Սովորական խայտառակություն

Գրանտակերը նաև գող է

Ապրիլի 27, 2017
Գրանտակերը նաև գող է

Արևմուտքից դրամաշնորհներ ստացող և օտարներին ծառայություններ մատուցողների մասին շատ անգամ է գրվել: Ժողովրդավարության ու ազատությունների անունից հանդես եկող բազում միջազգային կառույցներ առատաձեռն կերպով փողեր են շնորհում առանձին խմբերի ու հասարակական կառույցների` նրանցից պահանջելով հստակ գործողություններ և ուղղորդված քարոզչություն: Դրանց արդյունքում երկիրը հեղեղվում է կեղծ արժեքներով, բարոյական այլասերման մղող գաղափարներով և աղանդավորական խղճի ազատությամբ: Եվ, ինչպես դժվար չէր կռահել, մի օր ի վերջո դա պիտի իր հակազդեցությունն ունենար` բացահայտելու նրանց իրական տեսակը, ովքեր կանաչ թղթադրամների գայթակղությամբ պատրաստ են վաճառքի հանել նույնիսկ հայրենիք ու սրբություն:


Այդ օրը վրա է հասել: Բացահայտվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստ: Ըստ որոշ աղբյուրների, գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է` ավելանա: Հանցագործությանը ներգրավված են եղել մեկ տասնյակից ավելի անձինք`ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի գլխավորությամբ:


Հիմա գրանտակերների հովանավոր եվրոպացիները իրար են անցել, նույնիսկ Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցներն են եկել Հայաստան և քննիչների հետ մասնակցում են համապատասխան քննչական գործողությունների: Ասել է, թե` նույնիսկ այս դեպքում սկսել են չվստահել մեր իրավապահներին: Ինչ էին երազում` ինչ ստացվեց: Եվ մինչ արդարադատությունն իր սուրն է ճոճում բռնվածների գլխավերևում, արևմտյան սպոնսորները ժամանակ չունեն խորհելու այն մասին, որ գրանտակերից մինչև գող ընկած ճամփան այնքան էլ մեծ չէ:







Դիտումների քանակ 27760


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Օրենք աման լվալու մասին

Օրենք աման լվալու մասին

Հոկտեմբերի 19, 2017


Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման կողմնակիցներն այս օրերին տարատեսակ միջոցներով փորձում են ապացուցել իրենց իրավ...

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

Հուլիսի 29, 2017


Ոչ ոք չի կարող անսխալ ասել, թե Հայաստանում քանի հասարակական կազմակերպություն կա: Նույնիսկ արդարադատության նախարարությունը: Դրան...

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել:...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

ՀՀ ամենալկտի հանրույթն ընդդեմ կառավարության

ՀՀ ամենալկտի հանրույթն ընդդեմ կառավարության

Նոյեմբերի 24, 2015


Եթե մեկը կարծում է, թե Հայաստանի կառավարությունը երկրի ամենաանհաջող, ապազգային հիմնարկն է, ապա սխալվում է: Կան հաստատություններ...

Ինչքան վատը լինես` այնքան շատ կվճարեն

Ինչքան վատը լինես` այնքան շատ կվճարեն

Մարտի 14, 2015


Գրեթե ամեն տարի միջազգային զանազան կազմակերպություններ զեկույցներ են հրապարակում Հայաստանի այս կամ այն ոլորտում տիրող իրավիճակի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ