Ազգային խայտառակություն

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017
Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Քոչար Օսկանյան

 

Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակետը: Բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և Քոչարյանն այս պահին առանձնապես հետաքրքրված չէ Բաբայանի ճակատագրով, քանի որ վտանգված է իր հեղինակությունը, իսկ դրա նախաձեռնողը ներկա պահին նա համարում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Արցախյան հիմնախնդրին վերաբերող մի շարք մտքեր էր արտահայտել, որոնք ուղղակիորեն առնչվում էին Քոչարյանի կառավարման տարիներին ու նրա դիրքորոշմանը ԼՂՀ հարցում:


Քոչարյանին ակնհայտորեն խոր ցավ են պատճառել հատկապես Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ Քի Ուեսթում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Եվ ահա նրա գրասենյակը շտապել է ծանր հակահարված հասցնել մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով: Վերջինս ասել է. «Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի Ուեսթում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում»:


Այն, որ այս օրերին Տեր-Պետրոսյանի «խաղաղության ծրագիրն» այդպես էլ չգտավ իր համակիրներին, ինչպես ցանկանում էր ՀԱԿ-ը, սա արդեն իսկ վկայությունն է այն բանի, որ զիջումների գնով հաշտության հաստատումը հանրության շրջանում անընդունելի տարբերակ է: Իսկ որ սեփական գաղափարները հիմնավորելու համար Տեր-Պետրոսյանը հղում պիտի աներ Քոչարյանին, սա էլ նույն խաղի երկրորդ երեսն է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի հերքումները նույնքան անիմաստ են, որքան Տեր-Պետրոսյանի հիշեցումները: Որ «Մեղրիի տարբերակ» գոյություն ունեցել է, անժխտելի փաստ է: Իսկ որ երկու նախկին նախագահներն այդ մեղքը փոխանցում են իրար, դա էլ վկայությունն է նրա, որ ուշացումով գիտակցել են իրենց պահվածքի ճակատագրական անմտությունը: Ու հիմա, այսքան տարիներ հետո, վերստին դրա մասին հիշելը հաստատում է այն տեսակետը, որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը ուրիշ փաստարկներ չունեն, ինչպես որ չեն տեսնում խնդրի արժանապատիվ կարգավորման նոր հեռանկարներ:


Քոչարյանն անմեղ չէ: Տեր-Պետրոսյանը` նույնպես: Բայց նրանց ներքին հակասություններն ու մրցակցությունը հարվածի տակ են դնում շատ ավելի կարևոր մի բան, քան իրենց անձնական գժտությունն է: Եվ նույնիսկ երբ առաջին նախագահը եթերով խոսում է երկրի վատ վիճակի մասին, Ռոբերտ Քոչարյանն իր առանձնատանը զայրացած դեսուդեն է գնում, որպեսզի ժամեր անց հակադարձի. «Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տերպետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»:


Մենք հիմա արդեն գիտենք, թե որտեղից էր գալիս Քոչարյանի ժամանակների երկնիշ ցուցանիշը: Մենք նաև գիտենք, թե Տեր-Պետրսյանի խաղաղարար առաքելության արմատներն այս պահին ինչ հողից են սնվում: Իսկ երբ այդ բաները հայտնի են, երկու նախկինների բանավեճը դառնում է տհաճ ու անպտուղ:







Դիտումների քանակ 77883


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Կեղծ լուրեր` հանուն էֆեկտի

Ապրիլի 13, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ գրվեց: Զանազան անուններ են շրջանառվում, և ահա այսօր ...

Քոչարյանը կուտը կերավ

Քոչարյանը կուտը կերավ

Մարտի 12, 2018


Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում մեկ անգամ չէր, որ հիշատակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Ռոբերտ Քոչարյանը կրկնվում է

Դեկտեմբերի 22, 2017


Ամեն անգամ, հենց որ Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություններ են նախանշվում, որտեղից որտեղ հայտնվում է նույն կերպարը` նախ...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Քոչարյանի փաստաբանը

Քոչարյանի փաստաբանը

Ապրիլի 25, 2017


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պատասխանել նաև այն հարցին, ...

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Քոչարյանը` օբյեկտվի ու սուբյեկտիվի արանքում

Ապրիլի 21, 2017


Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունի: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյ...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Քոչարյանի էջը փակվում է

Քոչարյանի էջը փակվում է

Ապրիլի 15, 2017


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում անտեսանելի ստվերը միշտ առկա էր վերջին շրջանի բոլոր կարևոր իրադարձությունների թիկունքում, ա...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Ապրիլի 3, 2017


Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտ...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Քոչարյանի կեղտոտված ձեռքերը

Մարտի 6, 2017


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հարկ համարեց խոսել: Խոսեց այն ժամանակ, երբ իր կարծիքն ու գնահատականներն այլև...

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Քոչարյանը կխոսի ինքն իր համար

Փետրվարի 17, 2017


Մենք արդեն առիթ ունեցել էինք կռահումներ անելու այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խոստացել էր խոսել Ամանորի ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ