Ազգային խայտառակություն

Սոված Խզմալյանը վտանգավոր է

Մայիսի 1, 2017
Սոված Խզմալյանը վտանգավոր է

Օսկան Քոչարյան


«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը հերթական անգամ միջազգային ծավալների դավադրություն է բացահայտել: Այս գործով զբաղվելը նրա համար սովորույթ է դարձել, այնպես որ հիմա Խզմալյանն առանցնապես զարմանք չի պատճառում, թեև շարունակում է զարմանալի մնալ նրա մտքերի ընթացքը: Ակնհայտ բան է, որ այս մարդու մոտ առկա են հիվանդագին սևեռումներ, իսկ դրանց շրջանակն առանձնապես ընդարձակ չէ և միշտ պտտվում է նույն առանցքի շուրջը:


Հիմա էլ, խոսելով Եվրամիության գրանտային ծրագրերի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի և գրպանած հարյուր հազարավոր դոլարների մասին, Խզմալյանն անմիջապես հայտարարում է. «Իմ խորին համոզմամբ՝ դա ԿԳԲ-ի միջագզային դավադրության մի մասն է, և միայն միամիտը չի նկատի այդ սկանդալի ուղիղ կապը։ Դրանից մի քանի օր առաջ մի այլ քրգործ է եղել, որը ավազակախումբ բացահայտեց հայկական ԱԱԾ-ի շարքերում։ Մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձերբակալվել են մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, նրանցից երկուսը կապված էին «Զվարթնոց» օդանավակայանի և «Հայկական ավիաուղիների» ծառայությունների պետերի հետ»։


Սովորական քաղաքացին անմիջապես պիտի տարակուսի, թե ի՞նչ կապ կարող է լինել թվարկված դեպքերի մեջ, քանի որ նման կապ իսկապես գոյություն չունի: Բայց Տիգրան Խզմալյանին մի՞թե անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ: Եթե նրան մնա, ապա կհայտարարի, որ Սիրիայի ռմբահարումները, Հյուսիսային Կորեայի ճգնաժամը և Ֆրանսիայի ընտրություններն անմիջապես կարգավորվում են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից, իսկ հետո կհաջորդի լուրջ վերլուծությունը` հանգեցնելով նման եզրակացության. «Հայաստանի անվտանգության ծառայությունը վերահսկում է բոլոր միջազգային կազմակերպությունները (դա փաստ է՝ օպերատիվ աշխատանքի, գաղտնալսումների միջոցով), մյուս կողմից՝ առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի ԱԱԾ-ն եղել և մնում է ռուսական ԿԳԲ-ի մասնաբաժինը։ Այսինքն՝ ԱԱԾ-ի միջոցով գործում է Ռուսաստանի հատուկ ծառայությունը»։ Ահա և վերջ: Արդեն հանգիստ կարելի է ասել, որ Երևանում մի քանի գրանտակերի ձերբակալությունը միջազգային դավադրություն է։


Հիմա մնում է հասկանալ, թե Խզմալյանի ինչի՞ն է պետք վարկաբեկել իր սիրած Եվրոպան և այդ մայրցամաքը ներկայացնող կառույցը: Եվ դրա պատասխանն էլ չի ուշանում: Նախ իմանում ենք, որ այն մարդիկ, ովքեր մտել են աշխատանքի Եվրամիության գրասենյակ, կամ անցել են ԱԱԾ-ի հատուկ դպրոց, կամ վերամշակման են ենթարկվել ու սկսել համագործակցել ԱԱԾ-ի հետ, հետո տեղեկանում ենք, որ նպատակն է` մի կողմից վարկաբեկել այդ համակարգը, մյուս կողմից՝ այդ համակարգը օգտագործել՝ չարաշահելով եվրոպացիների բաց լինելը, իսկ վերջում պարզում ենք, թե որտեղից է գալիս Տիգրան Խզմալյանի ամբողջ չարախնդությունը:


Բանն այն է, որ ժամանակին սա դիմել է Եվրամիության գրասենյակ, փող է մուրացել նրանցից, բայց իրեն չեն տվել: Հիմա այդ վիրավորվածությունը արտահայտելու եղանակ է գտել, և վերաձևակերպված տարբերակում ստացվել է այսպես. «Ես իմ համախոհների հետ ստեղծեցի «Եվրոպական ընտրություն» շարժումը, և այդ ամբողջ ընթացքում իմ ընկերները դիմել էին Հայաստանի Եվրամիության գրասենյակ՝ խնդրանքով կոնտակտների, կոնֆերանսների և ընդհանուր տեղեկություններ ստանալու հնարավորություն ընձեռել։ Ոչ մի անգամ իմ գործընկերներին չհաջողվեց առաջին զանգից հետո պատասխան ստանալ»։ Հետևությունն արդեն իսկ հեշտ է կռահելը. այսինքն՝ այն հայերը, որոնք աշխատում են այդ գրասենյակում, կտրում են Եվրամիության բոլոր կոնտակտները հայ հասարակության հետ, դրա համար էլ նրանք ոչ միայն գրանտակեր են, այլև ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ»։ Իսկ Խզմալյանի սոված ուղեղը չի կարող առողջ մտքեր արտադրել, քանի որ անխիղճները ժամանակին մի երկու կոպեկ չեն նետել նրա առաջ, որ սա էլ ձայնը կտրի ու բավարարվի եղածով: Ստացվել է, որ Եվրամիության գրասենյակը ոչ միայն գողեր, այլև քաղցած մուրացկաններ է բուծել:







Դիտումների քանակ 109686


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Նժդեհը, Խզմալյանն ու անդունդը

Հունվարի 29, 2018


Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում անցյալ շաբաթ կայացել է «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի օրենսդրակ...

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Գթասրտություն միայն համբալների հանդեպ

Դեկտեմբերի 3, 2017


Զարմացնում են հայերի գթասրտությունը, բարեգործության վերաբերյալ նրանց ունեցած պատկերացումը, խիղճը, մի խոսքով` հայերի խելքը: Ոմն ...

Մանթրաժի զոհը

Մանթրաժի զոհը

Նոյեմբերի 24, 2017


Այն պահին, երբ Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, տաս...

Օրենք աման լվալու մասին

Օրենք աման լվալու մասին

Հոկտեմբերի 19, 2017


Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման կողմնակիցներն այս օրերին տարատեսակ միջոցներով փորձում են ապացուցել իրենց իրավ...

Մեր օրերի Օթելլոն

Մեր օրերի Օթելլոն

Սեպտեմբերի 11, 2017


«Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը, ով վստահեցնում է, թե...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

ՀԿ-նե՞ր, թե՞ օտարերկրյա գործակալներ

Հուլիսի 29, 2017


Ոչ ոք չի կարող անսխալ ասել, թե Հայաստանում քանի հասարակական կազմակերպություն կա: Նույնիսկ արդարադատության նախարարությունը: Դրան...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Գրանտակերը նաև գող է

Գրանտակերը նաև գող է

Ապրիլի 27, 2017


Արևմուտքից դրամաշնորհներ ստացող և օտարներին ծառայություններ մատուցողների մասին շատ անգամ է գրվել: Ժողովրդավարության ու ազատությ...

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Ինչն օգուտ է Հայաստանին` թշնամություն է արևմտամետներին

Մարտի 29, 2017


Վարչապետ Կարապետյանի նախաձեռնությամբ «Ներդրողների ակումբի» ստեղծումն օր ու արև չի տալիս հայրենի ընդդիմադիրների արևմտամետ թևին: ...

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Ո՞ւր է լողում չսատկած Խզմալյանը

Փետրվարի 18, 2017


Դավաճան լինելու տարատեսակ դրսևորումներ կան: Պարտադիր չէ, որ սահմանը կտրես ու քաղաքական ապաստան խնդրես թշնամի երկրում, պարտադիր ...

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Խզմալյանը ուղղորդում է դեսպան Միլսին

Փետրվարի 2, 2017


Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերստին հանդես եկավ ելույթով և անդրադարձավ մեր երկրի ներքին խնդիրներին` մասնավորապես ...

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Ինչու է Խզմալյանն ատում ռուսներին

Հունվարի 14, 2017


Կինոռեժիսոր, արևմտամետ ընդդիմադիր ու գրանտակեր Տիգրան Խզմալյանը երբեք չի թաքցնում իր խորը հակակրանքը Ռուսաստանի հանդեպ: Հայաստա...

Վայրենիների առաջնորդ Տիգրան Խզմալյանը

Վայրենիների առաջնորդ Տիգրան Խզմալյանը

Նոյեմբերի 28, 2016


Օրեր առաջ կինոռեժիսոր, երդվյալ արևմտամետ Տիգրան Խզմալյանը պնդում էր, թե իր նախաձեռնած կուսակցությունը չի կարող բացել, քանի որ կ...

Փրկությունը կա, փրկիչներ չկան

Փրկությունը կա, փրկիչներ չկան

Նոյեմբերի 22, 2016


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործերն այնքան էլ լավ չեն գնում: Ամիսներ առաջ նա հայտարարել էր, թե «Եվրոպական ընտրություն» անվանմա...

Խզմալյանն ուզում է մեռնել

Խզմալյանն ուզում է մեռնել

Նոյեմբերի 3, 2016


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին ներկա պահին օդ ու ջրի պես մի բան է անհրաժեշտ՝ բուրժուադեմոկրատական հեղաշրջում: Կարևոր չէ, որ նա թ...

«Սասնա ծռերի» դաժան դարանը եվ մեր ճակատի խարանը

«Սասնա ծռերի» դաժան դարանը եվ մեր ճակատի խարանը

Հոկտեմբերի 28, 2016


Ալեք Ենիգոմշյանը աշխույժ, անգամ հեղաշրջումային աշուն-ձմեռ է խոստանում։ Նա, ինչ խոսք, բավականին խորամանկ քայլ է կատարում, հայտար...

Ոչնչի բարեկամներն ու աջակիցները

Ոչնչի բարեկամներն ու աջակիցները

Հոկտեմբերի 12, 2016


Կինոռեժիսոր, ադրբեջանցիների սիրելի գործիչ, արևմտամետների աչքի լույս Տիգրան Խզմալյանն արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է «Եվր...

«Եվրո» Խզմալյանը մեծ պատվեր է ստացել

«Եվրո» Խզմալյանը մեծ պատվեր է ստացել

Հոկտեմբերի 4, 2016


Հայաստանում կուսակցություն բացելն արդեն վաղուց է դարձել բիզնես-ծրագիր: Սովորաբար այն լինում է համատեղ ձեռնարկության կառուցվածքո...

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Խզմալյանը ծախում է հայրենիքը

Հուլիսի 30, 2016
26

Հուլիսի 29-ի գիշերը Երևանում տեղի ունեցած լայնածավալ բախումները ոմանք ցանկանում են դիտարկել այն տեսանկյունից, ինչին իրենք են հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը