Ազգային խայտառակություն

ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ապրիլի 27, 2017
ԱԱԾ սեզոնային շոու, կամ` եղբայրների անվտանգության ապահովում

Ջհանգիր Լֆիկյան


Ժամանակ առ ժամանակ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է գալիս սենսացիոն, ցնցող բացահայտումներով, մի քանի օր շարունակ մամուլը միայն նրանց քաջագործությունների մասին է խոսում, բայց հետո թեման հետզհետե մարում է, իսկ այնուհետև այնպես է ջնջվում, մոռացության տրվում, որ արդեն չես էլ հասկանում` սա ընդամենը կեղծ ահազա՞նք էր, թե՞ իսկապես եղել է հանցագործություն ու բացահայտում:


Այս շարքի դեպքերից մեկն էլ այն էր, երբ հայտարարվեց, թե մի քանի մասնավոր բուհերի ռեկտորներ մեղադրվում են կեղծ դիպլոմներ բաժանելու համար: ԱԱԾ-ն, պահպանելով խնդրի խորհրդավորությունը, չէր հրապարակել մեղավորների անունները, և մի որոշ ժամանակ լրագրողները սեփական հետաքննությունն էին անցկացնում` պարզելու, թե ում մասին է խոսքը: Իսկ իրականում փաստն արդեն իսկ արտառոց էր: Անանուն հանցագործը ո՞րն է: Եթե կա փաստ, ուրեմն պիտի հնչի նաև բուհի և ռեկտորի անունը:


Այսպես կարող էր երկար շարունակվել, եթե «ամբաստանյալներն» իրենք չինքնաբացահայտվեին: Շուտով լուրջ դժգոհությամբ և բողոքներով հանդես եկան Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական, Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական ու Գյումրու «Պրոգրես» համալսարանների պատասխանատուները` հայտարարելով, որ իրենք մաքուր են ու հանիրավի անվանարկված: Չի եղել ոչ մի կեղծ դիպլոմ ու կեղծ ուսանող:


ԱԱԾ-ն լռեց: Այո, պարզապես լռեց, ասել է թե` գործը սառեցվեց ու դուրս բերվեց շրջանառությունից: Այլևս ոչ մի խոսք դրա հիմքերի, ապացույցների, նախաքննության ու մնացած գործառույթների մասին: Ոչ մի բացատրություն, ոչ մի առարկություն, ոչ մի ներողություն: Մարդիկ վարկաբեկվեցին, ստվերվեց նրանց գործարար համբավը, հասարակությանը մոլորեցրեցին, իսկ ԱԱԾ-շոուի կազմակերպիչները ընդամենը ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի ականջին շշնջացին. «Գործը կարճվել է»:


Եթե սա պրոֆեսիոնալիզմն է, ապա ո՞րն է դիլետանտությունը: Եվ եթե ազգային անվտանգությունն այսպես է ապահովվում, ապա վտանգի դեպքում ի՞նչ է պետք անել: Պետք է ենթադրել, որ վտանգի դեպքում մենք բոլորս կքաշվենք, ինչպես տեղի ունեցավ «Սասնա ծռերի» հերոսական սխրանքի ժամանակ, քանի որ ԱԱԾ ղեկավար այսօր աշխատում է Գևորգի Կուտոյանը` Տիգրան Ուրիխանյանի եղբայրը, իսկ Կուտոյանի հիմնական զբաղմունքը եղբոր խայտառակ ստոր արարքների կոծկումն է: Ի դեպ, Հատուկ քննչական ծառայությունը վերջերս այնպիսի մի գործ է կարճել, որով պետք է մեղադրանք առաջադրվեր Տիգրան Ուրիխանյանին, որ, հավանաբար, Սերժ Սարգսյանի ուժերից վեր կլիներ այդ խայտառակ գործի կարճման հրահանգումը (զուտ բարոյական առումով, քանզի ամեն մի լկտիություն չէ, որ նորմալ մարդը կցանկանա ծածկել): Բայց պրն Կուտոյանն ուրիշ է, ուրիշ...


ՀՔԾ-ի խայտառակ գործունեությանն ու Ուրիխանյանին ամենաանբարո ձևով փրկելուն մենք առաջիկայում կանդրադառնանք: Սպասենք, տեսնենք, թե ինչ կասեն գլխավոր դատախազությունում:







Դիտումների քանակ 123689


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Ուրիխանյանի հետքերը Բաքո՞ւ են տանում

Դեկտեմբերի 1, 2017


Սակայն ավելի ճիշտ կլինի հրաժարվել այդ ճանապարհից: Անին կին է, այս պահին` կատաղած, այսինքն` վտանգավոր: Նա համարում է, որ 18 ամիս...

Ուրիխանյանը վախենում է մենակ փողոց դուրս գալ

Ուրիխանյանը վախենում է մենակ փողոց դուրս գալ

Նոյեմբերի 15, 2017


Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրկին իր ֆիզիկական ներկայության մասին հիշեցնել տվեց «Ծառուկյան»...

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Ո՞վ է քերելու կեղտոտ խարանը

Նոյեմբերի 13, 2017


Analitik.am-ի գլխավոր խմբագիր, օրերս մեկ ու կես տարվա ազատազրկումից տուն վերադարձած Անի Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում մի բա...

Օլիգոֆրենիան անբուժելի է, հատկապես տարրական դասարանի աշակերտ Ուրիխանյանը

Օլիգոֆրենիան անբուժելի է, հատկապես տարրական դասարանի աշակերտ Ուրիխանյանը

Նոյեմբերի 1, 2017


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետևողականորեն ցանկանում է խայթել վարչապետ Կարեն Կարապետյանին: Ակնհայտոր...

Ուրիխանյանին թմրանյութերն են հետաքրքրել

Ուրիխանյանին թմրանյութերն են հետաքրքրել

Հոկտեմբերի 18, 2017


Շատ հետաքրքիր բաներ են կատարվում մեր խորհրդարանում: Օրինակ, իրավական հարթության վրա բազմաթիվ կասկածելի գործերի գլխավոր դերակատա...

Կոնյակ հանուն անվտանգություն

Կոնյակ հանուն անվտանգություն

Հոկտեմբերի 4, 2017


Տարոն Մարգարյանի անունն է դուրս եկել, ԱԱԾ-ն աշխարհ է քանդում: Թանկարժեք խմիչքների հանդեպ Երևանի քաղաքապետի թուլությունը, պարզվո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ