Սովորական խայտառակություն

ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

Մայիսի 26, 2017
ՍԱՍ-ի Արտակը մեզ կտանի Եվրոպա

Հրապարակվեցին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների վերջնական ցուցակները: Պատկերը բավական տպավորիչ է, և նրանցից յուրաքանչյուրի համար առանձին անդրադարձ կպահանջվի: Սակայն այս անգամ բավարարվենք մեկով` ամենահետաքրքրականով, ինչն իր հերթին որոշակի պատկերացումներ է տալիս հանձնաժողովների ձևավորման տրամաբանության մասին:

 

Պարզվում է, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ է դարձել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակը): Այն, որ նրա անվան շուրջ ընտրական սկանդալի աղմուկը դեռ չի մարել, սա դեռ խնդրի մի կողմն է: Բայց չմոռանանք նաև, որ այդ ամոթալի պատմությունից հետո Հայաստանում հավատարմագրված մի քանի երկրների դեսպաններ ու միջազգային կառույցներ իրենց մտահոգությունն արտահայտեցին և թափանցիկ ակնարկեցին, որ Արտակ Սարգսյանն այսուհետ լինելու է իրենց խստագույն ուշադրության կենտրոնում, իսկ նրա «գործունեությունը» կարող է պատճառ դառնալ, որ ՍԱՍ-ի Արտակի և նրա բիզնեսի առաջ փակվեն քաղաքակիրթ աշխարհի դռները:


Հիմա Արտակը` իր ողջ հմայքով ու հեղինակությամբ հանդերձ պիտի լծվի եվրոպական ինտեգրման պատասխանատու գործին: Թե դրանից հետո Եվրոպան որքանով կցանկանա Հայաստանի երեսը տեսնել, դժվար չէ կռահել: Ու հիմա մնում է մի բան հասկանալ` Արտակ Սարգսյանին իբրև եվրոպական արժեքների չափորոշի՞չ են ներկայացնելու, թե՞ պարզապես որոշել ենք չար կատակ խաղալ Հին աշխարհի գլխին:

 







Դիտումների քանակ 41344


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

ՍԱՍ-ի Արտակն ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ում

Հունիսի 5, 2018


Ներկա իրավիճակում ամենադժվարը թերևս ՀՀԿ-ական թևի գործարար շերտի վիճակն է: Ի՞նչ պիտի անեն սրանք: Կամ պիտի շարունակեն հավատարիմ մ...

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

«Ելքն» ուզում է քանդել ՍԱՍ-ը

Հոկտեմբերի 26, 2017


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով Իսահակյանի, Տերյանի, Աբովյ...

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

ՍԱՍ-ի Արտակը օգտակար կաթնասուն է

Սեպտեմբերի 14, 2017


Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի անվան շուրջ բարձրացված աղմուկը խորհրդարանական ընտրություններ...

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Դոնալդ Թրամփն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի

Ապրիլի 14, 2017


Երկու օր է` երկրի, համացանցի, լրատվամիջոցների և նույնիսկ իրավապահների ուշադրությունը սևեռված է «Hayastan24» կայքի կողմից հրապար...

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

«ՍԱՍ» սուպերմարկետը` ընտրական բաղադրիչ

Հունվարի 19, 2017


Եթե նորագույն տեխնոլոգիաներն ու գիտության վերջին ձեռքբերումները կարելի է ներմուծել ընտրական գործընթացներում, ապա ի՞նչն է խանգար...

«Արմենիան» և ՍԱՍ-ը մանկասպանություն են գովազդում

«Արմենիան» և ՍԱՍ-ը մանկասպանություն են գովազդում

Մայիսի 18, 2016
4

«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Առաջնորդները» սերիալում բացահայտ գովազդվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Հա...

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Կուզե՞ս մանդատս նվեր տամ քեզ

Սեպտեմբերի 16, 2015


Նախագահը վերջերս անդրադարձավ ճանապարհատրանսպորտային խնդիրներին, մասնավորապես, խոսք գնաց այն պաշտոնյաների մասին, ովքեր չարաշահու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ