Ազգային խայտառակություն

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017
Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Քոչար Օսկանյան

 

Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: Այսպես, հայտնի ամերիկամետ Տիգրան Խզմալյանն ասում է, թե «դա գողական, գանգստերական, օբշյակի թուլա փայն է, որը գլխառադ անելու համար, սեփական պատասխանատվությունը նվազեցնելու համար Պուտինը հրամայել է իր ստրուկների ազգային փոքրամասնությանը՝ էթնիկ հայերին, ինչ-որ գումարներ ծախսել Հայաստանում, որպեսզի ինքը չանի այն, ինչ խոստացել է»: Դժգոհ է նաև Փաշինյան Նիկոլը: Սա էլ գրում է իր կայքում. «ՌԴ-ն միշտ համարվել է Հայաստանի վրա ամենատարբեր և ամենամեծ ազդեցություններ ունեցող երկիրը: ՌԴ-ի ձեռքին են գտնվում մեր երկրի ռազմավարական նշանակության՝ էներգետիկ, կապի և տրանսպորտի, ռազմական ու այլ ոլորտները: Եվ երբ անհրաժեշտ է համարում, այդ ոլորտների ու հատկապես գազի սակագնի կամ զինտեխնիկա մատակարարելու միջոցով ճնշում է գործադրվում Հայաստանի վրա: Հիմա եթե, իսկապես, ռուսաստանաբնակ հայ գործարարները նման մեծաքանակ ներդրում կատարեն, ինչպես ազդարարվում է, ապա ՌԴ-ի ձեռքում մեր երկրի գլխին ևս մեկ մահակ է ավելանալու: ՌԴ-ն այդ գործարարների միջոցով Հայաստանում խաղի կանոններ է թելադրելու»: Բացի այդ, Նիլոլը ներդրումներին չի հավատում, նա համոզում է ընտրողներին ու ընթերցողներին, թե դա PR ակցիա է, փուչիկ:


Հիմա դժվար է հասկանալ, թե էս մարդկանց ուզածն ինչ է: Եթե ներդրում եք ուզում, ի՞նչ տարբերություն, թե այն որտեղից է: Այսինքն, եթե համարում եք, որ ներդրումն ազդելու է երկրի սուվերենության վրա, ուրեմն ընդհանրապես հրաժարվեք դրանից: Իսկ եթե համոզված եք, որ միայն ռուսական ներդրումներն են ազդելու երկրի սուվերենության վրա, ուրեմն բուժման կարիք ունեք:


Բացի այդ, կարծիքներ են հնչում արևմտամետ ընդդիմադիրների կողմից, թե իբր այդ փողերը մաքուր ծագում չունեն, իբր ներդրողները հիմնականում քրեական տարրեր են: Այս պնդումն էլ քննադատության չի ենթարկվում: Երբ Հայաստանում եկեղեցիներ են կառուցում, մեկը չի ասում, թե Աստծո տաճարը չի կարելի թալանած ու արյունոտ փողով կառուցել, բոլորը ողջունում են: Բայց երբ պետության համար չափազանց կարևոր հարց է լուծվում, ըմբոստություն է առաջանում հանրության որոշակի շրջաններում:


Այս ընտրարշավը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենաիռացիոնալը: Օրինակ, եթե անցած ընտրություններից հետո ներկայացումը բեմադրել են երկրորդ տեղերում հայտնվածները, այս անգամ դա կանի նախավերջին արդյունքն արձանագրածը: Այս ընտրություններին ընդդիմադիրները խորանում են ներդրումների գենեզիսի մեջ և դրանք կապում են պետության սուվերենության հետ, ինչը մի քանի տարի առաջ ծիծաղելի կթվար, իսկ այսօր հանրությանը ներկայացվում է որպես լիարժեք ճշմարտություն: Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի համար յուրաքանչյուր օգուտն այս ընդդիմություն կոչվածը թշնամաբար է ընդունելու, եթե այն կատարվում է իշխանության կողմից: Իսկ սա արդեն ոչ այլ ինչ է, եթե ոչ թշնամություն Հայաստանի հանդեպ:


Ինչևէ, չգիտես, թե ինչ ասես այս խեղճուկրակ, տառապած ու թալանված ազգի ազատասեր, սուվերենասեր ու հպարտ ընդդիմությանը:







Դիտումների քանակ 77833


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Ի՞նչ է հոսում Նիկոլի ծորակից

Հուլիսի 16, 2018


Հեղափոխությունը` հեղափոխություն, բայց քաղաքի աղբն ո՞վ պիտի հավաքի: Գրեթե այսպիսին էր հարցերի այն մի մասը, որ վարչապետ Նիկոլ Փաշ...

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Այդպես նույնիսկ աղբաման չեն փոխում

Հուլիսի 13, 2018


Բազմաթիվ քաղաքացիներ խիստ տպավորված էին այն բանից, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասավ մինչև Մեղրիի մաքսակետ, բոլորին շարք...

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Մենք ձեզ` հեղափոխություն, դուք մեզ` փող

Հուլիսի 13, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ավելի հաճախ է սկսել մեկնաբանել ինքն իր խոսքերը: Դրանք այլևս առաջվա նման հեշտ ընկալելի չեն մ...

Սթենդափ քամեդիի կադրերը

Սթենդափ քամեդիի կադրերը

Հուլիսի 11, 2018


Օրերս Սննդամթերքի անվտան­գության պետական ծառայության նոր ղեկավար նշանակեցին: Խոսում էին, որ նշանակումը եղել է օրենքի խախտումով:...

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Լավ բան էին ուզում, վատ բան ստացվեց

Հուլիսի 10, 2018


Օրիգինալություն խաղացող մեր կառավարության համար առիթների պակաս չի զգացվում: Այսօր էլ գործադիրն իր նիստն ուղեկցեց հերթական ցուցա...

Միանալու փոխարեն պառակտվում են

Միանալու փոխարեն պառակտվում են

Հուլիսի 9, 2018


Վաղուց ընդունված սովորույթ է` որևէ քաղաքական ուժ եթե վերցնում է իշխանությունը, բազմաթիվ փոքր խմբեր և կուսակցություններ ձգտում ե...

Համազգային հիվանդանոց

Համազգային հիվանդանոց

Հուլիսի 9, 2018


Այսօր երկրում հսկա իրարանցում էր: Պատերազմ չէր հայտարարվել, քաղցկեղի բուժումը չէինք հայտնագործել, երկնքից այլմոլորակային վայրէջ...

Երկերեսանին խճճվել է

Երկերեսանին խճճվել է

Հուլիսի 6, 2018


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն այն մարդկանցից է, որը միշտ իշխանամոլ է: Ամեն ինչ կախված ...

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Չինականն այդ ե՞րբ դարձավ հայրենական

Հուլիսի 5, 2018


Կառավարության վերջին նիստում մի գովազդային ակցիա իրականացվեց: Ներկաների առաջ նոր համակարգիչներ էին դրված: Իսկ վարչապետ Նիկոլ Փա...

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Նիկոլի կարմիր գիծը չի ջնջվում

Հուլիսի 4, 2018


Նիկոլի ամենամեծ ախոյանն այս պահին ոչ ՀՀԿ-ն է, ոչ օլիգարխիան, ոչ էլ նրա չուզողները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծագույն թշնամին հ...

Նիկոլի պատվից ցածր է

Նիկոլի պատվից ցածր է

Հուլիսի 3, 2018


Օրեր առաջ Ժիրայր Սեֆիլանի բանդան ու «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող իշխանություններին և պատրաստվում...

Արքայի ամբողջ շքախումբը

Արքայի ամբողջ շքախումբը

Հուլիսի 2, 2018


Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քի...

Հանցագործների արդար պահանջը

Հանցագործների արդար պահանջը

Հուլիսի 2, 2018


Կառավարության շենքի դիմաց գրեթե ամեն օր բողոքողների ակցիաներ են գումարվում: Այսօր էլ բացառություն չէր: Պարզապես հետաքրքրականն ա...

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Մեղմացուցիչ դեպք հանցանաց

Հունիսի 29, 2018


Տեղեկությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016թ. հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ժ...

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Ի՞նչ է շշնջում դեսպանը Նիկոլի ականջին

Հունիսի 28, 2018


Արևմուտքը սկսել է բուռն թափով գովերգել Հայաստանում ընթացող գործընթացները, և այդ գովքի մեջ մի փոքր էլ շողոքորթման տարրեր կան: Սա...

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Ոչ մի ազնիվ համայնքապետ չի՞ եղել

Հունիսի 27, 2018


Նոր իշխանությունների որդեգրած կադրային քաղաքականությունը արդեն յուրահատուկ ձեռագիր ունի և համաձայն այդ գործելաոճի հեշտ է գուշակ...

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Սաբոտա՞ժ, թե՞ խոստումնազանցություն

Հունիսի 26, 2018


Ամուլսարում վերստին արշալույսները խաղաղ չեն: Արդեն որերոդ անգամ քաղաքացիները ստիպված են լինում իբրև բողոքի նշան փակել ճանապարհն...

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Վարչապետի օգնականի «աշխատանքը»

Հունիսի 22, 2018


Լուսանկարում պատկերված այս երիտասարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանն է։ Հանգիստ, խելոք իր համար նստել, պաղպ...

Նիկոլի «լավության» գինը

Նիկոլի «լավության» գինը

Հունիսի 22, 2018


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում խոսել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությա...

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Նիկոլը գնում է ԶԼՄ-ների վրա

Հունիսի 19, 2018


Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ