Սովորական խայտառակություն

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017
Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապարակված ձայնագրության վրա, որը ներկայացնում է «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովները: Դրանցում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից: Բացի այն, որ տեղի ունեցածը աննկարագրելի խայտառակություն է, մյուս կողմից էլ` փաստը կասկածի տակ է դնում այդ տարածքում ընտրությունների օրինականությունը: Ու նաև սա էր պատճառը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց քննություն սկսելու մասին:

 

Դեռ հայտնի չէ, թե այս ամենն ինչ ավարտ կունենա: Ցանկացած շրջադարձ լիովին հնարավոր է (օրինակ, հենց այսօր ազատ արձակեցին այն մարդուն, ով օրեր առաջ Դավթաշենում տասնյակ ծառեր էր կտրել և որի արարքը նույնիսկ երկրի ղեկավարն էր անվանել վանդալիզմ): Բայց այս մեծ իրարանցման մեջ բոլորից հետաքրքրականը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անսպասելի արձագանքն էր: Ասում ենք` անսպասելի, քանի որ մինչ ՍԱՍ-ի Արտակի դեպքը ընտրախախտումների մասին ուրիշ տեղեկություններ ևս եղել են, միայն թե օտար դիվանագետները որևէ կերպ չէին միջամտել և կարծիք չէին շարադրել դրանց առնչությամբ: Իսկ ահա Արտակ Սարգսյանն արժանացավ նման պատվի:


ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ «Hayastan24»-ի կողմից կարճ ժամանակ առաջ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել: Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ: Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»:


Դեսպանի նախատրամադրվածությունն ակնհայտ է. ՍԱՍ-ի Արտակը պիտի պատժվի: Ու թեև այս կարծիքը կկիսի երկրի բնակիչների մեծ մասը, սակայն ամերիկացիների մտադրություններն ընդամենը արդարադատության կիրառումով չեն սահմանափակվում: ՍԱՍ-ի Արտակը պիտի պատժվի, որ Վաշինգտոնն իր ձեռքին հարմար խաղաքարտ ունենա Հայաստանի ընտրությունների վրա բծեր մատնանշելու համար: ԱՄՆ-ին մեղսավորներ և հատուցողներ են պետք: Դոնալդ Թրամփը ՍԱՍ-ի Արտակի վախճանն է երազում:







Դիտումների քանակ 66599


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

Հունիսի 5, 2018


Ներկա իրավիճակում ամենադժվարը թերևս ՀՀԿ-ական թևի գործարար շերտի վիճակն է: Ի՞նչ պիտի անեն սրանք: Կամ պիտի շարունակեն հավատարիմ մ...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Թրամփը խրախուսում է հայերի ջարդը

Մարտի 22, 2018


Միացյալ Նահանգներից այսօր ստացված հաղորդագրությունը կարելի է առանց վարանումի սենսացիոն որակել: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում կասե...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Թրամփը նոր երկիր է հայտնաբերել

Սեպտեմբերի 21, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ինչ ասես կարելի է սպասել: Բայց ամենաշատը նրանից կարելի է անտեղյակություն սպասել: Այդ բանը նախագահը մ...

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 14, 2017


Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորհրդարանական ընտրություններ...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Թրամփ-անհաջողակը

Թրամփ-անհաջողակը

Հունիսի 16, 2017


Դոնալդ Թրամփի երրորդ կինը (ինչպեսև առաջին երկուսը) երբեք առաքինությամբ աչքի չի ընկել, և սոցցանցերի օգտատերերը կանոնավորապես կա...

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

Մայիսի 26, 2017


Հրապարակվեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների վերջնական ցուցակները: Պատկերը բավական տպավորիչ է, և նրանցից յուր...

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ապրիլի 15, 2017


Հայաստանյան մամուլը ողողված է ՍԱՍ-ի Արտակի մասին սկանդալային բացահայտումներով: Հրապարակված է մի ձայնագրություն, որտեղից ակնհայտ...

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Դոնալդ Թրամփը՝ Անգելա Մերկելին. աղյուս գնիր

Մարտի 26, 2017


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է 375 մլրդ դոլար այն քայլերի համար, որոնք ՆԱՏՕ-ն ձեռնարկե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ