Սովորական խայտառակություն

Ոչ միայն խնձոր

Մայիսի 2, 2017
Ոչ միայն խնձոր

Երկարատև ու համառ աղմուկ-աղաղակից հետո վերջապես Պետական եկամուտների կոմիտեն որոշեց քնից արթնանալ և պարզել, թե այդ ինչպե՞ս, ինչ ճանապարհներով և ո՞ւմ թեթև ձեռքով է մեր խանութներում ու սուպերմարկետներում հայտնվել ադրբեջանական խնձորը: Երկար որոնեց, զննեց, տնտղեց, քրքրեց և այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Այնտեղ մասնավորապես ասվում է. «Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն»:


Միանգամից նկատենք, որ ՊԵԿ-ի շարադրանքն իր ձևակերպումների մեջ առանձահատուկ է: Այնպես է ստացվում, որ մաքսավորները` այդ անմեղ ու հրեշտականման էակները, իրենց համար միամիտ կանգնած էին սահմանին, հանկարծ եկան չարանենգ ձեռնարկատերերը, գայթակղեցին նրանց ու մոլորեցնելով` ադրբեջանական խնձորը տարան Հայաստան: Ու հետո արդեն անհայտ է մնում, թե ինչպե՞ս պատահեց, որ երկիր մտած ապրանքը դարձյալ շատ ու շատ արգելքներ հեշտությամբ հաղթահարելով գնաց ու բազմեց վաճառասեղաննների վրա: ՊԵԿ-ն այդ բանը չգիտի կամ իմանալ չի ցանկանում, քանի որ արդյունքում ամեն խնձորին մի հանցագործ պաշտոնյա բաժին կհասնի:


Ի՞նչ է ստացվում: Մեր սահմանը փաստացի բաց է ու անվերահսկելի: Ընդամենը մի քանի թղթադրամ, և կարելի է դրսից ներս բերել ամեն ինչ` ապօրինի ապրանք, «Իգլա», զենք ու զինամթերք, թունավորված պտուղներ, կասկածելի սարքավորումներ, ծայրահեղական բովանդակությամբ գրականություն, միջուկային թափոններ, ԻՊ գրոհայիններ և այսպես շարունակ:


Ի դեպ, նկատենք նաև, որ եթե արկղերի վրա ադրբեջաներեն գրառումները չլինեին, ոչ ոք այդպես էլ չէր իմանա, թե ինչ միրգ է գնում: Իսկ կաշառակերության փաստն ընդհանրապես կմնար չբացահայտված: Իսկ սա իր հերթին պիտի նշանակի, որ մեր շուկան այժմ հեղեղված է ոչ ադրբեջանական, բայց և ոչ օրինական ճանապարհով երկիր ներմուծված ապանքներով: Մաքսավորներն ու ՊԵԿ-ը այդ առատության գործում շատ մեծ ներդրում ունեն:






Դիտումների քանակ 39800


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Խոչընդոտելու տարբեր ընկալումները

Հունվարի 11, 2018


Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 ...

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Գասպարին էլի պառկեց: Իսկ ՊԵԿ-ը կպառկի՞

Դեկտեմբերի 26, 2017


Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես ամենաշատը պառկած ցուցարար: Որտեղ ասես ու ի...

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Որտե՞ղ է ՊԵԿ-ը թաքցնում իր թակարդը

Դեկտեմբերի 12, 2017


Վերջին օրերին մամուլում շատ գրվեց այն մասին, որ Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ...

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Բա մենք էլ ինչո՞ւ ենք ԵՏՄ մտել

Դեկտեմբերի 9, 2017


ԵՏՄ-ին անդամակցելիս մեզ կերակրեցին խոստումներով այն մասին, որ ոչ միայն մեր արտադրողների համար բացվում է բազմամիլիոնանոց շուկան,...

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

ՊԵԿ, դու հրաշքներ ես արարում

Դեկտեմբերի 2, 2017


Հայաստանում ամենաանհասկանալի բաները ցուցանիշներն են: Երբեք գլխի չես ընկնի, թե դրանք որտեղից հայտնվեցին, և ինչպես է լինում, որ ա...

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Ծառուկյանի պատասխան հարվածը վարչապետին

Նոյեմբերի 29, 2017


Գագիկ Ծառուկյան - ՊԵԿ հակամարտության ֆոնին, երբ սրված հարաբերությունների թիկունքում գծագրվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կերպ...

Հայհոյեց, բայց չհերքեց

Հայհոյեց, բայց չհերքեց

Նոյեմբերի 27, 2017


Ծառուկյան-ՊԵԿ հակամարտությունը կարծես թե ոչ միայն հանդարտվելու միտումներ չունի, այլև նոր հարթակներ ու գործող անձեր է ներգրավում...

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

ՊԵԿ-ը Նոր տարին հարամ է անում

Նոյեմբերի 25, 2017


Վրաստանի հետ մեր երկրի սահմանային մաքսակետում վերջին շրջանում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Ինչ-որ մեկը սահմանապահի պարանոց...

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Ճիշտ է ասում, բայց ամբողջը չի ասում

Նոյեմբերի 24, 2017


Իր պաշտոնի ստանձնման օրից ի վեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երբևէ այնպիսի ուժգին գրոհի չէր ենթարկվել, ինչպես դա եղավ «Առի...

Ժամերը չհամընկան

Ժամերը չհամընկան

Նոյեմբերի 11, 2017


Վերջին շրջանում շատերն են ահազանգում այն մասին, որ Պետեկամուտների կոմիտեի գործողությունները հետզհետե նմանվում են ռեկետի: Հարկահ...

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

ՊԵԿ նոր պատժամիջոցը` վրաերթ

Նոյեմբերի 10, 2017


Արդեն տևական ժամանակ է, ինչ «Առինջ մոլում» տիրում է լարված իրավիճակ, իսկ պատճառը՝ մոլի նկատմամբ ՊԵԿ թիրախավորված գործելաոճն է։ ...

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Վարդան Հարությունյանն ինչո՞ւ է բարկանում

Նոյեմբերի 1, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հանդարտ ու անխռով է, քանի դեռ հարցն...

Քաղաքական պայքարի մեթոդները

Քաղաքական պայքարի մեթոդները

Հոկտեմբերի 26, 2017


Գրեթե անհնար մի բան է Հայաստանում խոսել քաղաքական պայքարի մեթոդների մասին` առանց հաշվի առնելու դրանց ծնող պատճառները, որովհետև ...

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

ՊԵԿ-ը առաձգական կառույց է

Հունիսի 27, 2017


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, որը վերջին շրջանում սովորություն է դարձրել մեկը մյուսի հետևից հաղթակ...

ՊԵԿ դիմակահանդեսը

ՊԵԿ դիմակահանդեսը

Հունիսի 15, 2017


Ընդամենը երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել՝ անդրադառնալ...

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

ՊԵԿ-ը կերել է արգելված խնձորը

Ապրիլի 25, 2017


Տեղեկությունն այն մասին, որ հայկական շուկայում օրը ցերեկով ադրբեջանական խնձորներ են վաճառվում, արագորեն տարածվեց լրատվամիջոցներ...

Մնաց 48 տոկոսը

Մնաց 48 տոկոսը

Հունվարի 23, 2017


Այսօր պետեկամուտների կոմիտեն մի ինքնագովերգող հայտարարություն էր տարածել իր աշխատանքային արդյունավոտության մասին, որի իմաստը հե...

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

ՊԵԿ ղեկավարի պորտը «Բոինգում» են կտրել

Դեկտեմբերի 29, 2016


Խնայողության խստագույն ռեժիմի անցնելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարականը չի տարածվում արտոնյալ խավի վրա: Այս իրողությ...

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

ՊԵԿ-ի աշխատակիցները պիտի զգուշանան

Հոկտեմբերի 12, 2016


Վարդան Հարությունյանին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու փաստը յուրաքանչյուրն ընկ...

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Երեք աշխատավարձ՝ ընտրյալներին

Հունիսի 21, 2016


Կառավարությունն իր «ձգված գոտիների» քաղաքականությամբ դեռ չի կարող լուրջ արդյունքների մասին խոսել, քանի դեռ ձգումը լիարժեք չէ և ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Էլ ի՞նչ մնաց ծախելու
Հունվարի 11, 2018


Էլ ի՞նչ մնաց ծախելու

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ