Տիեզերական խայտառակություն

Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Մայիսի 22, 2017
Ե՞րբ նախագահի տան դիմաց հարսանիքի խորոված կպատրաստեն

Ջհանգիր Լֆիկյան


Օրերս արտառոց մի դեպք է գրանցվել մայրաքաղաքում: Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացած ճոխ հարսանիքի մասնակիցները՝ փեսայի ընկերները խորոված են պատրաստել Հանրապետության հրապարակի հենց մեջտեղում: Այնպես չէ, որ հյուրերը շատ քաղցած են եղել և քաղաքի կենտրոնում կրակ վառելը հարկադրված ելք էր: Մարդիկ պարզապես ցանկացել են ցուցադրել իրենց լայն հնարավորություների շրջանակը, և դա նրանց մոտ հաջողվել է: Ի դեպ, հարսանիքի վարողը եղել է դերասան, երգիչ Գրիշա Աղախանյանը, և շատերի համար պարզ չի եղել` նա իրո՞ք զարմացել էր, թե՞ ամեն ինչ պլանավորված էր:


Սակայն Գրիշան ու մյուսները զարմանքի լուրջ հիմքեր առանձնապես պիտի չունենային: Չէ՞ որ հիմա ամեն բան հենց դրան է տանում: Եթե կարելի է օպերայի թատրոնի տանիքին ռեստորան բացել, Զվարթնոց տաճարում ֆուրշեթ կազմակերպել, Գառնիի հնավայրում խորտկարաններ հիմնել, Մատենադարանում խանութ գործարկել, իսկ Արմեն Ամիրյանին էլ նախարար նշանակել, ապա ի՞նչն է խանգարում մայրաքաղաքի կենտրոնում խորոված պատրաստելուն: Ի վերջո, մշակույթի կապիտալիզացումն ամեն մեկը յուրովի է հասկանում: Վարչապետ Կարեն Կարապետյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իրենց տեսլականն ունեն, իսկ հարսանիքի հյուրերն էլ իրենց հնարավորությունների շրջանակներում են դա դրսևորում: Եվ եթե կա այնքան համարձակություն, որ ջնջում է կարելիի ու անկարելիի սահմանը, ապա դրա հետևանքները ոչ պակաս համարձակ ու լկտի կլինեն: Իսկ եթե վաղն էլ լսենք, որ մի խորոված էլ Ծիծեռնակաբերդի բարձունքում պատրաստեցին, ապա զայրանալուց ու զարմանալուց առաջ մի պահ խորհենք, թե ինչպե՞ս դա հնարավոր դարձավ: Արդյո՞ք միայն այն պատճառով, որ Ծիծեռնակաբերդում կրակն արդեն պատրաստ էր:


Հետգրություն 1


Մարդիկ, որոնք այսօր ասում են, թե ՀՀ նորընտիր Ազգային ժողովն ի վիճակի չէ դիմակայել երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներին, քանզի չեն հասկանում, որ ոչ թե Ազգային ժողովը, այլ հայ ժողովուրդն ի վիճակի չէ դիմակայել որևէ մարտահրավերի, թող վերլուծեն կատարվածը Հանրապետության հրապարակում և գալիք նմանատիպ տեսարանները Օպերայում, Մատենադարանում, Մայ Աթոռում, Եռաբլուրում, Կոմիտասի պանթեոնում: Այդ վերլուծությունն օգտակար կլինի...


Հետգրություն 2


Մարդիկ, որոնք այսօր ասում են, թե ՀՀ նորընտիր Ազգային ժողովն ի վիճակի չէ դիմակայել երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներին, քանզի չեն հասկանում, որ ոչ թե Ազգային ժողովը, այլ հայ ժողովուրդն ի վիճակի չէ դիմակայել որևէ մարտահրավերի, թող վերլուծեն կատարվածը Հանրապետության հրապարակում և փորձեն հասկանալ, թե ինչու նմանատիպ ակցիաներ չեն կարող տեղի ունենալ ՀՀ նախագահի, վարչապետի, ազդեցիք նախարարների ու պատգամավորների, Երկրապահի գեներալների, օրենքով գողերի բնակավայրերի դիմաց: Այդ վերլուծությունը նույնպես օգտակար կլինի…






Դիտումների քանակ 127693


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Բա դու ի՞նչ ես

Բա դու ի՞նչ ես

Նոյեմբերի 13, 2017


Հայաստանում պատմության և մշակույթի հուշարձանների վերանորոգման նոր ավանդույթ է ձևավորվել: Վերանորոգումից հետո հանկարծ պարզվում է...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ամիրյանի վախը չափել է պետք

Ամիրյանի վախը չափել է պետք

Սեպտեմբերի 14, 2017


Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության շուրջ շատ մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մշ...

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Արմեն Ամիրյանը հարսանիքի ծախսերն է փակում

Հուլիսի 31, 2017


Կիրակի օրը Հայաստանի մշակութային ու քաղաքական էլիտան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հյուրն էր: Նախարարը ամուսնացնում էր որդու...

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Ամիրյան, գլխիդ ձուն գա

Հուլիսի 25, 2017


Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ արտառոց ու անսպասելի դեպք տեղի ունեցավ:...

Վանդալիզմի երկու հովանավորները

Վանդալիզմի երկու հովանավորները

Հուլիսի 19, 2017


Երկու օր առաջ համացանցում հայտնված լուսանկարները ոչ միայն զայրացրին, այլև ապշեցրին օգտատերերին: Նկարներում պատկերված էր, թե ինչ...

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Ամիրյանը հիմա էլ տոմսավաճառ է

Հուլիսի 13, 2017


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուղեղը օրը 24 ժամ աշխատում է միայն մեկ մտքի ուղղությամբ` ինչպես փող վաստակել: Եվ այդ եզակի ...

Ե՞րբ է դասեր քաղելու Ամիրյանը

Ե՞րբ է դասեր քաղելու Ամիրյանը

Հուլիսի 5, 2017


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով լրագրողներին ասել է, թե Հանրապետական կուսակցությանն անդամագրվելուց հետո ստեղծագործական վեր...

Քարանձավները մնացին Ամիրյանին

Քարանձավները մնացին Ամիրյանին

Հունիսի 22, 2017


Հայաստանի մշակույթի նախարարության հայտարարած ՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին հունիսի 21-ի դրությամբ ոչ մի հայտ չի ...

Երգի ու կամքի գերիները

Երգի ու կամքի գերիները

Հունիսի 20, 2017


Շուրջ մեկ շաբաթ առաջ հայազգի նշանավոր շանսոնիե Շառլ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ իր հեղինակած երգը `«Քեզ...

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Ո՞ւմ փողերն է ցփնում Ամիրյանը

Հունիսի 16, 2017


Արտառոց դեպք է արձանագրվել Չայկովսկու անվան ռուսական պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի անձնակազմի` Հայաստանում գտնվելու կա...

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Արմեն Ամիրյանին կհեռացնեն ՀՀԿ-ից

Հունիսի 9, 2017


Կան բոլոր հիմքերն այն բանի համար, որ նորաթուխ ՀՀԿ-ական ու նախարար Արմեն Ամիրյանին հեռացնեն իշխանական կուսակցության շարքերից: Ճի...

«Գայանեն» ջհանդամը, ռեստորանին բան չպատահի

«Գայանեն» ջհանդամը, ռեստորանին բան չպատահի

Հունիսի 8, 2017


Այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տապալվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադր...

Ամիրյանն ու Արծվիկը` հանուն ռեստորանի

Ամիրյանն ու Արծվիկը` հանուն ռեստորանի

Մայիսի 10, 2017


Ռեստորաններ բացելու մեծ սիրահար, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ օպերայի շենքի տանիքին ու թանգարաններում իր նախաձեռնած սնն...

Ի՞նչ են ուտում Արգիշտին ու Ամիրյանը

Ի՞նչ են ուտում Արգիշտին ու Ամիրյանը

Ապրիլի 29, 2017


Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ մշակույթից ոչինչ չի հասկանում, բայց արդեն դարձել է հայ ռեստորանատերերի ու խոհարա...

Արմեն Ամիրյանի մղձավանջը

Արմեն Ամիրյանի մղձավանջը

Ապրիլի 26, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանն ամեն դեպքում հասավ իր նպատակին. նա հիմա հանրային դեմք է ...

Ֆունդամենտալ անօրինականություն

Ֆունդամենտալ անօրինականություն

Ապրիլի 22, 2017


Երբ Արմեն Ամիրյանը դեռ նոր էր նշանակվել մշակույթի նախարար, մի անգամ նրան հարցրին, թե ինչ կարծիքի է իր նախորդի` Հասմիկ Պողոսյանի...

Երբ խանութպանը նախարար է

Երբ խանութպանը նախարար է

Ապրիլի 5, 2017


ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հիվանդագին մտայնության մասին արդեն մի քանի առիթներով գրել ենք: Սակայն Ամիրյանը նոր ձեռքբերո...

Ախորժակը զսպել չի հաջողվել

Ախորժակը զսպել չի հաջողվել

Մարտի 24, 2017


Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ցուցակի առաջին հնգյակում առանց վարանելու ընդգրկեց այնպիսի դեմքերի, որոնք, ըստ ՀՀԿ-ի...

Երկիր - կազինո
14.11.2017 | 22:27


Երկիր - կազինո

Բա դու ի՞նչ ես
13.11.2017 | 23:02


Բա դու ի՞նչ ես

Ասելիք չկար
09.11.2017 | 22:17


Ասելիք չկար

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Չկայացած աբորտի զոհը
Նոյեմբերի 11, 2017


Չկայացած աբորտի զոհը

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ