Սովորական խայտառակություն

Ո՞վ թողություն կտա Սերգեյ Բագրատյանի մեղքերին

Մայիսի 9, 2017
Ո՞վ թողություն կտա Սերգեյ Բագրատյանի մեղքերին

Ընդամենը հաշված օրեր առաջ «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Բագրատյանը խռովարար էր: Իմանալով այն մասին, որ մանդատ չի ստանալու, Բագրատյանը մյուս ապստամբների հետ ոտքի էր կանգնել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և սպառնում էր գնալ մինչև վերջ: «Ավելի շատ վիրավորված եմ «Ծառուկյան» դաշինքից։ Կարծում եմ, որ անհարգալից վերաբերմունք է նրանց կողմից: Փորձել եմ դաշինքից պարզել, բայց պատասխան չեմ ստացել: Ծառուկյանի հետ եմ փորձել կապ հաստատել, բայց չի ստացվել»,- ասում էր Բագրատյանը` հավելելով, որ եթե կարիք լինի, կդիմեն նաև դատարան: 

 

Այսօր նույն Սերգեյ Բագրատյանը հլու-հնազանդ կուսակցական է, ու նրա լեզուն էլ երեկվա պես կծու չէ, այլ մեղրից էլ քաղցր: Երբ նրան հիշեցնում են իր խոսքերը, անմիջապես հրաժարվում է, ասում է` նման բան չեմ արտասանել, դուք ինձ ճիշտ չեք հասկացել: Իսկ այնուհետև վրա է բերում. «Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ ընկերը, խորհրդատուն, քաղաքական առաջնորդը: ԲՀԿ ամբողջ գործունեության ընթացքում մասնակցել եմ բոլոր համապետական և ՏԻՄ ընտրություններին, և նաև իմ ջանքերով ապահովելով «Բարգավաճ Հայաստան»-ի հաջողությունը: Ես երբեք և երբևէ չեմ ժխտել իմ ստորագրությամբ ինքնաբացարկի դիմումի առկայության փաստը: Դիմումը միանշանակորեն գրվել և ստորագրվել է իմ կողմից… Պատգամավորական մանդատը վերցնելուց հետո հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, ներկայացրել ստեղծված իրավիճակի մանրամասները: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ և համաձայնությամբ կշարունակեմ աշխատանքը թե՛ կուսակցությունում, թե՛ ԱԺ-ում՝ բացառապես «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում, և բացառապես Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ»:


Երկու օրվա մեջ շատ-շատ է փոխվել Բագրատյանը: Երեկվա ըմբոստն այսօր ասում է, որ ամեն ինչում մեղավորն ինքն է, իսկ մյուսներն անմեղներ են: Բայց ամենազարմանալին այն է, որ իրենց նույնքան հանցավոր ու մեղավոր են սկսել զգալ նաև մյուսները` Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը (Չերի Վահան), Արարատ Զուրաբյանը… Ահա թե ինչ է նշանակում հզոր առաջնորդ ունենալը:






Դիտումների քանակ 52360


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Վարդան Բոստանջյանը փողոցային չէ՞

Վարդան Բոստանջյանը փողոցային չէ՞

Հուլիսի 15, 2017


Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ փողոց դուրս չի գ...

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

«Ծառուկյան» դաշինքի պոեզիայի երեկոն

Փետրվարի 20, 2017


Կար ժամանակ, երբ ԲՀԿ-ի սոխակը Ծաղիկ Ռուբոն էր: Նա էր, որ խորհրդարանի ամբիոնից և զանազան համաժողովների ժամանակ հնչեցնում էր չափա...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ