Սովորական խայտառակություն

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017
Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Ծառուկ Սարգսյան


- Товарищ Сталин, у товарища Х. любовница из Большого театра, просто красавица. Что будем делать?
- Как что будем делать? Завидовать будем…
(из стенограммы заседания политбюро ЦК ВКПБ)

 


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրիշի գույքը վնասել դրդելու մեջ, մասնավորապես, ՊՊԾ գունդը գրավելուն հաջորդած ցույցերի և հավաքների ժամանակ բարձրախոսով հնչեցրել է ոստիկանական ավտոմեքենան կոտրելու և վնասելու կոչեր։ Անի Զախարյանին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Սրա հետ մեկտեղ Զախարյանը միառժամանակ դադարեցրել է քաղաքական գործունեությունը և, ինչպես ասում են, անցել է ընդհատակ: Իսկ դրա համար մի քանի պատճառ կա: Նախ` կուսության դեմ մարտնչող տիկինը չգիտի, թե ինչ է պետք անել, քանի որ նախորդ բոլոր ձեռնարկումները որևէ արդյունք չտվեցին, և հետո` նա այս օրերին մի օբյեկտիվ պատճառ էլ ունի` երեխայի է սպասում և բավականին ծանր հղիություն է տանում։


Անի Զախարյանին անձնական կյանքում հաջողություն մաղթելով հանդերձ չենք կարող նաև չնկատել, որ իբրև նորօրյա գործիչ նա նույնպես տառապում է այն փոփոխամտությամբ, որն այսօր բնորոշ է հայաստանյան քաղաքական դաշտի մեծ ու փոքր բազմաթիվ ներկայացուցիչների: Օրինակ, տիկին Անին մինչև վերջ էլ չի հստակեցրել, թե ինքը որ թևն է ներկայացնում` ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ: ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ նա կոչ էր անում կործանել գործող իշխանական խավը, հետո որոշեց շարժում սկսել ընդդեմ ոստիկանապետ Վովա Գասպարյանի, բայց հենց ընտրությունները մոտեցան` հանկարծ հայտարարեց, թե պատրաստ է սատարել Հանրապետական կուսակցությանը:


Այսպիսի շրջադարձ, եկեք խոստովանենք, ամեն օր չես տեսնի: Իսկ այսօր Զախարյանը սեփական վերաբերմունքը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Ես ասել էի, որ հիմնական դրդապատճառը, որն ինձ ստիպել է նման դիրքորոշում որդեգրել այդ պահին, դա Կարեն Կարապետյանի գործոնն էր, թեև Կարեն Կարապետյանին ես չեմ համարում շատ լուրջ քաղաքական գործիչ»,- ասում է նա: Տիկին Զախարյանի այս լղոզված, հակասական ենթաշերտերով բացատրությունն էլ կարելի էր արժանահավատ համարել, եթե հաջորդ պահին նա «անլուրջ» Կարապետյանի ու նրա քաղաքական թիմի մասին վերստին չխոսեր, եթե հարցնում են, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ համագործակցության ինչ-որ եզրեր գտնեք: «Միանշանակ կարող եմ պնդել, որ Կարեն Կարապետյանն այն անձն է իր անձնային տվյալներով և իր փորձառություններով, ում հետ կարելի է միանշանակ համագործակցության գնալ»։


Այսպիսի արձագանքից նույնիսկ վարչապետն իրավունք ունի զարմանալ, քանզի ձեռք է բերում այնպիսի մի կողակից (զուտ քաղաքական), որին կնախանձեին բոլորը: Եվ վաղը կնախանձեն: Զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ…







Դիտումների քանակ 85574


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են

Վարչապետի ու Նիկոլի հացը կտրում են

Ապրիլի 19, 2018


«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պիտի սուր տագնապով տեղեկանա, որ իրեն նոր մրցակից և...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Զախարյանը նախանձում է Փոստանջյանին

Փետրվարի 15, 2018


«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ, հրաշքով քաղբանտարկյալ չդարձած Անի Զախարյանը տևական ժամանակ խոր լռություն էր պահ...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Ամենաարդար Անի Զախարյանը

Ամենաարդար Անի Զախարյանը

Հունվարի 25, 2018


Շատերն են հիշում, որ նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին մեղադրա...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Վարչապետ, քեզ չհասկացանք

Վարչապետ, քեզ չհասկացանք

Հունվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի առիթներով ոչ միայն հայտարարել էր, որ Հայաստանում չափազանց շատ են հանգստյան օրերը, այլև...

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Ինչո՞ւ Ծառուկյանը Գյումրի գնաց

Դեկտեմբերի 29, 2017


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական շրջանի հանդիպումներից ի վեր գրեթե չէր մասնակցել որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը