Միջազգային խայտառակություն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017
Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ելենա Կոնդրատևա-Սալգերո, լրագրող (Ֆրանսիա), Փարիզի «Глаголъ» գրական ալմանախի գլխավոր խմբագիր

 

Ե՛վ օրն է լավ, և՛ արդյունքը՝ վաստակած։

 

Ոչ մի հաճելի անսպասելիություն ու տհաճ անակնկալ։


Ֆրանսիական ընտրությունների առաջին փուլը խոստանում էր դեմ առ դեմ հանել թեկնածու Մակրոնին և Մարին լը Պենին, և այդպես էլ արեց։


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գումարտակի մարտիկի հուսահատությամբ ստիպված էր ընդունել, որ հանրային կարծիքը, չնայած դաժան ժամանակներին, դեռևս զգայուն է «ոչ զտարյուն» քաղաքական գործիչների հանդեպ, և փողային մեքենայությունները հօգուտ ժողովրդական ընտրյալների ընտանիքների կարող են նրանց զրկել ոչ միայն վարկից, այլև հաղթանակից։


Չնայած թեկնածու Ֆիյոնի ապարդյուն կոչերին՝ գնահատել իր արիությունը «իր գլխին թափված բոլոր դժբախտություններից» հետո (գուցե «բռնվել է դժբախտությունների մեջ»-ը նոր տրենդ դառնա քաղաքական գործիչների պատգամավորական գործունեության մեջ...), թեկնածու Ֆիյոնը կարեկցանք չի առաջացնում։ Վերափոխելով հին ու սիրելի ֆիլմի հանրահայտ արտահայտությունը՝ ասենք. «Тебя провалят, а ты не воруй!»։


«Շնորհիվ» թեկնածու Ֆիյոնի ճիշտ ժամանակին բացահայտված մեքենայությունների՝ մեկ շաբաթ հետո Ֆրանսիայում իշխանության կգա շտապ համաշխարհային ֆինանսների շահերի պաշտպանությանը կոչված, հապճեպ պոլիտկոռեկտության գրված ճշմարտություններից «կերտված», բոլորին դուր գալու և ում պետք է կշտամբելու վարժեցված, հնազանդ ու զգուշավոր թեկնածու Մակրոնը։


Զգալիորեն ավելի խելամիտ ու գաղափարապես ավելի ճկուն (այն ամենում, ինչը վերաբերում է կապիտալին) խորհրդականների շրջապատում թեկնածու Մակրոնը կիրականացնի տնտեսական քաղաքականություն, որը կարող է փոքր-ինչ արգելակել և անգամ շտկել սոցիալիստների կողմից ներկայում հաջող իրականացվող փլուզումը։


Մնացած բոլոր հարցերում թեկնածու Մակրոնը կհետևի արդեն տրորված ճնապարհին՝ եվրոպական կյանքի բոլոր ոլորտներում ներդրված միասնական մտքի գաղափարին, համաշխարհային դեմագոգիայի պոլիտկոռեկտ հանդուրժողականությանը։


Համաձայն ներկայում պոպուլյար ձեռքսեղմումների միջավայրի տրենդների՝ թեկնածու Մակրոնը պայքարում է հանուն մտքերի և մշակույթների համատարած գլոբալացման՝ ոչ միայն ավանդույթների, այլև ազգությունների հնարավոր վերացմամբ. նա սկսել է իր սրընթաց վերելքը այսօրվա ընտրական Օլիմպոս՝ հայտարարելով այն մասին, որ «չգիտե, թե ինչ է «ֆրանսիական մշակույթը», կա համաշխարհային, համընդհանուր, բազմազգ մշակույթ»։


Եվ արդեն վերջնագծում, վազքուղուց դուրս չգալով, հրապարակեց իր կարծիքը աշխատավայրերում փարաջա կրելու բոլորովին թարմ արգելքի առիթով։


«Մուսուլման կանանց աշխատավայրում նման հանդերձանք կրելու ազատությունից զրկելը նշանակում է մեզ բոլորիս զրկել մեր ընդհանուր ազատություններից»,- տեղեկացրել է թեկնածու Մակրոնը իր խոսքերից փոքր-ինչ հոգնած հանրությանը։


Հանրությունն էլ ավելի ընկճվեց, երբ Ելիսեյան դաշտերում ահաբեկչությունից հետո հաջորդ առավոտն իսկ RTL ռադիոյին տված հարցազրույցում թեկնածու Մակրոնը անսպասելիորեն նյարդայնացած ասաց, որ իր նախընտրական ծրագրում նախատեսված չեն հատուկ կետեր անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի գծով։


Թեկնածու Մակրոնի կարծիքով՝ նման հարցերը գերակա չեն, դրա համար էլ հո չէ՞ր կարող «մի գիշերում ծրագիր հորինել ահաբեկչության դեմ» Փարիզի կենտրոնում ոստիկանի ողբերգական սպանությունից հետո։


Սրան կարելի է հավելել միայն թեկնածու Մակրոնի պատրաստակամությունը՝ ընդունել և թույլ տալ իրականացնել ցայժմ թեժ բանավիճվող կետերը՝ կապված գենդերային ինքնության, գենդերային քաղաքականության և արհեստական բեղմնավորման բոլոր հնարավորությունների հետ՝ այդ ոլորտում մինչ օրս պետական մակարդակով չթույլատրվող վիրահատություններով հանդերձ։


Թեկնածու Մակրոնին անհրաժեշտ է դուր գալ ամենալայն ընտրողին, և դրա համար էլ թեկնածու Մակրոնի հնազանդության սպեկտրը հավասարապես լայն է։


Ինչու թեկնածու Մակրոնն անպայման կանցնի նախագահի պաշտոնին երկրորդ փուլում՝ հեշտ է բացատրել։ Հասկանալ տեղում վկա չլինելով՝ ավելի դժվար է։


Թեկնածու Մակրոնին մամուլն է «սարքել», և նա էլ շարունակում է նրա հաղթարշավը դեպի հավակնություն չունեցող և մտածելու չհակված բացարձակ մեծամասնություն։


Ինչպես լավ հայտնի է անգամ ամենապարզամիտ նեոֆիտին, ով ֆինանսավորում է մամուլը՝ նա էլ «պարել է տալիս» թեկնածուին։


Ո՞վ է ֆինանսավորում առավել նշանակալի ֆրանսիական անայլընտրանք, կատարյալ պոլիտկոռեկտ ԶԼՄ-ները՝ Le Monde, l’Agence France-Presse (AFP), BFM-TV, France Télévisions, France Médias Monde, L’Express, Libération և 20 Minutes։


Եթե չգիտեիք՝ մի շփոթվեք. պոլիտկոռեկտ, ձեքսեղմումների պատրաստ միլիոնատերերը և բանկիրները, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության մեծ բարեկամներ Պիեռ Բերժեն և Մաթիե Պիգասը, Պատրիկ Դրաին («Էմանուել Մակրոն» նախագծի հեղինակը) և անմիջականորեն ֆրանսիական սոցիալիստական կառավարությունը։


Այլ կերպ ասած՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Ուստի, գումարելիների տեղը պետք է պարզապես վերափոխել՝ թույլ չտալով, որ դրանց արանքը խցկվի որևէ օտար էլեմենտ։


Եվ մի գայթակղվեք այն ֆիկցիայով, թե թեկնածու Մակրոնն «ավելի իրավացի է, քան առյուծը». նույն քաղաքականությունն է վարելու...


Դեռ չեն մարել հետընտրական ելույթները, իսկ հեռուստա- և ռադիոեթերներում, բոլոր ալիքներով և բոլոր ժամերին, արդեն ընթանում է վախի և խուճապի հրահրման քարոզչություն՝ կապված Մարին լը Պենի հետ։


Ավելի ճիշտ կլինի ասել՝ շարունակվում է քարոզչությունը, որը երբեք չէր էլ դադարել։ Որովհետև պոլիտկոռեկտությամբ փափկեցված ուղեղների լիակատար տիրապետման համար մշտական ուսուցումն անհրաժեշտ է։


Եվ այստեղ շատ է օգնում հոգեբանության և տարիներ վարժեցված միջին վիճակագրական ընտրողի լավ իմացությունը։ Ինչպես և աշխարհի բոլոր երկրներում, միջին վիճակագրական ընտրողը թեկնածուների ծրագրերը չի կարդում. թե՛ ձանձրալի է, թե՛ մեկը չկա, որ համառոտ պատմի։


Համառոտ կասի մամուլը։ Բայց մամուլը կկրճատի այնտեղ և այնպես, ինչպես իրեն պետք ու հարմար կլինի։


Ուստի, կարդալու, մտածելու և «խորությունը» հասկանալու փոխարեն միջին վիճակագրական ընտրողն ունի ամուր ներդրված սովորություն՝ հենվել ԶԼՄ-ների վրա. ինչ ասեն, դրան էլ կհավատա։


Եթե այդքան հաճախ ու շատ են ասում, թե սա վատ է, վախենալու է և վտանգավոր, իսկ սա շատ լավ է, խաղաղ ու հանգիստ, ուրեմն՝ այդպես էլ կլինի։


Ասել են՝ «Լը Պենը դա ֆաշիզմ է», ուրեմն՝ այդպես էլ կա։ Ինչո՞ւ։ Սատանան գիտի, ասում են՝ նա չի սիրում նեգրերին, արաբներին, հրեաներին ու միգրանտներին։ Իհարկե, նրա կուսակցությունում լիքը թե՛ առաջինները կան, թե՛ երկրորդները, թե՛ երրորդները (բայց ոչ չորրորդները)։ Բայց ո՞վ դրա զահլան ունի։ ԶԼՄ-ներն ավելի լավ գիտեն՝ ինչն ինչոց է։


Ասել են՝ «Լը Պենը դեմ է աբորտներին», ուրեմն՝ այդպես էլ կա, ո՞ւմ են պետք ավելորդ մանրամասները։


Ասել են՝ «Լը Պենը Պուտինի կողմից է, իսկ նա առհասարակ... Հայդա՛, աթո՛ւ։ Ավելի լավ է հետը գործ չունենանք։ Մակրոնն ավելի հուսալի է, ոչ մի ցնցող բան չկա, բոլորը գոհ են։


Քվեարկե՛ք հօգուտ Մակրոնի։ Ավելի վատ չի լինի ցանկացած պարագայում։ Ինչպես ամբողջ նախրով գնում էինք դեպի անդունդ, այդպես էլ կշարունակենք։


Իսկ բոլոր պարտված թեկնածուները՝ հուսահատ, արդեն շտապ կոչ են արել համախմբվել, թույլ չտալ, որ չարն ու խավարը, պոլիտկոռեկտին հակասողն ու դիմադրողն անցնեն։


Այնպես որ, ինչպես էլ նայես՝ արդյունքը կանխատեսելի է։


Որովհետև փաստերի տեղերը փոխելիս խիղճը չի փոխվում։

 

Աղբյուրը՝ ВЗГЛЯД







Դիտումների քանակ 80462


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Ֆրանսիան ընտրեց Անդրիաս Ղուկասյանին

Ֆրանսիան ընտրեց Անդրիաս Ղուկասյանին

Մայիսի 8, 2017


Ֆրանսիայում ավարտվեցին նախագահական ընտրությունները, հաղթող դուրս եկավ Էմանուել Մակրոնը` իշխանության և գլոբալիստների թեկնածուն: ...

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թ...

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Մայիսի 4, 2017


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և այս կարևոր իրադարձությունը չէր կարող ընթանալ առանց ՀՅԴ մասնակցության կամ գոնե առան...

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Մարտի 3, 2017


Եվրախորհրդարանը Բրյուսելում մինի-նստաշրջանի շրջանակներում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի «Ա...

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

Նոյեմբերի 17, 2015


Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումներից հետո Կենտրոնական հետախուզական վարչության մի ամբողջ շարք պաշտոնյաներ շտապեց...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Հուլիսի 13, 2015


ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրե...

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Մայիսի 30, 2015


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել նախա...

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Փետրվարի 23, 2015


Politique international պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենն ասել է, որ Վաշինգտոնի...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Պուտինը և Ֆրանցիսկոսը համատեղ պայքարում են Եվրոպայի փրկության համար

Նոյեմբերի 26, 2014


Ասում են՝ վատ օրինակը վարակիչ է. Արևմուտքի երկրներն այնքան երկար ու լկտիաբար են խցկվել հետխորհրդային պետությունների գործերում, ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը