Սովորական խայտառակություն

Կատալիզատոր է, բայց կմտնի

Ապրիլի 24, 2017
Կատալիզատոր է, բայց կմտնի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը պնդում է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փուլում են գտնվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերությունը շարունակելու մասին քննարկումները: Միշտ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ են մարդիկ նման բան ասում: Կարելի է պարզապես ասել, որ չի ցանկանում այդ մասին խոսել, բայց հայտարարել, թե իբր ինքը տեղեկացված չէ քննարկումների ընթացքից, նվազագույնը զավեշտալի է: Լոքյանը ոչ միայն ունի առավելագույն ինֆորմացիա, այլև խիստ ընդգծված շահագրգռվածություն: Չէ՞ որ այդ քննարկումների արդյունքում պիտի նաև որոշվի նրա նախարարական պորտֆելի հարցը:


Սակայն էլ ավելի հետաքրքիրն այն է, որ անտեղյակ Լոքյանը բավականին տեղեկացված է ընդհանուր բնույթի հարցերում, մասնավորապես այն առումով, թե իշխող Հանրապետական կուսակցության ինչի՞ն է պետք Դաշնակցության նման կցորդը: Եվ ահա այստեղ Դավիթ Լոքյանը հնչեցնում է հարազատ կուսակցության քաղաքական դիրքորոշումն իրենց մասին: «Դաշնակցությունը կարող է նույն կառավարության ներսում շատ կարևոր ֆունկցիա ունենալ, կատալիզատորի ֆունկցիա ունենալ, գործընթանցներն արագացնելու, համապատասխան կոլեգաների հետ նորմալ աշխատելու, նորմալ գաղափարներ դնելու»,- ասում է Լոքյանը:


Հազիվ թե վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է կիսել դաշնակ նախարարի այս տեսակետը և ընդունել, որ իր կառավարությունը խթանիչների անհրաժեշտություն ունի, այն էլ` ՀՅԴ-ի տեսքով: Բայց Լոքյանն էլ իր հերթին պարտավոր է ամբողջությամբ իմանալ կատալիզատոր բառի դասագրքային ձևակերպումը, ուր ասվում է, որ կատալիզատորը քիմիական նյութ է, որը արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։ Հատկապես վերջին բառերը, այն, որ չի մտնում առաջացած նոր նյութի մեջ, Լոքյանին ու մյուս դաշնակ լիդերներին պիտի որ մեծ ցավ պատճառի և բոլորովին չբխի նրանց շահերից: Եվ դաշնակները պատրաստ են այս դեպքում հեղափոխություն անել նույնիսկ քիմիայի ասպարեզում, դառնալ այնպիսի նյութ, որը համ կխթանի, համ կմտնի:






Դիտումների քանակ 67959


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Մեռած մարդը չի կարող հակադարձել, դաշնակն էլ դաշնակ է մնում

Հունվարի 18, 2018


Դաշնակների համար միշտ փող է եղել առաջնայինը, նրանց հայրենասիրությունն ու նացիոնալիզմը ժամանակավորապես սառեցվում են, երբ լափաման...

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Ո՞ւմ հետ է կռիվ տալիս «Ծառուկյան» դաշինքը

Հունվարի 17, 2018


Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների պահվածքը գնալով դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Քանի դեռ խորհրդարանը ...

Դաշնակները կեղծավորություն են անում

Դաշնակները կեղծավորություն են անում

Հունվարի 15, 2018


Դաշնակցությունն ասում է, թե առայժմ չի քննարկել 2018թ. նախագահի թեկնածուի հարցը: Սա կարելի էր նաև չասել երկու պատճառով` նախ թեկն...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հիմա ի՞նչ եք ուզում հասկանալ

Հունվարի 10, 2018


Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն երկու շաբաթից կներկայացնի սպառողական շուկայում գների ուսումնասիրության արդյունքները։ Այս ...

Դաշնակների բենզինը պրծել է

Դաշնակների բենզինը պրծել է

Հունվարի 8, 2018


Վերջին ամսվա թանկացումների մասին խոսում են վաղուց և շատ: Թվարկվում են այն բոլոր ապրանքատեսակները, որոնք ենթարկվել են գնաճի ներգ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Դաշնակների մանկական խաղերը

Դաշնակների մանկական խաղերը

Դեկտեմբերի 22, 2017


Դաշնակներն այսօր ասուլիս էին հրավիրել, որ ասեին, որ ոչինչ չեն ասելու: Հոգեբանության մեջ կա մարդկային բարդույթի նմանօրինակ դրսևո...

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

ՀՅԴ-ն կրթում է ՀՀԿ-ին

Դեկտեմբերի 16, 2017


Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց և հանդիպում ունեցել ուսումնական այդ հաստատությունում...

Դաշնակցական անտառներ

Դաշնակցական անտառներ

Դեկտեմբերի 13, 2017


Մոտ կես ամիս առաջ կառավարության նիստում ներկայացվեցին անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան որոշման նախագի...

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դաշնակները գունափոխվում են, հին ընկերները դավաճանում են

Դեկտեմբերի 7, 2017


Դաշնակցություն կուսակցությունը, որ ամիսներ առաջ սրերով ընդունեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ...

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դաշնակների թիրախը Լֆիկ Սամոն է

Դեկտեմբերի 4, 2017


Դաշնակների հետ հաստատ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Եվ այդ հարցում արդեն կասկած լինել չի կարող: Այսօր հանկարծ հրապարակ է հանվել...

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

ՀՅԴ-ն հեռանում է կամ ՀՅԴ-ին հեռացնում են

Դեկտեմբերի 2, 2017


Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու Դաշնակցության ջրերը մի առվով չեն հոսում, դա արդեն կասկածից վեր է: Ամեն օր մենք դրա նորանո...

Մարդիկ և դաշնակները

Մարդիկ և դաշնակները

Նոյեմբերի 22, 2017


Քիչ է մնում մարդ լրջորեն մտածի, որ վերջին շրջանում Դաշնակցության ներկայացուցիչները ձայն ձայնի տված սկսել են խելքները թռցնել ու ...

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Տեսողական պատրա՞նք, թե՞ խղճի ադապտացիա

Նոյեմբերի 20, 2017


Եթե ուշադիր հետևենք հայաստանյան քաղաքական բազմագույն ներկապնակին, ապա ամենադժվարը Դաշնակցության վիճակն է: Մյուսները քիչ թե շատ ...

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Աղվանի դատարկ փիլիսոփայությունը

Նոյեմբերի 16, 2017


ՀՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր իր կուսակցության անունից հայտարարեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկ...

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Լոքյանը չի փչացնի հյուրի տրամադրությունը

Նոյեմբերի 9, 2017


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի ն...

Ու ոչ մի վարչապետ

Ու ոչ մի վարչապետ

Նոյեմբերի 6, 2017


Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում նույնիսկ հավատավոր դաշնա...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ