Ազգային խայտառակություն

Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մայիսի 22, 2017
Մանվելի ու Սեյրանի սանիտարական ախտահանումը

Մինչև վերջին պահն այն ակնկալիքը կար, որ նորընտիր խորհրդարանը գոնե որակապես կտարբերվեր հնից և օրենսդիրների շարքերում տեղ չէին ունենա այն պատգամավորները, որոնց ներկայությունը Ազգային ժողովում չի արդարացվում ոչ տրամաբանորեն, ոչ անհրաժեշտության տեսանկյունից: Բայց պարզվեց, որ բարի ցանկությունները միշտ չէ, որ իրականություն են դառնում, և հիմա, նայելով ԱԺ եկած պատգամավորներին, կարող ենք կանխագուշակել, որ 6-րդ գումարման խորհրդարանը ընդամենը նախորդի երկրորդ մասն է` կարճատև ընդմիջումից հետո:


Սրանում համոզվելու համար լիովին բավարար է հիշատակել երկու գեներալների` Սեյրան Սարոյանի ու Մանվել Գրիգորյանի անունները, որոնց ներկայացնելու կարիք չկա: Թե ինչ գործառույթներ են վերապահված նրանց օրենսդիր դաշտում, այս հարցը պատասխան ունենալ չի կարող: Փոխարենը հեշտությամբ կարելի է ասել, որ երկուսն էլ կշարունակեն հանդես բերել իրենց վարքի ամբողջ հմայքը` զգայացունց պահեր պատճառելով թե ներքին, թե արտաքին լսարանին:


Հայտնի բան է, որ ԱԺ-ում նրանք ազատություն են տալիս իրենց ամբողջովին ու հենց նիստերի դահլիճում։ Երկար ելույթների ժամանակ նրանք չեն զսպում իրենց ու սկսում են տեղից հայհոյախառն փնթփնթալ։ Եվ հիմա պարզվում է, որ ՀՀԿ-ական կանայք խնդրել են, որպեսզի իրենց դահլիճում հնարավորինս հեռու տեղավորեն գեներալներից, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինեն լսելու նրանց հայհոյանքները։


Տարօրինակ է, որ ՀՀԿ-ական կանայք դժգոհել սկսել են հիմա, այլ ոչ այն ժամանակ, երբ Սեյրանի ու Մանվելի անուններն ընդգրկվում էին նախընտրական ցուցակներում: Սակայն աթոռների տեղերի փոփոխությունը արդյո՞ք կհանգեցնի բարեկրթության ու դաստիարակության աճին: Կանայք լավագույն դեպքում մեկ-երկու հայհոյանք պիտի պակաս լսեն: Բայց դրանից հակահիգենիկ միջավայրը հազիվ թե փոխվի: Այստեղ արդեն լայնածավալ սանիտարական ախտահանման անհրաժեշտություն կա, որովհետև ՀՀԿ կանայք այսօր աթոռ կփոխեն, վաղը` շենք, մյուս օրը` քաղաք ու երկիր, իսկ գեներալներն ամենուր են ու վտանգավոր ոչ միայն կուսակցական կանանց, այլև մի ողջ ժողովրդի համար:







Դիտումների քանակ 85141


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գեներալների աշխարհճանաչողությունը

Գեներալների աշխարհճանաչողությունը

Ապրիլի 18, 2018


Ներկա բարդ իրավիճակում յուրաքանչյուրը կողմնորոշվում է իր պատկերացումների և հնարավորությունների շրջանակներում: Սակայն առավել բար...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Գեներալներն ու ոջիլները

Գեներալներն ու ոջիլները

Դեկտեմբերի 21, 2017


Ազգային ժողովի ռազմահայրենասիրական հատվածը` հանձինս գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի, առանց այդ էլ շատ...

Իշխանամետը նույն ընդդիմադիրն է` գործից դուրս

Իշխանամետը նույն ընդդիմադիրն է` գործից դուրս

Դեկտեմբերի 13, 2017


Ամեն անգամ, երբ լրագրողները ուրիշ զբաղմունք չեն ունենում, իրենց ձանձրույթը փարատում են գեներալ ու պատգամավոր Սեյրան Սարոյանին զ...

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Ինչ-որ մեկը վարչապետին ծաղրում է

Դեկտեմբերի 6, 2017


Խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագծի արդեն լրամշակված տարբերակը, ասել է, թե` նոր նախագծում հաշվի են...

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Լոպազ գեղցու ցուցամոլությունը և գոյություն չունեցող «եվրաինտեգրված» պետությունը

Նոյեմբերի 28, 2017


Մեր երկրում փակված ճանապարհն անպայման որևէ բանի խորհրդանիշ պիտի լինի: Եթե մի կողմ թողնենք շինարարական աշխատանքների նպատակով փող...

Գեներալները տարկետում են վերցրել

Գեներալները տարկետում են վերցրել

Նոյեմբերի 21, 2017


ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերը ոչ մի կերպ չի հաջողվում գումարել ամբողջական կազմով, թեև, հաշվի առ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Լենինից մինչև գեներալ Մանվել

Լենինից մինչև գեներալ Մանվել

Հուլիսի 15, 2017


Խորհրդային տարիներին աշակերտական կազմակերպությունը կոչվում էր պիոներիա: ԽՍՀՄ փլուզումից հետո դա վերացվեց: Ասացին, որ չի կարելի ...

Ի՞նչ չունի գեներալ Սեյրանը

Ի՞նչ չունի գեներալ Սեյրանը

Հուլիսի 6, 2017


Հայ պաշտոնյաների դասալիք զավակների պատմությունը մեծ աղմուկ հանեց: Ընդամենը մի քանի տասնյակ անուններ ընդգրկող ցուցակը լիովին բավ...

Գեներալ Սեյրանը խոսում է, ընդդիմությունը հանգստանում է

Գեներալ Սեյրանը խոսում է, ընդդիմությունը հանգստանում է

Հունիսի 21, 2017


ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, որ տարիներ շարունակ խորհրդարանում հանդես է գալիս ոչ միայն իշխանությունների գոր...

Աստվածային պարգև

Աստվածային պարգև

Մայիսի 10, 2017


Գեներալ Մանվել Գրիգորյանն աստվածավախ է դարձել: Նրան սկսել են առավել հաճախ տեսնել սրբավայրերում կամ հոգևորականներով շրջապատված: ...

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Ազգային ժողովի Տիգրան Մեծը

Մայիսի 8, 2017


Այսօր` Երկրապահի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, ԵԿՄ նախագահ, գեներալ Մա...

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Գեներալ Մանվելը ընտրում է սառնարանին

Ապրիլի 2, 2017


Այսօր Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում ընտրելու էր գնացել ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկ...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Գեներալ Մանվելին նկարահանած ունենան

Փետրվարի 8, 2017


Հեռուստալրագրողներին «տելեվիզոր» անվանող գեներալ Մանվել Գրիգորյանը խրոնիկական արգահատանք է տածում ամեն կարգի տեսախցիկների հանդե...

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Գլխին գալիքի ողբերգական սպասումը

Հունվարի 26, 2017


Ներկա պահին մեծ թվով մարդիկ Հայաստանում խորը դեպրեսիա են ապրում: Այդ հոգեվիճակն այս անգամ ոչ մի կապ չունի սոցիալ-տնտեսական անմխ...

Սեյրան Սարոյանի սիրտը լավ չէ

Սեյրան Սարոյանի սիրտը լավ չէ

Հունվարի 16, 2017


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով 8 տարի շարունակ ներկա իշխանության հենասյուներից մեկն է եղել, այսօր հայտնվել է ...

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Գեներալի որդին չէր սպանվում, սպանել էր ուզում

Հունվարի 16, 2017


Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին լուր տարածվեց այն մասին, թե մահափորձ է իրականացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու...

Ընտանիքի ինտելեկտուալը

Ընտանիքի ինտելեկտուալը

Դեկտեմբերի 28, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են երկպառակության առիթ դառնալ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքում: Տեղեկություննե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը