Սովորական խայտառակություն

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017
Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետո, դաշինքի լիդերները կարծես թե արդեն գտել են այդ խնդրի ամենակարճ լուծումը: Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն ապրիլի 2-ից հետո հավաքել է իրերն ու անմիջապես մեկնել ԱՄՆ: Գուցե Օսկանյանն այնտեղ ունի մերձավորներ, որոնք կարող են նրան փարատել ու մխիթարել: Ամեն դեպքում, այդ հապշտապ մեկնումի մասին ասվում է, թե Օսկանյանն անձնական հարցերով է գտնվում Միացյալ Նահանգներում և որոշ ժամանակ անց կվերադառնա Հայաստան:

 

Այս վստահեցումը կարող է հավատ ներշնչել: Բայց արի ու տես, որ անձնական հրատապ խնդիրները միայն Վարդան Օսկանյանի դռանը չեն չոքել: Անբացատրելի զուգադիպությամբ հանկարծ նույնանման պրոբլեմներ է ունեցել և շտապ ԱՄՆ է մեկնել ՕՐՕ ևս մի առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս իր հետ տարել է նաև որդուն: Հավանաբար, հայրենիքից հեռու պարտության դառնությունն այնքան սուր չի զգացվում, որքան այստեղ:


Ոչ ոք այժմ չի կարող ասել, թե Օսկանյանն ու Րաֆֆին երբ կվերադառնան և արդյոք կրկին կզբաղվեն քաղաքական գործունեությամբ: Այս անորոշության մեջ ամենածանր իրավիճակում, սակայն, պիտի գտնվի Սեյրան Օհանյանը: Ի տարբերություն մյուս երկուսի, պաշտպանության նախին նախարարը գնալու տեղ չունի և մնալով Երևանում՝ իր ուսերի վրա է վերցրել այն ամբողջ բեռը, որը պայմանավորվել էին կիսել երեքով: Երկրից փախչել կարելի է, բայց ո՞ւր պիտի փախչես սեփական ճակատագրից:







Դիտումների քանակ 57717


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը

Ապրիլի 16, 2018


Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի գրառում էր կատարել, որն ավելի շատ հրաժեշտի նամակ էր հիշեցնում:...

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Խեղկատակը` Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 14, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի Ֆրանս...

Շառից-փորձանքից հեռու

Շառից-փորձանքից հեռու

Մարտի 29, 2018


Երկիրն իր բանուգործը թողած՝ նստել, կռահումներ է անում` Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, կարծես այդ պ...

Րաֆֆին ճղում է արանքը

Րաֆֆին ճղում է արանքը

Փետրվարի 26, 2018


«Ժառանգություն» կուսակցությունը նիստ էր հրավիրել: Հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը նիստ էր անում ոչ թե այն բանի համար, որ ն...

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Սեյրան Օհանյանը դեռ չգիտի ով է ինքը

Փետրվարի 1, 2018


Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի իրա...

Բարի խորհուրդների կուսակցությունը

Բարի խորհուրդների կուսակցությունը

Հունվարի 25, 2018


Ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադարձից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել. օր...

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Հունվարի 17, 2018


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը վերջնականապես մեկնում է քաղաքական կենսաթոշակի: Հի...

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Րաֆֆին ծաղրում է յուրայիններին

Հունվարի 12, 2018


Օրերս Հայաստան է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս երթևեկը Հովհաննիսյանի կենցաղում դարձ...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

Ուզում են սա էլ հարամել

Ուզում են սա էլ հարամել

Նոյեմբերի 10, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ սպասվում էր Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը հանդիպումի ԱՄՆ-ից...

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանողը

Նոյեմբերի 9, 2017


Հետաքրքրասերներն այսօր մի փոքրիկ ինտրիգի են սպասում: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցու...

«Համախմբումը» ոչ ևս է

«Համախմբումը» ոչ ևս է

Նոյեմբերի 9, 2017


Ինչպես հաճախ է լինում Հայաստանում, այս կամ այն կուսակցության գործունեություն պայմանավորվում է մեկ անձի ցանկությամբ և ակտիվությա...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Րաֆֆին ուզում է կրթել Էրգիրը

Հոկտեմբերի 20, 2017


Թեև «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը իզով-թոզով անհետացել է, սակայն նրա ֆիզիկական բացակայությանը լրաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը