Սովորական խայտառակություն

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017
Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում իրենք այստեղ-այնտեղ խարիսխ էին գցում, յոլա էին գնում: Հիմա ՕՐՕ-ն փաստացի չկա, նոր տանիքներ էլ չեն գծագրվում, և Պետրոսյանն իր ընկերների հետ փնտրել ու կարծես թե գտել է այս օրերի համար հարմար ապաստան: Ազատամարտիկների սիրտը կպել է ՀԱԿ-ին, ավելի ճիշտ՝ ՀԱԿ այն հայտարարությանը, թե քանի որ ընտրություններով իշխանափոխություն չի լինում, միակ տարբերակը ապստամբությունը, փողոցային պայքարն է մնում։ Հիմա սրանք ոգևորվել են, Իսկ Պետրոսյանն էլ ասում է. «Մենք միշտ էլ պայքարի կողմնակից ենք եղել։ Ընդհանրապես կյանքը պայքար է։ Մենք ազգովի դատապարտված ենք միանալ այս իշխանություններից ազատվելու համար։ Տա Աստված, կայանա՝ մեծ սիրով կհամալրենք շարքերը։ Մենք պարտավոր ենք։ Իշխանությունները սպանել են հավատը քաղաքացու մեջ, և դա հույս չի ներշնչում, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, բայց իշխանություններից ազատվելու հարցում ոտքի կանգնելու խնդիր ունենք»:

 

ՕՐՕ դաշինքի անդամը ոչինչ չի ասում այն մասին, թե ինչու իրենց պայքարը գլուխ չեն բերում ՕՐՕ-ի հետ համատեղ, առավել ևս, որ սրանք դեռ մեկ ամիս առաջ խոստանում էին հետընտրական բուռն զարգացումներ: Դժվար հարցերից խուսանավելու համար ընդամենը նշում է. «Առհասարակ մեր առաքելությունը քաղաքականության մեջ չէ։ Մեր տեղը քաղաքական դաշտը չէ»` մոռանալով, որ արդեն քանի-քանի տարի քաղաքական անիմաստ խաղերի մասնակիցն են, իսկ ՀԱԿ-ի կողքին կանգնելու պատրաստակամությունն էլ իր հերթին նոր քաղաքական քյալագյոզության մեջ թաթախվելու հեռանկար է:


Սակայն հրապարակի վրա մնալու կիրքն այնքան հզոր է, որ երկիր պահող ազատամարտիկները նույնիսկ մոռացության են տալիս ՀԱԿ հայտնի կարգախոսը տարածքներ հանձնելու դիմաց խաղաղություն ձեռք բերելու մասին: Ու երևի հենց այդպես էլ կանեն: Սկզբում փողոց դուրս կգան, հետո երկիր կհանձնեն: Ի՞նչ տարբերություն, թե ում հետ: ՕՐՕ-ն չարեց, ՀԱԿ-ը կանի:







Դիտումների քանակ 25502


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

ՀԱԿ-ը հաղթեց, Նիկոլը վայելում է

Մայիսի 9, 2018


ՀԱԿ-ը, որն առերևույթ մասնակցություն չունեցավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, այժմ մի տեսակ անհարմար վիճակում է գտնվում: Իս...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

«Ելքը» «Ժառանգության» աչքի գրողն է

Հունիսի 29, 2017


Խորհրդարանական ընտրությունների ավարտից ի վեր ՕՐՕ-ն ընդհանրապես, իսկ «Ժառանգությունը»՝ մասնավորապես մոռացավ, որ իր գլխավոր հակառ...

ՕՐՕ ճահիճը

ՕՐՕ ճահիճը

Հունիսի 3, 2017


Հայաստանի հետընտրական քաղաքական միջավայրում անշարժության վիճակ է ձևավորվում, և նախնական տպավորություններով այն կարող է շարունակ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

ՕՐՕ-ն անցած պատմություն է

ՕՐՕ-ն անցած պատմություն է

Մայիսի 27, 2017


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո մի առ ժամանակ երկրից հեռացե...

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Հեղափոխական ռոմանտիկայի մահը

Մայիսի 10, 2017


ԱԺ ընտրություններից հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրասենյակը մեռավ, անդամները ցրվեցին, բոլոր հետքերը ջնջվեցին, և հիմա ա...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Սեյրան Օհանյանի մայիսի 1-ը

Մայիսի 1, 2017


ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը երկարատև լռությունից հետո Աշխատավորն...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ով է գրում ՕՐՕ-ի հայտարարությունները

Ապրիլի 15, 2017


Այսօր «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը նորից հայտարարություն էր տարածել: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ