Տիեզերական խայտառակություն

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017
Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Ջհանգիր Լֆիկյան

 

ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է, Սաղաթելյանի համար մտատանջության թեմա է բուհն ավարտած, սակայն անգործ մնացած երիտասարդների ճակատագիրը: Սաղաթելյանն ասում է, որ մեծ գիտելիքներ ունեցող ուսանողները պրակտիկայի պակաս են ունենում, իսկ գործատուները պատրաստ չեն նրանց հմտացնելու համար միջոցներ ու ժամանակ ծախսել, բոլորին անհրաժեշտ են աշխատանքային փորձով մարդիկ, և արդյունքում ունենում ենք այն, ինչ հիմա ունենք:


«Համոզված եմ, որ կարող են լինել այս փակ շղթայից դուրս գալու լուծումներ, և ես, որպես պատգամավոր, մտադիր եմ այդ լուծումները որոնել և, եթե հարկ լինի իրավական լուծումների, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Եթե իմ ընկերների շարքում կան մարդիկ, որոնք աշխատել են այս հարցի շուրջ, ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրների փորձը և կցանկանան օգնել ու մասնակցել գործընթացին՝ խնդրում եմ արձագանքել»,- իր շարադրանքը եզրափակում է Արման Սաղաթելյանը:


Ընդհանուր առմամբ, վատ բան չի ասում նորաթուխ օրենսդիրը: Բայց, իհարկե, որպես հանրապետական և առավել ևս՝ ՀՀ ԱԺ անդամ, չի կարող ճիշտ բան ասել:


Իսկ բանն այն է, որ իր շեշտած պրոբլեմը կա ողջ աշխարհում, այն բնական է և հավերժ, հետևաբար, դրա դեմ պայքարը հիմարություն է: Թե՛ General Motors-ում, թե՛ Microsoft-ում, թե՛, ասենք, մեր հայտնի «Ծղոտներում» միշտ նախընտրում են փորձառու աշխատակիցների, քանզի անփորձի հետ աշխատելն անհամեմատ բարդ է և անգամ վտանգավոր: Օրինակ, որքանո՞վ ճիշտ կլինի, եթե Ամենայն Հայոց կաթողիկոսին կամ մեկ այլ ավելի կարևոր հաճախորդի «Ծղոտներում» սպասարկեն նորաթուխները: Իհարկե, դա ընդունելի չէ: Նշանակում է` բոլոր նորմալ տեղերում որևէ լուրջ մենեջեր միշտ կխուսափի երիտասարդից, եթե, իհարկե, երիտասարդին ինքը չի ուղարկել ուսման իր հաշվին:


Սակայն մի քանի հիմնարկ կա Հայաստանում, որտեղ անփորձներին ընդունում են գրկաբաց, բայց դժվար թե պրն Սաղաթելյանը կարողանա այդ հարցում օգտակար լինել: Խոսքը ՀՀ Ազգային ժողովի և հարակից հիմնարկների մասին է, որտեղ աշխատանքի են ընդունում ոչ թե նորաթուխ անփորձ վունդերկինդների, այլ իրենց անունը գրել չիմացողների, լակոտների, նախալակոտների, կյանքում մեկ օր չաշխատած գողականների և, համապատասխանաբար, բ...զականների, մի խոսքով` ում ասես: Անկախ Հայաստանի Ազգային ժողովի գումարումների անձնակազմի ցանկին ծանոթալը կբավարարի, որպեսզի մեր ասածը հստակ հասկացվի:


Մի խոսքով, ունենք 100-200 կարգին աշխատատեղ, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ մասնագիտությունից ու գիտելիքներից, կցանկանար ընկնել, սակայն պրոբլեմը անգործ երիտասարդների քանակն է, որը, ըստ ամենայնի, մոտ կես միլիոն կկազմի: Հիմա էդքանին ո՞նց խցկես այդ մի քանի հիմնարկը, որտեղ նրանց գրկաբաց կսպասեն:


Քանի որ Արման Սաղաթելյանը գիտակցում է այս ամենը, քանզի, ըստ օպերատիվ տվյալների, իր կյանքում հասցրել է Մոսկվա գործուղվել և աշխատել նորմալ մարդու հետ նույն շենքում որոշ ժամանակ, նշանակում է, նա ուղղակի աշոտյանական-շարմազանովական պոպուլիզմով է զբաղված: Իսկ եթե ոչ` նրա գրառումը կնշանակի, որ իր օրենսդրական նախագծում նա պիտի նախատեսի ՀՀ Ազգային ժողովի կազմը հասցնել հարյուր հազարների: Այդ դեպքում բաց կմնան այլ հարցեր: Օրինակ, որտե՞ղ տեղավորել այդ հիմնարկը (ասենք, որ Պենտագոնի շենքում էլ նման գլխաքանակ չի տեղավորվի) և, ամենակարևորը` արևմտյան «եղբայրությանը» ո՞նց բացատրվի համաշխարհային պատմության մեջ իր նախադեպը չունեցող այս ֆենոմենը (աշխատավարձային ֆոնդի մասին չենք էլ խոսում, էդ ջհանդամ` ոչ մի պատգամավոր կամ նախարար աշխատավարձի համար չի աշխատում, նրանք բոլորը ծնված են հանուն Հայրենիքի աշխատելու համար):

 







Դիտումների քանակ 113260


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Կաթողիկոսի եղբայրը գործ տվող է

Ապրիլի 23, 2018


Հանրությանը ողջախոհության, բարոյական պահվածքի, սթափ դատողության մասին կոչերի պակաս այս օրերին չունեցանք: Նմանատիպ կոչեր հատկապե...

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Սրանք միշտ ամեն ինչ թարս են անում

Ապրիլի 20, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստան չնախատեսված ու հրատապ այցելություն է կատարել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Վերջինս տեղ ...

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Կաթողիկոս, քեզ չեն լսի

Ապրիլի 19, 2018


Այս օրերին բոլոր նրանք, ովքեր ուրիշ անելիք չունեն, նստում ու կոչեր են գրում` հասցեագրված կամ իշխանություններին, կամ ընդդիմությա...

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Մեղավոր կաթողիկոսը ջանում է ջրից չոր դուրս գալ

Փետրվարի 20, 2018


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ