Տիեզերական խայտառակություն

Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ապրիլի 15, 2017
Ամերիկյան դեսպանն ընդդեմ հայ ազգային արժեքների

Ջհանգիր Լֆիկյան

 

Հայաստանյան մամուլը ողողված է ՍԱՍ-ի Արտակի մասին սկանդալային բացահայտումներով: Հրապարակված է մի ձայնագրություն, որտեղից ակնհայտ է, որ ՍԱՍ գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին և հատ-հատ քննարկում է նրանց կողմից ակնկալվող՝ ՍԱՍ-ի Արտակի օգտին տրվելիք քվեները, հրահանգում նոր քվեներ բերել, հնչեցնում սպառնալիքներ ու ստորացնում աշխատակիցներին: Այս ամենին զուգահեռ՝ աշխատակիցների կողմից հնչում են ծափահարություններ, ինչպես նաև «արդարացումներ», թե ինչու են, օրինակ, 0 ձայն բերել ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: ՀՀ գլխավոր դատախազությունը ձայնագրությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:


Այն, որ ՍԱՍ-ի Արտակը լուրջ խայտառակություն է, անվիճելի է: Անկասկած է նաև, որ նա, ծայրաստիճան խայտառակ անձ լինելով հանդերձ, իրավունք չունի նույնիսկ հասարակության աչքին երևալ, ուր մնաց պատգամավոր լինել: Նա իր պատգամավորական գործունեության ընթացքում ոչ միայն չի հեղինակել որևէ օրենսդրական նախագիծ և ԱԺ-ում ոչ մի հարց չի բարձրացրել, այլև չգիտի անգամ բարձրախոսից օգտվելու ձևը: Մենք, իհարկե, չենք գերագնահատում ԱԺ մյուս պատգամավորներին՝ պարոնայք Լֆիկին, Շմայս-բռնաբարին, տարատեսակ գեներալներին, լակոտներին և նախալակոտներին: Դրանք ևս լուրջ խայտառակություններ են, սակայն, ի տարբերություն Արտակի, դրանց ձայնը լսելի է, իսկ անգործությունը՝ տեսանելի: Մի խոսքով, նրանք բոլորն այնքան են լկտիացել, որ հայտնվել են «միջազգային հանրության» ուշադրության կենտրոնում: Դրանցից ՍԱՍ-ի Արտակի և պարոն Լֆիկի գործունեությունը «մտահոգում» է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, որը հայտարարություններ է տարածում նրանց մասին: Նրանք էլ սուս ու փուս լսում են: Բա ի՞նչ անեն: Նրանք բոլորիցս լավ են գիտակցում իրենց խայտառակ էությունը:


Ամենևին չցանկանալով իրականացնել նշված եզրույթների պաշտպանությունը՝ պետք է նշենք, որ ԱՄՆ դեսպանությունն ավելի լավ կլինի, որ մտածի նաև ամերիկյան այն կազմակերպությունների գործունեության մասին, որոնք մեր երկրում տնտեսական գործունեություն իրականացնելու պատրվակով բացահայտ ներխուժում են ՀՀ քաղաքական դաշտ: Այդպիսի մի կազմակերպություն է «Սինոփսիս-Արմենիա»-ն: Այն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004թ. և ըստ ամենայնի պետք է զբաղվի գիտահետազոտական ու ճարտարագիտական աշխատանքներով, արտադրական նախագծմամբ, կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակմամբ, ծրագրավորմամբ: Այսօրվա դրությամբ «Սինոփսիս-Արմենիա»-ի գործունեության ոլորտը փաստացի փոփոխվել է: Ամերիկյան այդ կազմակերպությունն իրականացնում է «Լուսավոր Հայաստան» կոչվող խայտառակության կադրերի դարբնոցի դերը: Հիշեցնենք, որ լուսավոր կուսակցության ղեկավարն է ոմն Էդմոն Մարուքյան, որը հայ հասարակությանը հայտնի է որպես ոչ լեգիտիմ, ապօրինի և կեղծարար պատգամավոր: Սակայն վերադառնանք «Սինոփսիս»-ին: Այդ կազմակերպությունում են «պատահաբար» աշխատում բազմաթիվ լուսավորներ: Նրանք ոչ միայն բացահայտ համակրում են հայաստանյան այդ կուսակցությանը, այլև քաղաքական այդ հարթակն օգտագործելով՝ դառնում են ՀՀ օրենսդիր կամ գործադիր: Սկսած 2016թ. հուլիս-օգոստոսից, երբ մեկնարկեց Վանաձորի քաղաքապետի և ավագանու ընտրությունների քարոզարշավը, մինչև այս պահը (հաշվի առնելով ՀՀ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունները) բազմաթիվ լուսավորներ կամ սինոփսիսականներ ներգրավված են հայաստանյան քաղաքական գործընթացների մեջ: Նրանցից ոմանք ընտրական շտաբներ են ղեկավարում, վստահված անձինք են, դիտորդներ են, ավագանու և Աժ պատգամավորության թեկնածուներ: Նրանցից ոմանք արդեն ընտրվել են, ոմանք պատրաստվում են: «Սինոփսիս»-ում «աշխատողներից» շատերը շուրջ 9-10 ամիս է՝ չեն գնում աշխատանքի, սակայն ստանում են բարձր աշխատավարձ: Ինչո՞ւ:


Որովհետև ԱՄՆ-ին, ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, պետք են լրտեսներ ՀՀ քաղաքական դաշտում: Այլ բացատրություն այս երևույթը չունի: Եվ իսկապես, չի կարող լուրջ ամերիկյան կազմակերպության տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, լուսավոր Մանեն շուրջ 10 ամիս չներկայանալ աշտատավայր, քանզի զբաղվում է քաղաքական քարոզչությամբ, սակայն ստանալ բարձր աշխատավարձ: Այդպիսի օրինակները շատ են, և կարելի է պնդել, որ «Սինոփսիսը», խախտելով բազմաթիվ օրենքներ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ում գործող քաղաքական կուսակցությանը: ԱՄՆ դեսպանությունը լֆիկների, արտակների և այլնի մասին հայտարարություններ տարածելուց առաջ պետք է մտածի նաև իրենց խաժամուժի՝ սինոփսիսականների մասին: Ի դեպ, այս մասին խորհելու առիթ պետք է ունենա նաև ՀՀ իրավապահ համակարգը: Իսկ մեզ միայն մնում է մտածել թե որ կազմակերպությունն է ավելի վտանգավոր մեր Հայրենիքի համար՝ ՍԱ՞Ս-ը, թե՞ «Սինոփսիսը»:


Կարծում ենք` «Սինոփսիսը»: Քանզի թե՛ Լֆիկը, թե՛ ՍԱՍ-ը, թե՛ Շմայսը` լինեն նրանք շուն, թե գել, բայց մերն են, մեր ազգային արժեքներն են: Լուսավոր Էդմոնն իր Մանեների և այլ կասկածելի գրանտակերների հետ մեզ հետ ընդհանուր բան չունի: Եվ ուրեմն, կեցցե՛ն ՀՀ բոլոր պատգամավորները, որոնք երբեք չեն լափել ամերիկյան դեսպանի կռճոնները, չեն կատարել նրա կեղտոտ հրահանգները: Կեցցե՛ կասենք նաև ՀՀ դեսպանին ԱՄՆ-ում, բայց այն օրը, երբ նա հայտարարություն տարածի Վաշինգտոնում և մտահոգություն արտահայտի ամերիկյան փողոցներում նեգրերի հերթական գլխաքանակի հերթական սպանդի կապակցությամբ:







Դիտումների քանակ 162715


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչ բաժանված, ոչ միասին

Ոչ բաժանված, ոչ միասին

Փետրվարի 17, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն այսօր ընթանում էր այն կասկածների ֆոնին, թե «Ելք» դաշինքը կարող է տրոհվել, և դաշին...

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

«Ելքը» վայր կդնի՞ իր մանդատները

Հունվարի 9, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով թանկացումների դեմ իրենց նախաձեռնելիք բողոքի ակցիային, ասում է,...

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Մարուքյանն ուզում է ինքնահրկիզվել

Հունվարի 8, 2018


Հայաստանում ով ասես, որ չի խոսում հեղափոխություն իրականացնելու մասին, բայց հեղափոխությունն այդպես էլ չկա ու չկա: Բավական է մի փ...

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Մարուքյանը Մամիկոնի կյանքը դժոխք կդարձնի՞

Դեկտեմբերի 19, 2017


Այս պահին վստահաբար կարելի է արձանագրել, որ վանաձորյան թնջուկն իր ավարտը գտավ, հանգույցը քանդվեց: «Լուսավոր Հայաստան» կուսակցու...

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Վիգեն Սարգսյանի պարտությունը

Հոկտեմբերի 26, 2017


Օրեր շարունակ ընդդիմության կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի շուրջ քննադատություն և դիտող...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Առաջարկ հանուն պոպուլիզմի

Հոկտեմբերի 23, 2017


Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննության էր առնվում «Պաշտպանության մասին» օրենքի նա...

«Ելքի» մուտքը արգելված է

«Ելքի» մուտքը արգելված է

Սեպտեմբերի 18, 2017


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են 1500 հրա...

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 14, 2017


Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորհրդարանական ընտրություններ...

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը

Սեպտեմբերի 4, 2017


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խիստ զայրացած է: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական...

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Ոտքից կաղ, բայց ճամփա գնացող

Հուլիսի 21, 2017


«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկի գնահատական տալն ավելորդ ենք համարում: ...

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Ռիչարդ Միլսը կանդամակցի՞ «Ժառանգությանը»

Հունիսի 23, 2017


«Ժառանգոււթյուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այս օրերին հավելյալ ակտիվության տպավորություն է ուզում գործել ...

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

ԱՄՆ-ը դառնում է «Ելքի» մենեջերը

Հունիսի 14, 2017


Այսօր «Ելք» դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն իրենց հարկի տակ հյուրընկ...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Ֆեյսբուքը թալանում է հայ օգտատերերին

Հունիսի 8, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպանը սիրում է պարբերաբար ելույթներ ունենալ և մեզ բացատրել, թե ինչ բան է ժողովրդավարական հասարակության մեջ ազ...

Ինչո՞ւ է լռում Ռիչարդ Միլսը

Ինչո՞ւ է լռում Ռիչարդ Միլսը

Մայիսի 26, 2017


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը զանազան առիթներով արտահայտվում է մեր երկրի մասին` նշելով, որ Հայաստանը հեռու է լիարժեք ժողո...

Երդվող Մարուքյանն ու աներդում «Ելքը»

Երդվող Մարուքյանն ու աներդում «Ելքը»

Մայիսի 23, 2017


6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին «Ելք» դաշինքի անդամները մասնակցություն չունեցան: Թե որն էր նրանց բոյկոտի ի...

Դեսպանն առաջ անցավ Ծառուկյանից ու վարչապետից

Դեսպանն առաջ անցավ Ծառուկյանից ու վարչապետից

Մայիսի 20, 2017


Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու հ...

«Ելքն» ուզում է ունենալու համար

«Ելքն» ուզում է ունենալու համար

Մայիսի 19, 2017


Այսօր Ազգային ժողովում հանձնաժողովներն իրար մեջ արդարաբար բաժանելու օրն էր («ճշտով» բաժանելու մասին է խոսքը): Առաջարկվել էր ուն...

Քաղաքական գործչից մինչև կոմերսանտ

Քաղաքական գործչից մինչև կոմերսանտ

Մայիսի 2, 2017


«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր անսպասելի հայտարարություն է արել: Նա ասել է, թե չի բացառում, որ հետագայում իրենց դաշ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ