Սովորական խայտառակություն

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Մարտի 29, 2017
Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, գիտի, թե ինչ բան է նախընտրական քարոզարշավը և նույնիսկ այս օրերին այդպիսի մի քանի արշավներ է կազմակերպել, որոնք ավելի շատ արշավանքների էին նման: Քարոզող Շմայսի վերջին հանգրվանը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տան բակն էր, որտեղ նա հավաքել էր մարզի ընտրողներին` մատուցելու իր անկրկնելի անձը և բացատրելու, թե ինչու հատկապես Մովսիսյան օրենսդիրը պիտի վաստակի խորհրդարանում պատգամավոր լինելու դափնին:


Բայց ընտրողներին մեկ ուրիշ անակնկալ էլ էր սպասվում: Շմայսին քարոզելու և փառաբանելու էին եկել երկու հանրահայտ դեմքեր` դերասան, պրոդյուսեր, թիկնապահ ու «Ֆուլ կոնտակտ կարատե» մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը: Այն, որ Շմայսի ընտրությունը կանգ էր առել այս անձանց վրա, ամենայն հավանականությամբ իր ներսում խորհրդանշական իմաստ է պարունակում:


Մարտաֆիլմերի հեղինակ Գոռ Վարդանյանը հատկապես պիտի իր կերպարով հարազատ լինի Առաքել Մովսիսյանին, քանի որ վերջինս էկրանի վրա պատկերում է այն, ինչ Շմայս բռնաբարը բարձրաձայնում է կյանքում ու ԱԺ-ում` ջարդել, փշրել, սպանել, ծեծել, բռնանալ, բռնաբարել ոտքեր պոկել, ականջ կտրել… Մի խոսքով, իսկական մովսիսյանական ամպլուա: Իսկ ահա Խաչիկ Ասրյանը Շմայսի երազանքների մարմնացումն է: Սա էլ միշտ երազել է իբրև արծիվ սավառնել Հայոց լեռներում: Ճիշտ է, սավառնումները սովորաբար այնքան էլ թռիչքային չեն լինում (օրինակ, անցյալ տարվա ապրիլյան պատերազմի օրերին, երբ Շմայսը բոլորին վստահեցրեց, թե ռազմաճակատ է գնում, բայց նրան գտան Խնձորեսկում), սակայն ներքին մղումները պահպանվում են: Իսկ այսօր` ընտրությունների նախաշեմին դա հատկապես օդ ու ջրի պես պետք է նրան:







Դիտումների քանակ 44221


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Ապրիլի 21, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժման պայքարի միջոցներից ամենատարածվածը մայրաքաղաքի փողոցները կամ միջ...

Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով

Կառաջնորդվենք Շմայսի օրենքներով

Ապրիլի 17, 2018


Աշխարհն` աշխարհով, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, իր ծանր ու բարդ առաքելությամբ: Հանրապետության թիվ մեկ բռնաբա...

Շմայսը` հրեշտակի կերպարում

Շմայսը` հրեշտակի կերպարում

Ապրիլի 13, 2018


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս բռնաբար մականվամբ Առաքել Մովսիսյանը Արմավիրի մարզում շատ բան ունի: Ու քանի որ գրեթե ամե...

Շմայս բռնաբարը գործ տվող է

Շմայս բռնաբարը գործ տվող է

Ապրիլի 5, 2018


ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, այսինքն՝ Շմայս բռնաբարը, հանցագործության մասին հաղորդում է ներկ...

Շմայսին զինաթափեցին

Շմայսին զինաթափեցին

Փետրվարի 28, 2018


Ոստիկանության ամենօրյա ամփոփագրերում տեղ էր գրավել նաև մի դեպք` կատարված Արմավիրի մարզի Այգեկ գյուղում: Ասվում էր, որ այս գյուղ...

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Հանցակազմ չկա, կա որակազրկում

Փետրվարի 19, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ խայտառակ ծեծկռտուքի առիթով «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հիշատակել էր ՀՀԿ-ական նախկին պատգամ...

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Փետրվարի 13, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծուջարդի ու սկանդալի աղմուկը նորանոր տարածքներ է գրավում: Եվ այս իմաստով սպասելի է...

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017


Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ...

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Ապրիլի 3, 2017


Տխուր լուր ենք ստանում Արմավիրի մարզից. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Ազնվագույն Շմայսի նամուսը

Ազնվագույն Շմայսի նամուսը

Փետրվարի 23, 2017


Այսօր Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ նահապետ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկախ ...

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Փետրվարի 19, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց մասնակիցներն արդեն հաշվարկում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, պոտենցիալը...

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Օրինակելի պատգամավոր Շմայսը

Փետրվարի 5, 2017


Մարդիկ, ովքեր սիրում են երազել երանելի իրավիճակների մասին, Հայաստանի ապագա խորհրդարանը պատկերացնում են մի վայր, որտեղ պիտի մուտ...

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Քանի՞ գլխի տեր են, որ արգելեն

Դեկտեմբերի 24, 2016


Ամանորի նախաշեմին ՀՀԿ գործարար պատգամավորներին հրահանգավորվել է չլքել Հայաստանն ու տոներն անցկացնել հնարավորինս համեստ: Եթե իսկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ