Սովորական խայտառակություն

Ախորժակը զսպել չի հաջողվել

Մարտի 24, 2017
Ախորժակը զսպել չի հաջողվել

Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ցուցակի առաջին հնգյակում առանց վարանելու ընդգրկեց այնպիսի դեմքերի, որոնք, ըստ ՀՀԿ-ի հասարակության շրջանում համակրանք են վայելում, նոր են, երիտասարդ ու, ինչպես ասում են` «դեռ չեն կեղտոտվել»: Անշուշտ, լավ կլիներ, որ հենց այդպես էլ լիներ կամ գոնե, վատագույն դեպքում, այդ հնգյակին կարելի էր խնդրել-պաղատել, որ մինչև ընտրությունների ավարտ հանդես բերեն մի փոքր ժուժկալություն և խոհեմություն ու չհայտնվեն սրատես մարդկանց թիրախում:


Բայց արի ու տես, որ նույնիսկ այս նվազագույն պահանջը հնարավոր չեղավ պահել ուժի մեջ: Ախորժակն ավելի զորեղ գտնվեց և հնգյակից առնվազն երկուսը այժմ վատ վիճակում կարող են հայտնվել: Դրանցից առաջինը մշակույթի նախարար, ԱԺ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանն է, ով «հակամշակութային» գնում է կատարել և 21000 ԱՄՆ դոլարով NISSAN ALTIMA 2.5 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել։ Այս նորաթուխ հանրապետականը, ով ամիսներ առաջ իր տիկնոջն ընդամենը ծաղիկներ էր նվիրում, հիմա կարող է հազարապատիկ ավելին անել, որովհետև Ամիրյանի կնոջ՝ Հրանուշ Ամիրյանի դրամական միջոցները ինչ-որ մի հրաշքով ներկայումս կազմում են 15 միլիոն ՀՀ դրամ և 23․000 ԱՄՆ դոլար:


Իր տիկնոջն անսահման սիրով է սիրում նաև ամիսներ առաջ պաշտպանության նախարար նշանակված, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Ու սա էլ, Ամիրյանի օրինակով, սիրում է թանկ նվերներ մատուցել, ինչի արդյունքում կինը՝ Լուսինե Գալաջյանը 10 միլիոն 117,500 դրամ արժողությամբ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենայի տեր է դարձել։ Իսկ եթե ասենք նաև, որ տիկնոջ եկամուտները հիմա կազմում են 12 միլիոն 300,000 դրամ, իսկ դրամական միջոցները՝ 26․000 ԱՄՆ դոլար, ապա կեցցեն ՀՀԿ ցուցակը գլխավորող ամուսինները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել երկրի բնակչության մի փոքրիկ, շատ փոքրիկ հատվածի կենսամակարդակի բարձրացմանը:







Դիտումների քանակ 35500


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Ամիրյանը պաշտոններ է նվիրում

Ամիրյանը պաշտոններ է նվիրում

Մարտի 27, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատկանում է այն չինովնիկների թվին, որոնց համար իրենց դիրքը սոսկ հնարավորություն է շահավետ գործ...

Դիանան Ամիրյանից լավն է

Դիանան Ամիրյանից լավն է

Մարտի 23, 2018


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վախկոտ մարդ է: Այսպես կարծելու իրավունք մեզ տալիս է ոչ միան նրա աշխատաոճը, այլև ամեն անգամ պատ...

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Ամիրյանը կորցրել է լսողությունը

Փետրվարի 13, 2018


Հայաստանի հերթական ձախողված մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանն այս օրերին նախապատրաստվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի...

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Ամիրյան և մշակույթ բառերը պետք է տարանջատել

Հունվարի 26, 2018


Տարվա պետական մրցանակները շնորհելիս նախագահ Սերժ Սարգսյանը շատ թափանցիկ դիտողություն արեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` նկ...

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Ամիրյանին պետք է փոխել, բայց Աղվանո՞վ

Հունվարի 17, 2018


Դեռ վերջնական հստակություն չկա ապագա նախագահի ընտրության հարցում, բայց արդեն տարատեսակ կարծիքներ ու վարկածներ են հնչում նոր կառ...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Աջակցությո՞ւն, թե՞ կաշառք

Դեկտեմբերի 22, 2017


Այսպես կոչված ոչ պետական մամուլին աջակցելու նախաձեռնությունը նոր չէ: Ոչ պետական ասվածի ներքո դեռ պետք չէ հասկանալ ոչ իշխանամետ,...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Բա դու ի՞նչ ես

Բա դու ի՞նչ ես

Նոյեմբերի 13, 2017


Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերանորոգման նոր ավանդույթ է ձևավորվել: Վերանորոգումից հետո հանկարծ պարզվում է...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Վիգեն Սարգսյանը դասալիքներին թիկունք կկանգնի

Սեպտեմբերի 18, 2017


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ևս այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, բավական անսովոր ելույթ ունե...

Ամիրյանի վախը չափել է պետք

Ամիրյանի վախը չափել է պետք

Սեպտեմբերի 14, 2017


Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության շուրջ շատ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մշ...

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Խաչատուրովի խաթրը չկոտրեցին

Սեպտեմբերի 13, 2017


Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուղղակի փայլում էր իր լավատեսությա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը