Միջազգային խայտառակություն

Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Մայիսի 19, 2017
Մինսկի խմբին անմեղներ պետք չեն

Օսկան Քոչարյան


Տարիներ շարունակ Հայաստանը հետևողականորեն ու մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին, քանի որ միայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել կանխարգելմանմեխանիզմների և իրավիճակի սրման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին: Մինսկիխումբն էլ իր հերթին երկար տարիներ այն տեսակետին էր, թե ձեռնպահ է մնում կոնկրետացումներից, որպեսզիառավել չբարդացնի իրավիճակը:


Բայց հիմա կարծես թե վերաբերմունքի բեկումնային փոփոխություն է արձանագրվել, քանի որ շփման գծումվերջին օրերին արձանագրված լարվածության առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը թերևս իր գոյությանընթացքում առաջին անգամ հասցեական արձագանք է տվել Ադրբեջանի գործողություններին։ «Ըստ տարբերհավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների` մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռ էարձակել շփման գծի երկայնքով՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ինհայկական Զինված ուժերը պատասխանել է տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկուկողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի խախտում են ու տագնապի առիթ»,- ասվում է խմբիհամանախագահների տարածած հայտարարության մեջ։


Այս վերաբերմունքը կարելի է առաջընթաց գնահատել: Եղածն այնքան անսպասելի էր, որ նույնիսկ ՀՀ ԱԳնախարար Էդվարդ Նալբանդյանը շտապեց խոսել դրա մասին` մասնավորապես նշելով, թե«եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում էմեղավոր կողմին»: Սակայն Մինսկի խումբը դավաճանած կլիներ իր նկարագրին, եթե վերջին պահին չփչացներ տպավորությունը: Ադրբեջանին մատնացույց անելուց հետո համանախագահները հավելում են, թե իբր «երկուկողմերի գործողությունները հրադադարի ռեժիմը խախտում են»` վերստին պաշտպանվողին նույնացնելով հարձակվողի հետ: Ստացվում է, որ մեր զինվորականների կանխարգելիչ գործողությունները նույնպես խախտում են, ու մենք ընդամենը լուռ նստած պիտի դիտեինք, թե ինչպես են հրթիռները հարվածում մեր ռազմական օբյեկտերին:


Երեք տերություններ ներկայացնող համանախագահներից յուրաքանչյուրը հրաշալի գիտի, որ եթե հանկարծ դրսից որևէ փամփուշտ թռչի իրենց երկրների կողմը, հակահարվածն ինչպիսին կլինի: Եվ սա նրանք կգնահատեն խիստ տեղին ու արդարացի: Բայց երբ հայ դիրքապահներն են փորձում լռեցնել թշնամու կրակակետերը, դա արդեն հրադադարի խախտում է, որովհետև նույնիսկ այս բացառիկ դեպքում` Ադրբեջանի ակնհայտ սադրանքը տեսնելով հանդերձ, դիվանագիտությունը վերստին չի մոռացել հավասարության նշանի մասին: Այդ նշանը նախընտրելի է այնքանով, որ որևէ մեկին առավելություն չի տալիս, եթե նույնիսկ նա անմեղ ու արդար է: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին անմեղներ պետք չեն:

 






Դիտումների քանակ 68606


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պղտոր ջրի ձուկը

Պղտոր ջրի ձուկը

Հունիսի 4, 2018


Երբ երկու ամիս շարունակ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր, Արցախը ջանաց որևէ կերպ չմիջամտել` մնալով ոչ թե պաս...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Հայ դեսպանն ընդդեմ նախկին կովկասյան թաթարների, կամ` ինչ ենք անելու հարևանների հետ

Մարտի 6, 2018


Ասում են` երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Եվ եթե տիեզերքի հարցում գիտնականները դեռ բանավիճում են, ապա հիմարու...

Հայերը սառեցրել են Բաքուն

Հայերը սառեցրել են Բաքուն

Դեկտեմբերի 26, 2017


Այսօր ռուսալեզու լրատվամիջոցները հայտնել են այն մասին, որ Բաքվի բնակիչները Baku Electronics էլեկտրոնիկայի խանութում հայերեն պիտ...

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դավաճանների երկիր Ադրբեջան

Դեկտեմբերի 12, 2017


Մեր թշնամի հարևանը` Ադրբեջանը, գուցեև հիմքեր ունի զգուշանալու հայ հետախույզներից, գործակալներից կամ լրտեսներից: Դա բնական վիճակ...

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

ՍԾՏՀ-ի դավադրությունն ընդդեմ Հայաստանի

Նոյեմբերի 29, 2017


Այսօր Հայաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: Նմա...

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Փողի՞, թե՞ վստահության պակաս

Նոյեմբերի 24, 2017


Երեկ կայացավ «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած հեռուստամարաթոնը: «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնի ընթացքում...

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Ալիևը տարվել է հարբեցողությամբ

Նոյեմբերի 15, 2017


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, սկսել է լուրջ խմել։ Նա խոստացել է «ամեն գնով» վերականգնել երկրի տարածքային ամբողջ...

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Մոսկվան հանել է Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգից

Նոյեմբերի 14, 2017


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքները փաստորեն...

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հայրենասիրական խորոված «Շարմ Հոլդինգից»

Հոկտեմբերի 9, 2017


Մեր երկրում առաջին անգամ նշեցին Սպարապետի օրը: Պետք է կարծել, որ այն նվիրված է բոլոր զորավարներին, թեև հիմնական արարողությունը ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Արժե՞ սպանել Կասպրշիկին

Արժե՞ սպանել Կասպրշիկին

Սեպտեմբերի 2, 2017


Օգոստոսի 31-ին ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն այցելել էր Հայաստանի սահմանային Չինարի գյուղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ: Ե...

Այսպես խոսեց ամերիկացին

Այսպես խոսեց ամերիկացին

Սեպտեմբերի 1, 2017


Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարությունն օգոստոսի վերջերին լայն արձագանք առաջացրեց Հայաստանի հ...

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Ղարաբաղյան բեկվածք. խաղաղություն ուժով

Հունիսի 23, 2017


Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում մտել է սրացման հերթական փուլ։ Առաջնագծում ակտիվացել է ականանետա-հրետանային հարվածներ...

Պարապների դիտորդական առաքելությունը

Պարապների դիտորդական առաքելությունը

Մայիսի 29, 2017


Օրերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, թե շատ լուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբ...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատժում է ԶԼՄ-ներին հայկական ռեսուրսների նյութերն օգտագործելու համար

Փետրվարի 28, 2017


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չի ծուլացել և հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ «Ադրբեջան 24» կայքում...

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Ալիևին պատմության և տրամաբանության բժիշկներ են անհրաժեշտ

Հունվարի 23, 2017


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պարզ է։ Ամենագլխավորն այն է, որ պետք է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությո...

Դասալիքներն առաջնագծում

Դասալիքներն առաջնագծում

Հունվարի 20, 2017


Հայաստանը կարծես լկտի, լպիրշ և ցուցամոլական ավանդույթների երկիր է դառնում: Ապրիլյան պատերազմից հետո ծնվեց ևս մեկ նման ավանդույթ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ