Սովորական խայտառակություն

Սեյրան Օհանյանին բացակա են դրել

Ապրիլի 18, 2017
Սեյրան Օհանյանին բացակա են դրել

Միայնությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ստիպել է մտորումների գիրկն ընկնել: Եվ քանի որ վերջին շրջանում նրա խորհրդածությունները ոչ մի խելացի գաղափարի չեն հանգեցրել, այս անգամ էլ հետևությունները ստացվել են ոչ այնքան հաջող: Ասում են, թե հետընտրական ծանր հոգեվիճակից մի կերպ դուրս գալուց հետո Օհանյանը որոշել է սեփական կուսակցությունը հիմնել: Իրականության մեջ Օհանյանը կուսակցություն պատրաստվում էր հիմնադրել դեռևս այս տարվա ձմռանը, բայց այն միտքը, որ կարելի է օգտագործել Վարդան Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները, նրան հետ պահեցին իր մտադրությունից:

 

Հիմա Օսկանյանն ու Րաֆֆին անհետացել են: Նրանք ինչ-որ կերպ իրենց գլխի ճարը կտեսնեն: Իսկ Սեյրան Օհանյանին ընտրություն կատարելու հարկադրանք կա. կամ նա մեկընդմիշտ հեռանում է ասպարեզից, կամ մնում է դաշտում նոր քաղաքական ուժ ստեղծելու հաշվին:


Թե ինչ կտա Օհանյանին կուսակցության ուշացած ծնունդը՝ դեռ առիթ կունենանք գնահատելու: Եթե նա, այնուամենայնիվ, գնա այդ քայլին, ապա դա նաև պիտի նշանակի, թե ինքը սխալ էր թույլ տվել, երբ ժամանակին դաշինքի էր գնացել Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի հետ: Ի դեպ, նույն կերպ մտածելու հիմքեր պիտի ունենա նաև Օսկանյանը, ով հիմնեց «Համախմբումը» և ինքնակամ դրեց մյուս երկուսի ոտքերի տակ, մինչդեռ, ի՞նչ իմանաս, գուցե առանց մյուսների իրեն ավելի՞ն հաջողեր:


Խոսակցություններ կան, թե իբր Սեյրան Օհանյանը նաև երկրորդ հնարավոր սցենար է մշակում, այն է` զավթել ՕՐՕ-ն և դա դարձնել կուսակցություն: Այս տարբերակը քիչ հավանական է: Հազիվ թե Րաֆֆիի կամ Օսկանյանի համակիրները ցանկություն ունենան անցնել Օհանյանի թրի տակով, հատկապես որ այդ մարդիկ խորհրդարանական ընտրություններում իրենց խայտառակ պարտությունը մեծ մասով պայմանավորում են Սեյրան Օհանյանի ներկայությամբ և նրա ընտրած սխալ մարտավարությամբ:


Մի կողմ թողնելով այս ենթադրելի ճյուղավորումները և նրանց հավանական արդյունքները` պետք է նկատել, սակայն, որ Օհանյանի անհանգստությունը և դրանով պայմանավորված գործողություններն այդպես էլ դատապարտված են մնալ սոսկ ջանքերի անիմաստ վատնում: Մի ինչ-որ պահի նա ի վերջո պիտի արձանագրի, որ հայաստանյան քաղաքական դաշտում ինքը պարզապես անելիք չունի և գերագնահատել է սեփական անձի կարևորությունը: Մոտակա ժամանակների համար բոլոր տեղերն արդեն զբաղեցված են, դերակատարները հայտնի են, և այդ ցուցակներում Սեյրան Օհանյան անունը բացակայում է:






Դիտումների քանակ 46613


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Սեյրան Օհանյանի անորոշ Նոր տարին

Դեկտեմբերի 30, 2017


Այսօր համացանցը հեղեղված էր շնորհավորական ուղերձներով` ԱԺ նախագահից մինչև վերջին գյուղապետը, կարծես Նոր տարի շնորհավորելը դարձե...

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Վշտերդ ո՞ւմ ես պատմում, Սեյրան

Դեկտեմբերի 4, 2017


Որոշ ընդդիմադիր շրջանակներում այս օրերին հետաքրքիր միտումներ են նշմարվում: Խոսքը պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի երբե...

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Ձախողվեցին քաղաքականության մեջ, կհաջողեն բիզնեսում

Նոյեմբերի 8, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ տևական ժամանակ առաջ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի լիդերներից մեկի` Սեյ...

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Ռուզաննան կուսակցություն կբացի՞

Նոյեմբերի 7, 2017


Քանի դեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահպանում է լռության ուխտը, որն արդեն ձգվում է մի քանի ամիս, նրա փոխարեն ...

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Նոյեմբերի 6, 2017


Չնայած Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով ստեղծված Ազգային դիմադրության ճակատը օրեր առաջ հրապարակեց իր հռչակագիրը և հայտարարեց, թե իբր ...

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Սեյրան Օհանյանը նոր հայրենի՞ք է գտել

Հոկտեմբերի 4, 2017


Պաշտպանության նախկին նախարար, տխրահռչակ ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի ապագա ծրագրերի մասին առ այսօր ոչ ոք ոչինչ չգիտեր, ն...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Ո՞վ է ծրագրերի կնքահայրը

Հունիսի 27, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խանդով է վերաբերվում գործող նախարար Վիգեն Սարգսյանին: Սա ոչ միայն հասկանալի է, ...

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Սեյրան Օհանյանին քաոս է պետք

Հունիսի 6, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դժգոհ է լրատվամիջոցներից այն բանի համար, որ իր մասին կեղծ լուրեր են տարածել, գրել ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Փափկեց Ռուզաննա Խաչատրյանը

Մայիսի 24, 2017


Մինչև օրս էլ շատերը շարունակում են այն կարծիքին մնալ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բոլոր ձախողումների մեջ մե...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Սեյրան Օհանյանի ինքնախարազանումը

Ապրիլի 22, 2017


ՕՐՕ դաշինքի թեման կարծես թե բոլորի համար արդեն փակված էջ է: Իսկ ահա առանձին անհատների ճակատագիրը դեռևս մնում է հասարակության մի...

Սեյրա՞նն էլ գնաց

Սեյրա՞նն էլ գնաց

Ապրիլի 19, 2017


Արդեն գրել էինք այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ղեկավարները նախ ը...

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017


Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետ...

Սեյրան Օհանյանը հիմա էլ Շերլոկ Հոլմսն է

Սեյրան Օհանյանը հիմա էլ Շերլոկ Հոլմսն է

Ապրիլի 4, 2017


Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակց...

Դեկաբրիստուհի՞ է արդյոք Ռուզաննա Խաչատրյանը

Դեկաբրիստուհի՞ է արդյոք Ռուզաննա Խաչատրյանը

Մարտի 30, 2017


Մարտի 28-ի հանրահավաքին դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի մասնակցելն աննկատ մնաց: Համենայնդեպս, չգրվեց ու չխոսվեց այդ մասին: Հիշեցնենք...

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Մարտի 28, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ընտրարշավից առաջ խոստացել էր 3 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան: Իսկ Մոսկվայից ժամանած Սամվել...

ՕՐՕ-ում մարտաֆիլմ են նկարահանում և ձգտում են Օսկարի

ՕՐՕ-ում մարտաֆիլմ են նկարահանում և ձգտում են Օսկարի

Մարտի 27, 2017


ՕՐՕ դաշինքի ղեկավարներն ամեն օր իրենց հանդիպումների և ասուլիսների ժամանակ հայտարարում են, թե իրենք և իրենց համակիրները հալածանք...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ