Սովորական խայտառակություն

Ի՞նչ է ծխում Լևոն Ալթունյանը

Մայիսի 31, 2017
Ի՞նչ է ծխում Լևոն Ալթունյանը

Շատ ու շատ ծխողներ կհամաձայնեն այն մտքի հետ, որ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հիմարություն է ասում, երբ հայտարարում է, թե ծխելը ձախողակ լինելու գնահատականն է։ Թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ՝ սա թողնենք իր խղճին, սակայն հազարավոր հաջողակ ծխողներ նաև կարող են ապացուցել, որ մեկնարկվող հակածխախոտային արշավն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

 

Այսօր Ալթունյանը տեղեկացրել է, որ երկրի բարձր ղեկավարությունից ծխախոտին պատերազմ հայտարարելու հանձնարարություն է ստացել։ Խնդիր է դրված 30-40 տոկոսով կրճատել երկրում ծխողների թիվը։ Ծխախոտի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել, որն այժմ կառավարությանն է ներկայացվել։ Դա վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, առողջապահության ոլորտում ծառայությունների բարելավմանը, տեղեկատվության տրամադրմանը և միջազգային համագործակցությանը։


Եթե խոսենք ավելի կոնկրետ, պատրաստվում են հասարակական վայրերում ծխելն արգելել, խոսակցություններ կան, թե աշնանը ծխախոտը կթանկանա 3-4 անգամ, կկիրառվի գովազդի լիակատար արգելք, կբարձրացվի նաև ծխախոտի ակցիզային հարկը։ «Ազդելու լավագույն միջոցը գրպանին հարվածելն է։ Եվ պետք է արգելել ծխել այնտեղ, որտեղ ցանկանում են, և ստիպել ծխել այնտեղ, որտեղ չեն ցանկանում, օրինակ՝ զուգարանում»,- ասել է նախարարը։


Այս հրապարակումից անմիջապես հետո համացանցը լցվեց հազարավոր մեկնաբանություններով: Երդվյալ ծխողները բավական կոշտ բառապաշարով հայտնում էին այն մասին, որ խորապես թքած ունեն այդ որոշման վրա և ինչպես ծխել են նախկինում, այնպես էլ կշարունակեն հետագայում, իսկ հետո հարցնում էին, թե տեսնես ինչ խոտ է ծխում Ալթունյանը, որ նման գաղափարներ են հայտնվում նրա գլխում: Սրա հետ մեկտեղ, սրճարանատերերն ու այլ կարգի հաստատություն ունեցողները անհանգստացած են, որ կտրուկ կնվազի իրենց այցելուների թիվը և մեծապես կվնասվի բիզնեսը: Իսկ վաճառողները կարծում են, որ թանկացման պարագայում մարդիկ ստիպված կլինեն գնել առավել էժանագին, ասել է թե` ավելի վտանգավոր ծխախոտը և ուրեմն՝ առողջությունը ոչ թե կշահի դրանից, այլ ավելի կվատթարանա:


Լևոն Ալթունյանը հավանաբար կարիք ունի վերհիշելու, որ հակածխախոտային բազում նախաձեռնություններ եղել են նաև իրենից առաջ: Արդյունքը զրոյական է: Երկրի բնակչության 60-65 տոկոսը շարունակում է ծխել: Իսկ խորհրդարանի պատգամավորները, որոնք պիտի հաստատեն կառավարության նախագիծը, քվեարկությունից հետո դուրս կգան միջանցք ու հանգիստ կծխեն, որովհետև միշտ այդպես է եղել: Աղքատ բնակչությանը մի հերթական անգամ թալանելու նախաձեռնությունը հիմա պարուրված է ծխախոտի ծխով: Բայց ծխի քուլաների հետևում նշմարվում է իրական նպատակը:







Դիտումների քանակ 71840


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Ոտքով, հեծանվով, տիեզերանավով…

Մայիսի 11, 2018


Այսօր մի փոքրիկ տեղեկություն բավական մեծ աղմուկի պատճառ դարձավ: Խոսքը առողջապահության նախարարության մասին էր: Այն, որ ներկայիս ...

Դագաղագործ Ալթունյանը

Դագաղագործ Ալթունյանը

Մարտի 29, 2018


Ամեն ինչից փող շինող առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է նոր բնագծեր նվաճել: Հիմա արդեն այդ թարմացվող բնագծեր...

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Ծառուկյանը մոնոպոլիստներին չի սիրում

Մարտի 26, 2018


Այսօր դեղերի մասին ԱԺ լսումների հանգուցալուծումը եղավ այն, որ «Ծառուկյան» դաշինքը առողջապահության նախարարին սպառնաց հրաժարականո...

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Թշնամիները խանգարում են Ալթունյանին

Մարտի 21, 2018


Այսօր խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց առողջ...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Ալթունյանը հարվածեց զբոսաշրջությանը

Մարտի 1, 2018


Ինչպես հայտնի է, այսօրվանից ուժի մեջ մտավ դեղորայքի մեծ մասը դեղատոմսով վաճառելու մասին նախագիծը: Նույնիսկ խիստ միամիտներն ու խ...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Թալան` մարդասիրական փաթեթավորմամբ

Հունվարի 25, 2018


«Գելի գլխին ավետարան կարդացին, ասաց` շուտ արեք, նախիրը գնաց»: Այս ասացվածքը ներկա պահին լիովին վերաբերում է առողջապահության նախ...

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Ո՞վ կբուժի Ալթունյանին

Հունվարի 9, 2018


Տեղեկություններն այն մասին, որ ներկա պահին Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի լայն տարածում կա ու այս օրերին հատկապես...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Ալթունյանն ու Պիղատոսը

Ալթունյանն ու Պիղատոսը

Դեկտեմբերի 11, 2017


Պապիլոմայի դեմ պատվաստումների թեման վերջին օրերի ամենաաղմկոտ բանավեճի առարկան է: Ոմանք պնդում են դրա վտանգների մասին, մյուսները...

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Ընկեր Աղվանն ընդդեմ Ալթունյանի

Դեկտեմբերի 6, 2017


ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխությա...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Գագիկ Հարությունյանը հոգեմե՞տ է

Հոկտեմբերի 11, 2017


Հայաստանի առողջապահության նախարարության հոգսերին մեկն էլ գումարվեց` հոգեմետ դեղերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հոգեկան խնդիրներ...

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Նախարարների հեթանոսական զվարճանքները

Հոկտեմբերի 3, 2017


Տեսնես որևէ իտալացի կարո՞ղ է Կոլիզեյը փակել տալ ու այնտեղ ծնունդ նշել: Կամ հույների մեջ կգտնվի՞ մեկը, ով Ակրոպոլիսը մի քանի ժամ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մարուքյանի «եթե»-ն
Հուլիսի 17, 2018


Մարուքյանի «եթե»-ն

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ