Սովորական խայտառակություն

Աստղիկը սիրում է Տարոնին ու չի սիրում լրագրողներին

Մայիսի 17, 2017
Աստղիկը սիրում է Տարոնին ու չի սիրում լրագրողներին

Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթներով: Դատապարտող հայտարարություններով հանդես եկան նաև տարբեր կազմակերպություններ ու անհատներ: Փաստերն ակնհայտ էին, կային տեսանկարահանված նյութեր ու վկաներ: Բայց նույնիսկ այս հանգամանքը ոմանց այդպես էլ չհանեց իրենց արհեստական նիրհից: Եվ այդ «քնածներից» մեկը շարունակեց մնալ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

 

Այս տիկնոջ անունը պատահական չենք առանձնացնում, քանի որ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ լրագրողների միության նախագահն առաջին հերթին պիտի պաշտպաներ իր գործընկերների շահերն ու իրավունքները, հակառակ պարագայում ո՞ւմ են պետք նման միությունն ու այդպիսի տիկինը: Բայց արի ու տես, որ Աստղիկ Գևորգյանը ոչ մի ցանկություն չունի միջամտելու խնդրին կամ ընդհանրապես կարծիք հայտնելու: Նա հիմա ավագանու անդամ է, իսկ նրա բոլոր կարծիքները պտույտ են տալիս մի առանցքի շուրջ, և այդ առանցքը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Տիկին Աստղիկը քարոզչության շրջանում բազում առիթներ ունեցավ արտահայտելու իր սերն առ Տարոն, սակայն ոչ մի բառ չարտասանեց լրագրողների մասին: Ամենայն հավանականությամբ լրագրողներին սիրելուց շահ չկա, իսկ Մարգարյանի հանդեպ սերն արդեն իր առատ պտուղները տվել է: Ուրեմն ինչո՞ւ չմնալ միասեր:






Դիտումների քանակ 58057


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մանթրաժի զոհը
24.11.2017 | 21:53


Մանթրաժի զոհը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ