Սովորական խայտառակություն

Դետեկտիվ չկա, բայց մի կարևոր բան կա

Մայիսի 19, 2017
Դետեկտիվ չկա, բայց մի կարևոր բան կա

Երբ այսօր խորհրդարանում հայտարարվեց այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանն ու Հարություն Կարագյոզյանը մանդատը վայր դնելու դիմումներ են գրել, ներկաներից գրեթե բոլորն էլ հասկացան, թե իրականում ինչ է կատարվել: Եվ իզուր էր ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կաշվից դուրս գալիս` լրագրողներին համոզելով, թե իբր մարդիկ կամավոր են եկել այն համոզման, որ պիտի դիմումներ գրեն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա: Գուցեև դետեկտիվ տարրերը բացակայում են, սակայն արդարության ստվերն էլ կարծես թե նշմարելի չէ այդ տիրույթում:


Հիմա բոլորին էլ հայտնի է, որ քշվածներից երկուսը` Խաչիկ Մանուկյանը և Հարություն Կարագյոզյանը, չէին մասնակցում նախօրեին Գագիկ Ծառուկյանի մոտ կազմակերպված ընդունելությանը։ Ի դեպ, Մանուկյանի «Դիմադրության շարժման» գործունեության և դրա հետևանքների մասին էլ շատ անգամներ գրվեց: Բազմիցս ահազանգվել էր, որ Ծառուկյանի թիկնազորի անդամներն այցելում են նրանց տուն և սպառնալիքներ հնչեցնում Մանուկյանի հանդեպ։ Հասկանալի է, որ Միքայել Մելքումյանի համար նման իրավիճակը ևս դետեկտիվ չի համարվի այնքան ժամանակ, քանի դեռ մի գեղեցիկ օր նաև նրա տուն չեն այցելի: Ու մինչ Մելքումյանը սպասում է իր դատաստանին, մենք նկատենք հետևյալը:


Գագիկ Ծառուկյանը դեռ վաղուց էր որոշել, որ խորհրդարան պիտի գնա իր մտերիմ Սեդրակ Առուստամյանի դուստրը` Նորա Առուստամյանը: Հանուն այս աղջկա էլ Խաչիկ Մանուկյանին փաստացի դուրս շպրտեցին: Իսկ Նորայի կարևորությունը ոչ միայն Ծառուկյանի մտերիմի դուստր լինելն է, այլև այն, որ համաձայն շրջանառվող լուրերի, ընտրություններին Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ջանք ծախսվել է նրա համար: 


Ինչևէ, ՀՀ ԱԺ երկրորդ խմբակցությունում ավարտվում է հետընտրական «բազարը»: Սա ողջունելի է: Ամեն դեպքում, Նորա Առուստամյանը, որքան էլ երիտասարդ լինի, իրեն թույլ չի տա այնպիսի ապուշ հայտարարություններ, որոնք պարբերաբար դուրս էին գալիս Գագիկ Ծառուկյանի նորագույն խմբակցությունից և հատկապես Խաչիկ Մանուկյանից:







Դիտումների քանակ 39833


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Ծառուկյանը պատրաստվում է զավթել քաղաքը

Հուլիսի 11, 2018


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միանգամից մի քանի քաղաքական ուժեր ակտիվացան և հայտարարեցին ընտրությանը մասն...

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Ո՞վ է Ծառուկյանի մորքուրը

Հուլիսի 4, 2018


Այսօր ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստն էր: Եվ որպեսզի առաջինը լինելու ...

Նորաձևության սիրահարները

Նորաձևության սիրահարները

Հունիսի 26, 2018


Այն, որ «Ծառուկյան» դաշինքում երկրորդ շնչառություն է բացվել, դա փաստ է: Այս օրերին դաշինքի ներկայացուցիչները իրենց զգում են իրա...

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Կողմերից մեկը ճիշտ չի խոում

Հունիսի 21, 2018


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարա...

Շատ ախմախ հարց ստացվեց

Շատ ախմախ հարց ստացվեց

Հունիսի 19, 2018


Այսօր, երբ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փո...

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Խռովածի խաթրն ինչպե՞ս առնեն

Հունիսի 8, 2018


Այսօր անսպասելի լուր ստացվեց «Ծառուկյան» դաշինքից: Պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում է...

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

ԲՀԿ-ն ձեռքերը լվանում է

Մայիսի 31, 2018


Շատ հետաքրքիր պահվածք է որդեգրել նոր կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նա ուզում է իշխանության կազմ...

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

«Ծառուկյան» դաշինքը հրաժարվում է ԲՀԿ-ից

Մայիսի 22, 2018


ԱԱԾ նորանշանակ պետի այն հայտարարությունը, որ շուտով աղմկոտ բացահայտումներ են լինելու, և առնվազն 350 ապօրինի հարստացած անձանց ան...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Ծառուկյանի բոյկոտը և Բաբլոյանի հորդորը

Մայիսի 2, 2018


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով: ...

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Նշմարվում են Փաշինյանի առաջին քայլերն ու զոհերը

Ապրիլի 30, 2018


Հանրապետականների հետ Փաշինյան Նիկոլի այսօրվա հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ոչ մի ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավա...

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Լեշ ուտող առյուծը այլևս առյուծ չէ

Ապրիլի 23, 2018


Դարի սենսացիան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը: Սե...

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ծառուկյանը կճանաչվի անհայտ բացակայող

Ապրիլի 22, 2018


Իրավիճակը ծայրահեղ լարված է: Պայթյունը գրեթե անխուսափելի է, և հիմա բոլոր մտահոգ քաղաքացիները, գործիչները, հանրային դեմքերը ջանո...

Դա ինչ բան է` խղճի մտոք

Դա ինչ բան է` խղճի մտոք

Ապրիլի 17, 2018


ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախա...

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ծառուկյանը նախընտրում է դատարկությունը

Ապրիլի 16, 2018


Այսօր մի քանի անգամ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավորների գտնվելու վայրը շարունակում է մնալ...

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ծառուկյանի դժվարին ընտրությունը

Ապրիլի 12, 2018


Ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի կունենա վարչապետի ընտրություն՝ բաց քվեարկությամբ: Շատերին հետաքրքրում է, թե ինչպես կքվեարկի Սերժ Սարգս...

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն զայրանում

Մարտի 27, 2018


Այսօր թերթերից մեկը գրել էր, որ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ, ըստ թերթի, կլին...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Չարաբաստիկ օր «Ծառուկյան» դաշինքի համար

Մարտի 16, 2018


Ապրիլի 17-ին Ազգային ժողովում կայանալու է վարչապետի ընտրությունը: Հանրապետական կուսակցությունն այս հարցում անհանգստանալու որևէ ...

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Ընդամենը դեմ են, ուրիշ ոչինչ

Մարտի 8, 2018


Երեկ, երբ խորհրդարանում ընդունվեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը, դրան դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատին են դեմ տվել
Հուլիսի 20, 2018


Պատին են դեմ տվել

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ