Ազգային խայտառակություն

ՕՐՕ-ում մարտաֆիլմ են նկարահանում և ձգտում են Օսկարի

Մարտի 27, 2017
ՕՐՕ-ում մարտաֆիլմ են նկարահանում և ձգտում են Օսկարի

ՕՐՕ դաշինքի ղեկավարներն ամեն օր իրենց հանդիպումների և ասուլիսների ժամանակ հայտարարում են, թե իրենք և իրենց համակիրները հալածանքների ու հետապնդումների են ենթարկվում իշխանությունների ու նրանց սպասարկու անձնանց կողմից: Բայց դաշինքում նաև հասկանում են, որ այլ բան է մերկապարանոց մեղադրանքը, մեկ այլ բան է դրա փաստացի ապացույցը: Այնպես որ երբ մի քանի օր առաջ ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներով հայտարարություն տարածեց, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակցի նկատմամբ, ահազանգերը մի տեսակ միս ու արյուն առան:


Դեպքը ներկայացվեց այսպես. Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել էին Նարեկ Հարությունյանի վարորդին՝ Պատվական Պոդոսյանին, պահանջելով հեռու մնալ ընտրություններից: Այդ փողոցի 6ա հասցեի դիմաց սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել էր «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել էր վարորդի գլխին և սպառնալով պահանջել, որ սա ընտրություններից հեռու մնա:


Սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չհայտնաբերվեց: Հենց այդ ժամանակ էլ «տուժող» ՕՐՕ-ականը խոստովանեց, որ իր նեկայացրած հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով:


Սա, իհարկե, աննախադեպ պատմություն է և նույնիսկ մի փոքր խղճահարությամբ ես լցվում խաբեբայի նկատմամբ, ով ցանկացել է գլուխն ազատել ՕՐՕ-ից և քանի որ այլ ճանապարհ չի գտել, զոռ է տվել պայծառ երևակայությանը: Իսկ ինչ վերաբերում է այդ դաշինքին, ապա նրանց վիճակն էլ նախանձելի չէ: Սահմռկեցուցիչ մարտաֆիլմ նկարահանել չհաջողվեց: Բայց ոստիկանության ձեռքի տակ եղած ժապավեններից հրաշալի արկածային կինոնկար դուրս կգա «Անտեսանելի մարդը» վերնագրով: Եվ այս հարցում ՕՐՕ-ն Օսկարի հավակնորդ է:







Դիտումների քանակ 57825


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

Հունիսի 29, 2017


Խորհրդարանական ընտրությունների ավարտից ի վեր ՕՐՕ-ն ընդհանրապես, իսկ «Ժառանգությունը»՝ մասնավորապես մոռացավ, որ իր գլխավոր հակառ...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

ՕՐՕ-ն անցած պատմություն է

ՕՐՕ-ն անցած պատմություն է

Մայիսի 27, 2017


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո մի առ ժամանակ երկրից հեռացե...

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Մայիսի 24, 2017


Մինչև օրս էլ շատերը շարունակում են այն կարծիքին մնալ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր ձախողումների մեջ մե...

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Մայիսի 10, 2017


ԱԺ ընտրություններից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրասենյակը մեռավ, անդամները ցրվեցին, բոլոր հետքերը ջնջվեցին, և հիմա ա...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Թեկուզ ջրհեղեղ
24.04.2018 | 22:50


Թեկուզ ջրհեղեղ

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը