Սովորական խայտառակություն

Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Մարտի 25, 2017
Ամոօթալի՞, թէ՞ ծիծաղելի

Նամակ խմբագրությանը


Շատ հետաքրքրական էր լսել Ոսկան Արք. Գալփաքեանի հարցազրոյցը Ա1+ հեռուստակայանի վրայ: Ունկնդրողը անակնկալի առջեւ կը գտնէ ինզինք անկասկած: Ոսկան Արք. Գալփաքեանի «քաջաբար» կատարած յայտարարութիւնը, թէ «Հայաստանում իշխանութիւնը կաշառքով է ընտրւում», մեզ երբեք չի զարմացներ, որովհետեւ ակնյայտ ճշմարտութիւն մըն է: Դժբախտաբար, վերջին քսանեւհինգ տարիներուն Հայաստանի անկախացումէն ի վեր ստեղծուած իրավիճակ մըն է ատիկա, որուն մասին ամէն օր կը գրուի հայկական մամուլին մէջ: Մեզի զարմացնողը արտայայտութի՛ւնն իսկ է բարձրաստիճան հոգեւորականին, որ քսանեւհինգ տարիներու նինջէն ետք յանկարծ արթննալով տեսած է կաշառակերութիւնը, քաղաքական բանտարկութիւնները, մարդկային իրաւունքներու խախտումները, տնտեսական ճգնաժամային պայմանները, արտագաղթը եւ մասամբ նոցին: Ամօթալի իրականութիւն մը, որ մեզ կը յուզէ, կը մտահոգէ, կը տառապեցնէ եւ կը զայրացնէ, նոյն ատեն կը մխիթարէ նաեւ, թէ վերջապէ՜ս բարձրաստիճան եկեղեցական մը յանդգնութիւնը կ'ունենայ դատապարտելու հայրենի պետութեան սանձարձակութիւններն ու անիրաւութիւնները: Շա՛տ բարի, բայց ո՞ւր են մեր մնացեա՛լ բարձրաստիճան եկեղեցականները, նամանաւանդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Հայրապետը, որ կրաւորական վիճակով, անտարբերութեամբ եւ սառնարիւն կը դիտէ այս բոլորը եւ չի՛ համարձակիր ի սէր Աստուծոյ ըլլալ խղճին ձայնը տառապեալ ժողովուրդին:


Ոսկան Արքեպիսկոպոսին յաջորդ գիւտը՝ Պէնթլի վարող շքեղ կենցաղով ապրող հոգեւորականներուն մասին է (մոռցած է յիշեցնելու, որ ինք ալ անոնց մաս կը կազմէ), որպէս թէ նման զեխ եւ ճոխ կեանք մը որոշակիօրէն կը պարտադրուի եղեր. «ժողովուրդը չի ուզում բարձրաստիճան հոգեւորականին տեսնել Ժիկուլիի մէջ:» Լաւ կ'ըլլար, որ հոգեւորական բառը չգործածէր, որովհետեւ հոգեւոր ոչինչ մնացած է այնտեղ –բացառութիւնները միշտ յարգելի- եւ ամէն ինչ դարձած է առեւտուր եւ եկամուտի աղբիւր: «Եթէ ես Երեւանում մի տեղ Ժիկուլիից իջայ, հիւրանոցի ներսի աշխատողը չի գայ դուռս բացի: Բայց եթէ տեսնի Մերսէտէսով եմ գնում, կը գայ անմիջապէս դուռս կը բացի...»: Կրնա՞ք երեւակայել նման սոփեստութիւն: Այս բառերը արտասանողը Մայր Աթոռի կարգապահական եւ շնորհաբաշխութեան յանձնաժողովի ատենապետն է: Յարգանք կը շահիք, սրբազա՛ն հայր, երբ փոխադարձ յարգանք եւ կարեկցութիւն ցոյց կու տաք ձեր ժողովուրդին. յարգանք կը շահիք ձեր նկարագրով եւ կենցաղով եւ ո՛չ թէ ձեր Մերսէտէսներով եւ կամ Պէնթլիներով: Վա՜յ քեզ, քաղաք...


Գիւտարար Ոսկան Արքեպիսկոպոս եկեղեցականները կարգալոյծ ընող եւ անոնց աստիճաններ շնորհող յանձնաժողովի ատենապետն է եղեր: Մեզի անծանօթ է, թէ ե՞րբ այդ պաշտօնին կոչուած է, թէեւ այդ ալ կարեւոր չէ այս պահուն: Սրբազանը կը պնդէ որ առարկայական չեն կարգալոյծ եղած այն հոգեւորականները, որոնք յետոյ բողոքած են կաթողիկոսին մասին. «ինչ որ տեղ վեհափառը մեղմ է գտնւում: Մենք ենք ասել՝ «Վեհափա՛ռ, կարգալոյծ արէք», ինքը կանչել է հոգեւորականին, ասել է՝ «Քո մեղքի համար քեզ կագալոյծ անելը վատ է, դու քո հրաժարականը գրիր»: Դժուար է հասկնալ եւ մարսել այս ստախօսութիւնը: Այսքան ստրկութիւն եւ խնկարկում անհանդուրժելի է:


Ի՞նչ ընէին արդեօք բոլոր այն արժանաւոր եկեղեցականները, որոնք քինախնդրութեամբ արտաքսուեցան եկեղեցւոյ ծառայութեան դաշտէն, որոնք եկեղեցւոյ խորանին առջեւ ծնրադիր՝ խոստացած էին ծառայել Աստուծոյ եւ ժողովրդեան, ուխտելով հետեւիլ Քրիստոսի օրինակին, յանձն առնելով ապրիլ աղքատութեան, քաղցի, ծարաւի, վիշտերու, հալածանքներու, նախատինքներու եւ չարչարանքներու մէջ՝ Քրիստոսի սիրոյն: Այս բոլորին խոր գիտակցութիւնը ունեցող հոգեւորականը ինչպէ՞ս կրնայ չպոռթկալ անարդարութեան դէմ:


Այս մասին շատ գրած ենք անցեալին, սակայն եւ այնպէս տակաւին կը շարունակուին ապօրէն կարգալուծումները: Հայց. Եկեղեցւոյ ամենազգայուն եւ ամենաշիկացած հարցն է, որուն մասին խօսիլը անհնարին կը նկատենք եւ սակայն կը խռովինք ի տես եղած անարդարութիւններուն, նամանաւանդ երբ անոնք կը կատարուին յԱթոռոյ, քինախնդրութեամբ, վրէժխնդրութեամբ, յիշաչարութեամբ եւ ոխակալութեամբ: Հետեւաբար՝ անհրաժեշտ է պատժական տնօրինումներուն մօտենալ զգօնութեամբ, խոհականութեամբ եւ այն լրջութեամբ, որ կ’ակնկալուի նուիրապետական Աթոռէն։ Հակառակ պարագային կը դառնանք անօրէն եկեղեցի, ուր կ’իշխեն հաշիւ, կամայականութիւն ու քինախնդրութիւն, ինչ որ կը նսեմացնէ Հայ Եկեղեցւոյ սրբազան պատկերը:


Եկեղեցին ունենալով օրէնսդրական իրաւունք, ունի նաեւ օրէնքները արդարօրէն գործադրելու պարտաւորութիւն՝ յանցաւորներու եւ զանցառուներու նկատմամբ։ Իւրանքանչիւր յանցանք պէտք է քննուի, պարզուի, ապացուցուի եւ առիթ ընծայուի մեղադրեալին՝ ներկայացնելու իր պաշտպանողականը փաստացի եւ իրաւացի տուեալներով ու ապա ենթարկուի դատապարտութեան: Կան նաեւ այսպէս կոչուած մեղմ յանցանքներ, որոնց համար սահմանուած են յատուկ պատիժներ, ինչպէս՝ ապաշխարութիւն եւ փիլոնազրկութիւն։


Դժբախտաբար, այս չէ կացութիւնը այսօր, եւ օրինակները սահմռկեցուցիչ են: Քսանեւութ տարիներու ծառայութիւն ունեցող արքեպիսկոպոսը կարգալոյծ հռչակուեցաւ սոսկ հեռաձայնային կանչով մը՝ այն ալ Մոնթրէալէն. ո՛չ դատ, ո՛չ դատաստան: Ուրիշ վարդապետ մը արտաքսուեցաւ շատ հոգեւոր ըլլալուն համար, դարձեալ առանց դատ ու դատաստանի, եւ նոյնիսկ պետական լծակներու միջոցաւ անոր արգիլուեցաւ Ս. Գրոց սերտողութիւններ կատարել ընտանիքներէ ներս: Անշահախնդիր եւ մամոնայի չծառայող քահանաներ հեռացուեցան իրենց սպասաւորութեան դաշտէն որպէս անբաղձալիներ, առանց դատ ու դատաստանի: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմէ հրապարակուած հաղորդագրութիւններուն մէջ նշուած շինծու մեղադրանքները, «կարգապահական խախտումներ» անուան տակ, ո՛չ միայն համոզիչ չեն, այլեւ ո՛չ մէկ ձեւով կը համապատասխանեն ճշմարտութեան: Մինչ ուրիշներ իրենց բացայայտ խայտառակութեամբ կ'ոտնակոխեն եկեղեցւոյ բոլոր սրբութիւններն ու կանոնները՝ կը մնան պատիւը ամենայն հայոց հայրապետութեան:


Ոսկան Սրբազա՛ն, կարգալոյծ հռչակուեցան բազմաթիւ արժանաւոր եկեղեցականներ, թէ՛ կուսակրօն եւ թէ՛ ամուսնացեալ: Հարաւային Ֆրանսայի Նիսի եկեղեցին «առաքելական» կոչումէն զրկուեցաւ ու տակաւին դատավարութեան մէջ է առաջնորդարանին հետ: Անվաւեր նկատուեցան թեմական եւ համայնքային կանոնագիրներու համաձայն ընտրուած վարչութիւններ - այս բոլորը ինչպէ՞ս կարելի է նկատել որպէս սիրոյ եւ խաղաղարար ոգիի դրսեւորում կամ արտայայտութիւն: Ո՞ւր ես, Արդարութիւն...


Եկեղեցւոյ եւ պետութեան սերտաճումը ստեղծեց մտահոգիչ նոր իրավիճակ մը, նամանաւանդ վերջին քսանհինգամեակին: Հայաստանի անկախացումէն եւ պետականութեան վերստեղծումէն ետք Եկեղեցւոյ բարձրաստիճան ղեկավարութիւնը պետութեան հետ համագործութեամբ դարձած է պետական կառոյցի մէկ հատուածը, այլ խօսքով՝ անոր ուղեկիցը: Բայց եկեղեցին իրաւունք չունի այլեւս թաքնուելու իր մեքենացած արարողութիւններու ետին, իսկ անոր հոգեւոր սպասաւորները, որոնք հանապազօր կը տեսնեն անարդարութիւնները, քաջութիւնը չունին բացայայտելու ճշմարտութիւնները: Այսօրուան կղերը քաջութիւն եւ բարոյական վեհութիւն պէտք է ունենայ ընդունելու իր թերութիւններն ու սխալները: Դժբախտաբար, վիժած հոգեւոր կեանքի ճգնաժամի մը մէջ կ'ապրինք: Հեռացած ենք աւետարանական ուսուցումներէն եւ հոգեւոր արժէքներու սնանկացումը մեզ կը մաշեցնէ ազգովին: Եկեղեցականութեան նիւթապաշտ մտածողութիւնը հայ ստուար հասարակութիւնը ընդհանրապէս մղած է անտարբերութեան հանդէպ իր եկեղեցիին եւ ազգային արժէքները:


Այս մտահոգիչ ճգնաժամին առաջքը առնելու համար անհրաժեշտ է կատարել բարոյական սկզբունքներու վերարժեւորում եւ յառաջ բերել բարեկարգութեան զարթօնք: Ժամանակն է զգաստանալու, սթափելու եւ տեսնելու գահավիժումը մեր դարաւոր եկեղեցիին, մեր հաւատքի կրանիթեայ ապառաժին: Եկեղեցին կարելի չէ նոյնացնել պետութեան մը կառոյցին հետ, որովհետեւ այդտեղ չկա՛յ տիրութիւն, այլ կայ միայն ծառայական առաքելութիւն, որուն մեծագոյն օրինակը Աստուածորդին Ի՛նք տուաւ Իր կեանքին զոհաբերութեամբ:


Դժբախտաբար, ծառայասիրութեան եւ եղբայրութեան փոխարէն եկեղեցւոյ ղեկավարութեան մէջ արմատացած է բռնամոլութեան, մենատիրութեան եւ քինախնդրութեան ախտը, որ յաճախ կը դրսեւորուի անհատին մօտ՝ երբ կը բացակային ինքնավստահութիւնը, պատիւն ու արժանապատուութիւնը: Այսուհետեւ մեզի կը մնայ վանել ապականութիւնը եւ ժողովրդային գործօն մասնակցութեամբ եկեղեցին դուրս բերել իր ճահճացած վիճակէն:



ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
25 Մարտ 2017






Դիտումների քանակ 49353


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Եկեղեցին տվող չէ, վերցնող է

Նոյեմբերի 20, 2017


Մեր եկեղեցին խիստ նախանձախնդիր է, երբ խոսքն իր ունեցվածքին է վերաբերում: Գրեթե ամեն տարի նա կառավարությունից եկեղեցապատկան հողե...

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Ուժեղ քահանան և թույլ հավատքը

Հոկտեմբերի 31, 2017


Դեռ սպիտակագլուխ անգղների պատմությունից գլուխ չէինք հանել, հիմա էլ մի նոր սկանդալ է հասունացել Կարմիր գրքում գրանցված կենդանինե...

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հարուստների երեխաները աբեղա կդառնան

Հոկտեմբերի 25, 2017


Այսօր խորհրդարանում շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը` ջրի երես...

Անտերության դրդապատճառները

Անտերության դրդապատճառները

Հոկտեմբերի 2, 2017


Ջավախքի հայկական Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների մասին արդեն գրել ենք: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է մնալ...

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Աֆերիստ տերտերի մութ անցյալը, խայտառակ ներկան և կասկածելի ապագան

Հոկտեմբերի 2, 2017


Այն, որ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության աշխատակից-հոգևորականներն ամենակարող են, հայտնի է բոլոր...

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Եկեղեցին էլ է 10 հազար տալիս

Սեպտեմբերի 28, 2017


Քաղաքացին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին դատի էր տվել: Մի քիչ անհարմար, նույնիսկ ամբարտավան հնչեղություն ունի այս ձևակերպումը: Տգեղ է, ...

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Կաթողիկոսը Գոշավանքում մուրաբա է ծախում

Սեպտեմբերի 23, 2017


Պետությունը տարեկան միլիոններ է հատկացնում պատմական հուշարձանները պահպանելու համար: Հայ եկեղեցու առաջնորդը նեղացած տոնով հարցազ...

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Որտեղ կոտրեցին եկեղեցու քիթը

Սեպտեմբերի 1, 2017


Ահազանգը ստացվել էր մայրաքաղաքի Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ&ԿԱ» կարաոկե ակումբից: Ասվում էր, որ այնտեղ տհաճ միջադեպ է տ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Բա ի՞նչ լցնենք

Բա ի՞նչ լցնենք

Հուլիսի 20, 2017


Կիրակի օրը Վարդավառն է: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում ...

Մեր դուռը փակ պահենք

Մեր դուռը փակ պահենք

Հուլիսի 19, 2017


Ռուսաստանի Դաշնությունում վերջնականապես արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը: Կազմակերպություն...

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

2 միլիարդ դոլար` Աստծու անունով

Հուլիսի 14, 2017


Հոգևոր դասը շատ է վիրավորվում, երբ իրեն մեղադրում են երկրի խնդիրների ու հոգսերի հանդեպ անտարբերության, չպատճառաբանված շռայլությ...

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Մյուռոնի տեղակ կոնյակն է օրհնել

Փետրվարի 6, 2017


Այն, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հիմա էլ ներգրավվել է ալկոհոլային խմիչքների արտադրության գործում, արդեն զարմանալի չէ:...

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Եկեղեցին դեմ է Ծառուկյանին

Հունվարի 20, 2017


Եկեղեցին վերջնականապես որոշել է, որ ինքը քաղաքական զարգացումների անբաժանելի մասն է կազմում, և հիմա արդեն կարող է ոչ միայն միջամ...

Կաթողիկոսից վառվածները

Կաթողիկոսից վառվածները

Հոկտեմբերի 4, 2016


Երեկ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կարգալույծ էր հռչակել Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանին (Արարատյան Հայրապետական թեմ): Ինչպես աս...

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

«Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և Առաքելական եկեղեցին

Հոկտեմբերի 1, 2016


Հայաստանում, լավ թե վատ, այնուամենայնիվ, կան կաթնամթերք արտադրողներ: Օրինակ, «Աշտարակ կաթ», «Արզնի», «Չանախ», «Մարիաննա» և այլն...

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Հայ եկեղեցու «լևի» տերտերները

Սեպտեմբերի 5, 2016


Մեր հոգևոր հայերը չեն սիրում, երբ իրենց քննադատում են: Մարդիկ էլ չեն սիրում եկեղեցականներին, քանի որ նրանց ղեկավարը պրն Գարեգին...

Եկեղեցին չի կողմնորոշվում, թե ում անիծի

Եկեղեցին չի կողմնորոշվում, թե ում անիծի

Հուլիսի 30, 2016


Վերջին օրերի իրադարձությունները անմասն չթողեցին նաև եկեղեցու սպասավորներին: Էջմիածինը փորձեց վերաբերմունք դրսևորել, կաթողիկոսը ...

Կաթողիկոսը ջրցան մեքենա կտա՞ Աթեշյանին

Կաթողիկոսը ջրցան մեքենա կտա՞ Աթեշյանին

Հուլիսի 9, 2016


Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, ով բացահայտորեն ուրացավ Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո մի ստորացուցիչ նամակ ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

Իբր իրենք քիչ էին
Դեկտեմբերի 8, 2017


Իբր իրենք քիչ էին

Ալթունյանն ու Պիղատոսը
Դեկտեմբերի 11, 2017


Ալթունյանն ու Պիղատոսը

Խոտակերների ժամանակը
Դեկտեմբերի 11, 2017


Խոտակերների ժամանակը

Հիվանդանոցի կլիենտները
Դեկտեմբերի 11, 2017


Հիվանդանոցի կլիենտները

Ոչխարներ. Made in Russia
Նոյեմբերի 27, 2017


Ոչխարներ. Made in Russia

Եկավ ու ձգեց ականջները
Դեկտեմբերի 8, 2017


Եկավ ու ձգեց ականջները

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ