Սովորական խայտառակություն

Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Մայիսի 3, 2017
Իգնատի Առաքելյանը դեկորատիվ տնկի է

Հայ հողագործները ոչ ուզում են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի անունը լսել, ոչ նրան ճանաչել: Դեռ ոչ մի անգամ այդ ոլորտի որևէ պատասխանատու այնքան չի հիասթափեցրել և այնպես չի խաբել գյուղացիներին, որքան հասցրել է անել Առաքելյանն իր մի քանի ամիսների պաշտոնավարման ընթացքում: Ընդ որում, ոլորտում որևէ դրական տեղաշարժ այդպես էլ չի արձանագրվել, թեև նախարարն առավոտից մինչ երեկո միայն դրա մասին է խոստանում:


Հատկապես ծանր կացության մեջ հայտնվեցին խաղողագործները, որոնք ինչ-որ պահի միամտություն ունեցան հավատալ, թե Իգնատի Առաքելյանը իրենց շահերը կպաշտպանի զանազան թալանչի մթերողների հետ կուտակված խնդիրներում, և արդյունքում մնացին ձեռնունայն: Իսկ այսօր նախարարը առանց վատ զգալու իր մոտ է հրավիրել «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին և այս երկուսը միասին «քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները` ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով»: Հետո Առաքելյանն ասել է, որ փորձելու են գտնել երկուստեք արդյունավետ լուծումներ և մթերողի, և խաղողագործի համար, իսկ վերջում ձեռնամուխ են եղել խաղողի մթերման գործընթացի կանոնակարգման, մթերման մինիմալ գնի սահմանման հարցի արծարծմանը:


Նման տեղեկատվություն, որն այսօր տարածել է գյուղնախարարության լրատվական ծառայությունը, այլ բան չէ, քան հերթական խաբեություն ու հողագործներին մոլորության մատնելու փորձ: Ո՞վ է Իգնատի Առաքելյանը, որ կարողանա բերքի գին սահմանել: Շուկայական հարաբերությունների պայմաններում գին կարող է սահմանել բերք արտադրողն ու մթերող կազմակերպությունը` յուրաքանչյուրն իր մասով: Ո՞վ է Իգնատի Առաքելյանը (Արտակ Սարգսյանի մասին էլ չենք ասում), որ կարողանա մթերման գործընթաց կանոնակարգել: Յուրաքանչյուր գործարար, արտադրական ձեռնարկության տնօրեն նախարարին դուռը ցույց կտա, եթե սա համարձակվի միջամտել նրա գործունեությանը: Նախարար Առաքելյանը նման հարաբերություններում, գյուղացու բառերով ասած, ընդամենը դեկորատիվ տնկի է, որից բերք չեն ակնկալում: Եվ այս «անպտղատու» նախարարն այսօր ձև է անում, թե իբր ինքն է ոլորտում եղանակ թելադրողը: Իսկ երբ գալիս է խոսքը գործով ապացուցելու պահը, կամ ուրանում է խոստումը, կամ թաքնվում է խաբված հողագործների աչքից:






Դիտումների քանակ 64137


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Իգնատի Առաքելյանն ընդդեմ Բիլ Գեյթսի

Հունիսի 28, 2017


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին լրագրողները վաղուց են ընդգրկել Հայաստանի ամենահարուստ նախարարների ցանկում, թեև,...

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հայաստանի գյուղատնտեսական նոր քաղաքականությունը

Հունիսի 23, 2017


Վրա հասավ բերքահավաքի շրջանը և անմիջապես ծայր առավ գյուղացի-մթերող կոնֆլիկտը: Այսօր էլ արտակարգ իրավիճակ էր Արարատի մարզի Ջրաշե...

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Խորհրդականը հանցագործության մասին է հայտնում

Հունիսի 19, 2017


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ այսօր Վռամ Գյուլզադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Գյու...

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Դու որտեղի՞ց եկար, Իգնատի

Հունիսի 15, 2017


Հիմա վստահաբար կարելի է ասել, որ մեր կառավարության կազմում ամենաանմեղսունակ դեմքը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է...

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Իգնատին սիրում է կարկուտ ու փոթորիկ

Հունիսի 13, 2017


Գյուղատնտեսության ոլորտում աղետալի վիճակ է: Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացե...

Ազատություն, որ մեզ վնասում է

Ազատություն, որ մեզ վնասում է

Հունիսի 10, 2017


Երևանի Կասյան փողոցում այսօր վերաբացվել էր գյուղատնտեսական շուկան: Ամեն տարի գյուղնախարարությունն այս բանն անում է, կարծես քաղա...

Ուշացել ես, Իգնատի

Ուշացել ես, Իգնատի

Հունիսի 1, 2017


Հայաստանի ամենազբաղված պաշտոնյան գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է: Նա այնքան է զբաղված, որ չի հասցնում նույնիսկ իր...

Հիդրոմետին ցուրտը տարել է

Հիդրոմետին ցուրտը տարել է

Ապրիլի 29, 2017


ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օրերս ի պաշտոնե հայտարարեց, որ մարդկանց անհանգստությո...

Սարսափում են «կեղծիք» բառից

Սարսափում են «կեղծիք» բառից

Դեկտեմբերի 23, 2016


Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում այս տարի անբացատրելի երևույթներ արձանագրվեցին: Ասում ենք՝ անբացատրելի, քանի որ դրանց բացատրո...

Նոր տարին կդիմավորեն խաբված

Նոր տարին կդիմավորեն խաբված

Դեկտեմբերի 21, 2016


Գյուղատնտեսության նախարարությունն այսօր փոխնախարար Ռոբերտ Մակարյանի միջոցով խոստովանեց, որ մեկ տարի և երեք ամիս շարունակ պետութ...

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Շարմազանովը չի վստահում վիագրային որպես ռեֆորմների երաշխիք

Նոյեմբերի 25, 2016


Գյուղնախարար Իգնատի Առաքելյանին շատ ծանր օրեր են սպասվում: Թեև առջևում ձմեռն է, հողն ու գյուղացին հանգստանում են, բայց ոչ նախար...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ վիագրա

Նոյեմբերի 24, 2016


ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Առաքելյանը հրաշալի հասկանում ...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ