Սովորական խայտառակություն

Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Մայիսի 31, 2017
Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը

Բոլորն ասում էին, թե Վերահսկիչ պալատը մեռել է: Բայց, պարզվում է, այն ոչ միայն շնչում է, այլև նույնիսկ աշխատում է: Հենց այսօր ՎՊ-ն հրապարակել է 2016 թվականի գործունեության հաշվետվությունը` ներկայացնելով օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Հենց այստեղ էլ վերահսկիչները հայտնաբերել են, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» պետական հիմնարկը 21 միլիոն 269 հազար դրամի չափով չհիմնավորված ծախս է կատարել: 

 

Մասնավորապես՝ ԾԻԳ-ի և «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի միջև 2015 թվականի նոյեմբերին կնքվել է 70 միլիոն 235 հազար դրամի պայմանագիր: ԾԻԳ-ը նույն պայմանագիրը տվյալ ընկերության հետ կնքել էր նաև 2011 թվականին, սակայն պայմանագրի գինը կազմել էր 48 միլիոն 960 հազար դրամ: Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում պարզվել է, որ երկրորդ անգամ կնքված պայմանագրով ընկերության գործառույթները չեն ավելացել, բայց պայմանագրի գինը բարձրացել է 21 միլիոնով: Բայց նույն կազմակերպության գործունեության մեջ խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Հիմնարկի նախատեսումների, հատկացումների և փաստացի վճարների միջև առկա են էական շեղումներ` հանգեցնելով խոշոր գումարների փոշիացման:


Վերահսկիչ պալատի բերած փաստերը համապատասխանում են այն ժամանակահատվածին, երբ ԿԳ նախարարն էր Արմեն Աշոտյանը: Ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանն այս առումով կարող է ձեռքերը լվանալ, հանգիստ մի կողմ քաշվել ու նույնիսկ հարցնել. «Աշոտյան, որտե՞ղ է 21 միլիոնը»: Իսկ Աշոտյանը մտորելու մի քանի թեմաներ ունի: Նախ՝ պիտի մտածի, թե ինչպես է, որ չի հաջողվել բոլոր հետքերը սրբել, իսկ այնուհետև պիտի կռահի, թե ինչու հատկապես հիմա ՎՊ-ն որոշեց իր ուղղությամբ տակառ գլորել:







Դիտումների քանակ 67827


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ո՞վ կերտեց Նիկոլի հաջողությունը

Ապրիլի 19, 2018


Փաշինյան Նիկոլի՝ արդեն որերորդ օրը տևող ֆինտը Երևանում դաս պիտի լինի ՀՀ իշխանությունների համար: Ավելի ստույգ` Փաշինյան Նիկոլը ա...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Աշոտյանը մղկտում է ՀԱԿ-ի համար

Աշոտյանը մղկտում է ՀԱԿ-ի համար

Մարտի 20, 2018


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խորապես հավատացած է, թե ՀՀԿ-ի ամենասրամիտ տղան ինքն է, իսկ քաղաքականո...

ՎՊ-ն ինչո՞ւ է իրարով անցել

ՎՊ-ն ինչո՞ւ է իրարով անցել

Հունվարի 31, 2018


Այսօր թերթերից մեկը մի փոքրիկ լուր էր տպագրել այն մասին, որ ՀՀ վերահսկիչ պալատը 2018 թվականի համար խիստ շռայլ պետական գնումների...

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Աշոտյանը պատերազմ է հայտարարում Թուրքիային

Հունվարի 16, 2018


Այն օրից ի վեր, ինչ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանձնեցին Արմեն Աշոտյանի տնօրինությանը, այդ կառույցու...

Աշոտյանին սուտասան անվանեցին

Աշոտյանին սուտասան անվանեցին

Հունվարի 11, 2018


Արմեն Աշոտյանը սկբում բժշկությամբ էր զբաղվում: Հետո որոշեց զբաղվել կրթության գործերով: Հիմա էլ նրա զբաղմունքը արտաքին հարաբերու...

Ապականեցին բժշկական համալսարանը

Ապականեցին բժշկական համալսարանը

Դեկտեմբերի 12, 2017


Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տոն էր: Նշում էին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի 25-րդ տարեդարձը...

Ինքնաբավարարում պետական մակարդակով

Ինքնաբավարարում պետական մակարդակով

Նոյեմբերի 21, 2017


Շատ հետաքրքիր մի ավանդույթ է արմատներ ձգում կառավարման համակարգում: Պայմանականորեն դա կարելի է անվանել ինքնաբավարարում: Օրինակ,...

Պառակտման առաջին ճեղքերը

Պառակտման առաջին ճեղքերը

Նոյեմբերի 7, 2017


ՀՀԿ - ՀՅԴ հնարավոր տարանջատման մասին վերջին շրջանում շատ են խոսում: Այդպիսի խոսակցությունների համար պարարտ հող են հանդիսանում ե...

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

ՀՀԿ-ի Աստվածը հայտնի է

Սեպտեմբերի 27, 2017


Ով այս օրերին տեսել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, կհաստատի, որ նրա կեցվածքը շատ է հիշեց...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Եկեք ձեր դավաճանին տեր կանգնեք

Սեպտեմբերի 22, 2017


Երբ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցելու համար Բաքու մեկնեցին ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաք...

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Ստյոպան ընտրել է չարյաց փոքրագույնը

Հուլիսի 31, 2017


Նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ, հետո անհայտ զբաղմունքի տեր, բայց հաստիքացուցակներով Միջազգային և անվտանգության հ...

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Աշոտյանը` Բաբլոյանի տարածքում

Հուլիսի 18, 2017


Մի ամբողջ օր է` համացանցն ու լրատվական կայքերը հեղեղված են նյութերով, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է Ռուսաստանում գտնվ...

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Խորհրդարանական դիվանագիտությո՞ւն, թե՞ ջրիկություն

Հուլիսի 12, 2017


Հայաստանի խորհրդարանի 15-20 պատգամավորներ վեր են կացել, գնացել են Արցախ: Անունն էլ դրել են` Հայաստանի և Արցախի խորհրդարանների մ...

Մի հայհոյեք Աշոտյանին

Մի հայհոյեք Աշոտյանին

Հուլիսի 8, 2017


ԿԳ նախկին նախարար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մի առանձնահատկություն ունի` ամեն ինչի...

Յոլյան, որտե՞ղ է 217 միլիոնը

Յոլյան, որտե՞ղ է 217 միլիոնը

Հուլիսի 7, 2017


Վերահսկիչ պալատի ղեկավար Լևոն Յոլյանը բոլորովին չի պատկերացնում իր աշխատանքի բնույթը: Վերջինս երևի դեռ չգիտի, որ իր գործը բացահ...

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Թեթև գրքերը ծանր գրքերից լավն են

Հունիսի 28, 2017


Արդեն առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ Վերահսկիչ պալա¬տը Սփյուռքի նախարարությունում մի շարք խախտումներ էր արձանագրել: Մաս...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Աշխարհի արարումն ըստ Աշոտյանի

Հունիսի 20, 2017


Այն օրից ի վեր, երբ Արմեն Աշոտյանին նշանակեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին ատամնաբույ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը