Ազգային խայտառակություն

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Մայիսի 8, 2017
Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Այսօր` Երկրապահի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս լրագրողների ուշադրության կենտրոնում էր, այդ դերը նրան դուր էր գալիս, միայն թե իրեն ուղղված որոշ հարցեր այնքան էլ գեներալի սրտով չէին: Օրինակ, նրան հարցրեցին, թե նախորդ 5 տարիների ընթացքում ինչ է արել ԱԺ-ում, որի շնորհիվ այժմ ևս ընդգրկվել է նոր խորհրդարանի կազմում: Սա շատ վիրավորեց Գրիգորյանին: Եվ նա հակադարձեց. «Դու լավ լրագրող չես, քեզ ասեմ քու կլասի մասին, եթե դու չես իմանում ես ինչ եմ արել: Ապրիլյան պատերազմում 55 օր գնացել մնացել եմ Ղարաբաղ»:


Ղարաբաղում 55 օր կամ 55 տարի մնալը խորհրդարանական աշխատանքի հետ որևէ առնչություն չունի: 5 տարի օրենսդիրում նստած գեներալը փաստորեն այդպես էլ չի հասկացել այդ պարզագույն տարբերությունը: Բայց «վատ» լրագրողը, որ գոնե ընկալում է իր տված հարցի և ստացված պատասխանի անհամապատասխանությունը, ստիպված նույն հարցը նորից տվեց: Եվ այս անգամ նա ստացավ աներևակայելի մի բացատրություն: «Իմ արածը Տիգրան Մեծից հետո հըլը չէր էլել»,- ասաց Մանվել Գրիգորյանը:


Այն, որ գեներալ Մանվելը սկսել է իրեն համեմատել Տիգրան Մեծի հետ, դրա մեղավորը միայն ինքը չէ` մեղավոր են առաջին հերթին ՀՀ երեք նախագահները: Նորագույն պատմության վավերագրողներն ու Մանվելի շրջապատը տարիներ շարունակ նույն բանը ներշնչել են մարդուն, իսկ նա էլ ի՞նչ պատճառ ունի չներշնչվելու: Դրանից լավ բան էլ ի՞նչը կարող է լինել: Բայց այս անհեթեթ պատմական զուգահեռները եթե մի կողմ թողնենք, ապա մի չնչին բան գոնե կարելի է Մանվել Գրիգորյանին տեղեկացնել: Գոնե մեկը պիտի գտնվի ու նրան ասի, որ Տիգրան Մեծը պատգամավոր չի եղել և ԱԺ-ի գործունեության մասին հարցերին ի պատասխան կարիք չկա արքայից արքայի անունը հոլովելու:







Դիտումների քանակ 132290


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017


Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ու...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Փետրվարի 8, 2017


Հեռուստալրագրողներին «տելեվիզոր» անվանող գեներալ Մանվել Գրիգորյանը խրոնիկական արգահատանք է տածում ամեն կարգի տեսախցիկների հանդե...

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017


Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու...

Ընտանիքի ինտելեկտուալը

Ընտանիքի ինտելեկտուալը

Դեկտեմբերի 28, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են երկպառակության առիթ դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքում: Տեղեկություննե...

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Գեներալ Մանվելը մարտնչում է աքլորների դեմ

Նոյեմբերի 12, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանը շատ է սիրում, երբ պատմում են Արցախում իր հերոսությունների մասին: Ճիշտ է, դրանց մեծ մասը հենց ինքն էլ ...

Գեներալ Մանվելի խելքը չի կտրում

Գեներալ Մանվելի խելքը չի կտրում

Հոկտեմբերի 27, 2016


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այլևս հետաքրքիր չէ գեներալ Մանվել Գրիգորյանի համար, քանի որ նա արդեն նախարար չէ: Մ...

Գեներալ Մանվելի տղան ու Կոկո Շանելը

Գեներալ Մանվելի տղան ու Կոկո Շանելը

Հոկտեմբերի 11, 2016


Էջմիածնում ընտրություններն ավարտվեցին, և միանգամից մոռացության տրվեց վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու քաղաքապետի նախկին...

Երևանի ծնունդն է, ոչ թե Տարոնի

Երևանի ծնունդն է, ոչ թե Տարոնի

Հոկտեմբերի 7, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանը որոշել է շնորհավորական ուղերձ հղել Երևանի հիմնադրման 2798-րդ տարեդարձի առթիվ: Բայց քանի որ աշխարհը Մա...

Գեներալական կյանքի օրենքները

Գեներալական կյանքի օրենքները

Սեպտեմբերի 19, 2016


Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հաղթեց ընտրություններում: Բայց նախօրեին քաղաքում հն...

Հայը հայի վրա չի կրակում` ուղղակի վերացնում է

Հայը հայի վրա չի կրակում` ուղղակի վերացնում է

Հուլիսի 29, 2016
1

Եթե խորը մտածենք, ապա պետք է խոստովանել, որ «Հայը հայի վրա չպետք է կրակի» բառակապակցությունը ԳԻՏԱԿՑԱԲԱՐ հնչեցնողն առնվազն բոզ է...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը