Ազգային խայտառակություն

Եթիմ գեներալի խոստովանանքը

Մարտի 23, 2017
Եթիմ գեներալի խոստովանանքը

Ջհանգիր Լֆիկյան


Սեյրան Օհանյանի համար ծանր հարված էր Սյամոյի` Բաբայան Սամվելի կորուստը:  Նա հայտնվել է պատային իրավիճակում: Քանի որ նա ի վիճակի չէ ինքնուրույն որևէ քայլի դիմել` հայտնի պատճառներով, և հույսն ամբողջովին դրել էր Սյամոյի վրա, նա այժմ եթիմ երեխայի հոգեվիճակում է հայտնվել: Մանավանդ որ արդեն էշին էլ է պարզ, որ ՕՐՕ դաշինքը չի հաղթահարի 7 տոկոսանոց շեմը, իսկ հետընտրական արկածախնդրությունների գնալն առանց Սյամոյի, միայն Օսկանյանի ու Րաֆֆիի վրա հույս դնելով, ուղղակի ծիծաղելի կլինի:


Ինչևէ, փոշիացան տիեզերական նպատակները, «Սասնա ծռեր - 2» օպերացիան, որը նախատեսված էր հատուկ Օհանյանի դաշինքի համար` Սյամոյի գլխավորությամբ և մեր բեյրութցի քույրերի ու եղբայրների ակտիվ մասնակցությամբ: Եվ ահա այսօր այս դաժան տվայտանքների մեջ գտնվող Օհանյանը «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Սամվել Բաբայանի իրավունքների համար պայքարելու են մինչև վերջ։ 


«Արատավոր երևույթները շարունակական են նաև մեր դաշինքի նկատմամբ, տարբեր բռնություններ, ստիպողական գործողություններ, Ջրառատի դեպքերը, և վերջին արտահայտությունը Սամվել Բաբայանի նկատմամբ էր՝ չհասկանալով, որ նա մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից ընկերը, և Սամվել Բաբայանի գործունեության ժամանակ նա Արցախյան ազատամարտում իր ընկերների հետ հաղթանակ է ապահովել։ Նա Արցախի հերոս է։ Ես ուզում եմ ասել՝ մենք կանգնելու ենք մինչև վերջ Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանության համար և չենք թողնելու, որպեսզի այս իշխանությունները շինծու գործունեությամբ հասնեն իրենց նպատակին»,- հայտարարել է եթիմացած Սեյրան Օհանյանը:


Թե Սամվել Բաբայանի որ իրավունքների համար է նա պայքարելու մինչև վերջ` պարզ չէ: Գուցե եթիմ գեներալը պայքարելու է Սյամոյի բռնություն կատարելու իրավունքի՞ համար: Ծիծաղելի է: Գուցե եթիմ Օհանյանը պատրաստվում է պայքարել Սյամոյի «Սասնա ծռեր» փորձանքը կրկնելու իրավունքի՞ համար: Զարմանալի է: Լավ, բա էլ ինչի՞ է ընդունակ Սյամոն, ինչի՞ իրավունքից են նրան զրկել, որ Սեյրան Օհանյանն ուզում է վերականգնել:


Սյամոյին և նրա տեսակն իմացողները կհաստատեն, որ ազգի հերոս Սյամոն որևէ ունակություն այս կյանքում, բացի խուլիգանությունից, բռնությունից և հարակից զբաղմունքներից, պարզապես չունի: Սյամոն անգրագետ ֆիդայի է: Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ նրա տված օգուտին, ապա դա ժխտել չի կարելի, ինչպես չի կարելի ժխտել նրա այլանդակությունները պատերազմից հետո: Ի վերջո, էս ազգը հո կրակը չի ընկել իրեն ինչ-որ ծառայություններ մատուցածների ձեռքը: Իսկ Օհանյանն այժմ շոկի մեջ է, նա աշխարհի ամենադժբախտ եթիմից դժբախտ է հիմա, բայց հուսանք, որ կնոջ օգնությամբ նա առաջիկայում խելքի կգա և կհասկանա, թե ինչ կատարվեց և ինչու: Հուսանք նաև, որ դոկտոր Ռուզաննա Խաչատրյանը թույլ չի տա իր ամուսնուն անմիտ բաներ անել, ընկնել սրա-նրա խելքին և ինքնակործանվել: 







Դիտումների քանակ 94253


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սամվել Բաբայանի ժամանակը եկե՞լ է

Սամվել Բաբայանի ժամանակը եկե՞լ է

Հուլիսի 6, 2018


ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին որոշել է մեկնել Արց...

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հետքերը սրբելու նոր տարբերակ

Հուլիսի 4, 2018


Նիկոլի հեղափոխության օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շատ ակտիվ էր: Գնում էր հրապարակ, փորձում էր տեսակցել Փ...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Արցախում խառնակի՞չ է պետք

Արցախում խառնակի՞չ է պետք

Հունիսի 15, 2018


Այսօր կալանքից ազատ արձակվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրան ազատություն տալը կա...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Օհանյանը` Նիկոլի ու կերակուրի արանքում

Մայիսի 1, 2018


Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում ընթանում էր նոր վարչապետի ընտրությունը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախ...

Օհանյանի դրամատիկ շեղումը

Օհանյանի դրամատիկ շեղումը

Ապրիլի 28, 2018


Դժվար է նույնիսկ հիշել, թե վերջին անգամ նախկին պաշտպանության նախարար և ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը երբ է հրապարակ...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ