը: Անցած ընտրություններին նա մոտ 10 հազար ձայն տարավ Արմավիրի մեկ ընտրատարածքից և համոզված է, որ պահպանել է իր ընտրազանգվածը, սակայն, կարծում ենք, նա խաբնվում է, քանզի 2012-ի և 2017-ի հայի տեսակի մեջ լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, և Հակոբյանի 2012-ի ընտրազանգվածն այսօր ձրի նրան ձայն դժվար թե տա: Եվ հենց ձայն չգնելն է, որը, ըստ մեր տեղի փորձագետների, կզրկի Հակոբյանին բաղձալի մանդատից:


Փաստորեն, Արմավիրում մենք կտեսնենք փողի պայքար, և հաղթողն էլ կլինի ամենաշատ ծախսողը: Ինչպեսև Հայաստանով մեկ: Ուղղակի ցավում ենք մեր արմավիրցի հայրենակիցների համար, որ նրանք այս ընտրություններից բան չեն հասկանա, իսկ շուտով կնախանձեն մյուս մարզերի ընտրողներին: Եվ քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ժամանակ կա, խորհուրդ ենք տալիս արմավիրցիներին քաղաքացիական անհնազանդության կամ այլ տեսակի քաղաքացիական շարժումներ նախաձեռնել, որպեսզի սակագինը հասնի գոնե միջին հայաստանյանին: Արմավիրի աշխատասեր ժողովուրդն արժանի չէր այն ողբերգական վիճակին, որի մեջ նա հայտնվեց իր ապագա ընտրյալների դավադրության շնորհիվ:







Դիտումների քանակ 91968


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Ապրիլի 21, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժման պայքարի միջոցներից ամենատարածվածը մայրաքաղաքի փողոցները կամ միջ...

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Շմայսը` հրեշտակի կերպարում

Շմայսը` հրեշտակի կերպարում

Ապրիլի 13, 2018


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս բռնաբար մականվամբ Առաքել Մովսիսյանը Արմավիրի մարզում շատ բան ունի: Ու քանի որ գրեթե ամե...

Շմայս բռնաբարը գործ տվող է

Շմայս բռնաբարը գործ տվող է

Ապրիլի 5, 2018


ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, այսինքն՝ Շմայս բռնաբարը, հանցագործության մասին հաղորդում է ներկ...

Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել

Պատգամավոր Նովոն գժի թուղթ է ներկայացրել

Ապրիլի 5, 2018


Պարզվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը, նույն ինքը՝ Նովոն շատ հաճախ աշխատանքի չի ներկայանում: Դե, դա նորմալ է ՀՀ ԱԺ-...

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Փետրվարի 13, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծուջարդի ու սկանդալի աղմուկը նորանոր տարածքներ է գրավում: Եվ այս իմաստով սպասելի է...

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017


Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Իշխանամետը նույն ընդդիմադիրն է` գործից դուրս

Իշխանամետը նույն ընդդիմադիրն է` գործից դուրս

Դեկտեմբերի 13, 2017


Ամեն անգամ, երբ լրագրողները ուրիշ զբաղմունք չեն ունենում, իրենց ձանձրույթը փարատում են գեներալ ու պատգամավոր Սեյրան Սարոյանին զ...

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Ի՞նչ չունի գեներալ Սեյրանը

Ի՞նչ չունի գեներալ Սեյրանը

Հուլիսի 6, 2017


Հայ պաշտոնյաների դասալիք զավակների պատմությունը մեծ աղմուկ հանեց: Ընդամենը մի քանի տասնյակ անուններ ընդգրկող ցուցակը լիովին բավ...

Գեներալ Սեյրանը խոսում է, ընդդիմությունը հանգստանում է

Գեներալ Սեյրանը խոսում է, ընդդիմությունը հանգստանում է

Հունիսի 21, 2017


ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որ տարիներ շարունակ խորհրդարանում հանդես է գալիս ոչ միայն իշխանությունների գոր...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017


Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ու...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ֆոկուսնիկ Gallup-ը և խաբվել ցանկացողները

Ապրիլի 5, 2017


Տխրահռչակ Gallup International Association ընկերության ներկայացուցիչները վիրավորվում և նեղանում են, երբ մարդիկ կասկածի են ենթար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ