Սովորական խայտառակություն

Երդվող Մարուքյանն ու աներդում «Ելքը»

Մայիսի 23, 2017
Երդվող Մարուքյանն ու աներդում «Ելքը»

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին «Ելք» դաշինքի անդամները մասնակցություն չունեցան: Թե որն էր նրանց բոյկոտի իմաստն, այդպես էլ անհասկանալի մնաց: Ընդդիմադիր թևը չներկայացավ ոչ նստաշրջանի հանդիսավոր բացմանը, ոչ երդմնակալության արարողությանը: Հավանաբար, «Ելք»-ի ներկայացուցիչները մտածել էին, որ երդվելը նույնն է, թե անցնեն իշխանության թրի տակով:


Այս «հերոսական» արարքը ոսկե տառերով պիտի գրվեր «Ելք» պատգամավորական խմբի կենսագրության մեջ, եթե մի փոքրիկ դրվագ մեծ ստվեր չնետեր նրանց ցուցադրական ելույթի վրա: Հանկարծ պարզվեց, որ մի ընդդիմադիր պատգամավոր ամեն դեպքում որոշել է երդվել, որ ինքը բարեխղճորեն կկատարի ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները: Եվ այդ մեկը Էդմոն Մարուքյանն է: Լրագրողների աչքից չվրիպեց, որ պատգամավորների երդման տեքստի տակ կա նրա ստորագրությունը:


Թե հատկապես որտեղ և ինչ պայմաններում է իր երդումն արտասանել Մարուքյանը, առայժմ անհայտ է մնում: Գուցե մեկուսի, բոլորի աչքից հեռու որևէ անկյունում նա ձեռքը դրել է կրծքին ու մրմնջացել է երդումի տեքստը: Ու մնում է հասկանալ, թե այդ երդումը ի՞նչ պիտի տա Էդմոն Մարուքյանին, որից զրկված պիտի լինեն «Ելքի» մյուս պատգամավորները, ինչպես որ պարզել է պետք, թե ուխտադրուժ Մարուքյանի այս արարքը խմբակցությունն ինչպե՞ս կընկալի, արդյո՞ք նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:







Դիտումների քանակ 67165


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մարուքյանի «հերքումների» հաստատումը

Մայիսի 15, 2018


Սկզբում լուր տարածվեց այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարող է դառնալ ՀՀ գլ...

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Դաշնակի՞ց, թե՞ մրցակից

Մայիսի 11, 2018


Վերջապես եկել է պահը, երբ հեղափոխությանը մատուցած անուրանալի ծառայությունների դիմաց «Ծառուկյան» դաշինքը կարող է վարձատրություն ...

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Հուդան էլ Քրիստոսին էր համբուրում

Մայիսի 7, 2018


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում բոլորին համոզելու, ապացուցելու, որ իր և Ն...

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մարուքյանը թաց տեղ չի քնի

Մայիսի 4, 2018


ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այն համակիրներից էր, որն ի սկզբանե ավելի շատ էր քննադատու...

Անառակ որդիների վերադարձը

Անառակ որդիների վերադարձը

Ապրիլի 25, 2018


Այսօր արժանահիշատակ ու հետաքրքրական դեպքերի պակաս չկար, բայց դրանց առատության միջից անպայման պիտի առանձնացնենք մեկը: Խոսքը «Ելք...

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

«Ելքը» Նիկոլի համար ծուղակ է լարել

Ապրիլի 19, 2018


Եթե մի կողմ թողնենք փողոցային առանձին բախումները, ոստիկանության գործողություններն ու Նիկոլ Փաշինյանի համակիրների անհնազանդությա...

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ի՞նչ միտինգ, արի գինի խմենք

Ապրիլի 19, 2018


Նախկին պատգամավոր, հիմա արդեն ընդամենը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը շոյվում է, երբ իրեն համ...

«Լուսավորի» մութ կողմերը

«Լուսավորի» մութ կողմերը

Ապրիլի 17, 2018


Երեկ, երբ վնասվածքներ ստացած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից վերադառնում էր Բաղրամյան պողոտա, նրան ընդառա...

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Հայ հեղափոխականների անզորության կապակցությամբ

Ապրիլի 14, 2018


Փաշինյանը չասաց, թե ինչ կանի Սերժ Սարգսյանին, եթե գտնի նրան: Բայց մենք հիշում ենք, թե ինչ արեց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին,...

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ոչ ոք չփրկեց Բաբլոյանին

Ապրիլի 11, 2018


Այսօր Ազգային ժողովում մի աննախադեպ միջադեպ արձանագրվեց: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օր...

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Նիկոլը ծանր վիրավորեց Մարուքյանին

Ապրիլի 3, 2018


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին պատաս...

«Ելքի» կամ-կամ-ը

«Ելքի» կամ-կամ-ը

Ապրիլի 2, 2018


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այս պահին ընդամենը չի քայլում Գյումրիից Երևան: Նա առաջին հերթին...

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Նիկոլի հարսանիքի ծափ տվողները

Ապրիլի 2, 2018


Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ապրիլի 9-ից հանրահավաքներ է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ...

Նիկոլը փոշմանել է

Նիկոլը փոշմանել է

Մարտի 26, 2018


Այսօր «Հոդված 3» ակումբում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն»-ի կ...

«Ելքում» վարչապետի առատություն կա

«Ելքում» վարչապետի առատություն կա

Մարտի 26, 2018


Այն, որ «Ելքում» սառը քամիներ են փչում, արդեն կասկածից վեր է: Հիմա այլևս ոչ ոք դա չի թաքցնում և նույնիսկ պատրաստ են իրենց անհամ...

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարիխուանա - Ալենը` փոխարինո՞ղ

Մարտի 24, 2018


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ասելու, որ եթե ցանկություն լինի, ապա հնարավո...

14+4, բա հետո՞…

14+4, բա հետո՞…

Մարտի 21, 2018


Ինչպես հայտի է, «Ելք» դաշինքի անդամ երեք կուսակցություններին չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու...

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Նիկոլը վատ շրջապատ է ընկել

Մարտի 20, 2018


«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագրի» հետ իր անհա...

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մեր տեղական Դոն Քիշոտը

Մարտի 19, 2018


Այսօր երեկոյան, այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը որոշեց նմանվել Կռիլովի առակի հերոսներին, այսինքն՝ յուրաքանչյուրը սայլը քաշեց ...

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Դաշինք է, բայց ամեն մեկն` իր համար

Մարտի 19, 2018


«Ելքում» այսօր կարևոր օր էր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակվել ու բուռն բանավեճ էին տանում` նախապես տեղեկացնելով, թե այդ նիստը ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ