Սովորական խայտառակություն

Արծվիկ Մինասյանը գաղութի պետ է

Հունիսի 9, 2017
Արծվիկ Մինասյանը գաղութի պետ է

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ոչ մի գնով չի ցանկանում ընդունել այն փաստը, որ համատարած ծառահատումների դեպքերի առնչությամբ ինքն էլ ունի պատասխանատվության մեծ բաժին: Երբ նրան հարցնում են այդ մասին, ընկեր Արծվիկը սկսում է խոսել երևույթին նպաստող օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին, հանկարծ հիշում է, որ մենք պիտի իրական գնահատենք փայտանյութի պահանջարկը, որովհետև եթե այդ պահանջարկն այլ աղբյուրներից չենք կարողանում բավարարել, ապա հասարակության մի էական հատված դառնում է ագրեսիվ պահպանվող տարածքի հանդեպ: Իսկ այն մասին, որ «Հայանտառ»-ի տարածքները կամ բնության հատուկ պահպանվող տարածքները վերահսկողության ներքո են ու հսկայական միջոցներ են ծախսվում հենց միայն այն բանի համար, որ ագրեսիվները այնտեղ ոտք չդնեն, Մինասյան Արծվիկը լսել անգամ չի ուզում:

 

Սակայն պատահում է այնպես, որ նրան ուղղակի հարկադրում են լսել ու պատասխանել: Օրինակ, պահանջում են բացատրություն տալ, թե այդ ինչպես է լինում, որ Դիլիջանի անտառները ենթարկվում են զանգվածային ծառահատման, իսկ բնապահպանության նախարարը դրա մասին իմանում է ամենավերջինը: Եվ ահա այս դժվարին հարցի ծուղակի մեջ երկու ոտքով չընկնելու համար դաշնակ Արծվիկը մի հրաշալի բացատրություն է հայտնաբերել: Նա հայտարարել է, թե «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների զգալի մասը 1-2 անգամ արդեն դատապարտված է: Նա նաև ասել է, որ որ նախորդ տարիներին, նաև հիմա կան հարուցված քրեական գործեր, տասնյակ մարդիկ ազատազրկման ու դրամական պատասխանատվության են ենթարկվել:


Ստացվում է, որ նախարարի իմացությամբ համակարգում աշխատում են դատվածներ ու քրեականներ, որոնք ընդհանրապես պիտի իրավունք չունենային զբաղվելու այնպիսի գործով, որտեղ պահպանության ու վերահսկման խնդիր կա: Բայց սրանով հանդերձ Մինասյանն ուրախ է նրանց ներկայությամբ, որովհետև ամեն անգամ, հենց անհրաժեշտ լինի, միշտ էլ մեղքը կարող է բարդել այդ մարդկանց գլխին: Մնում է միայն հստակեցնել վերջին դրվագը` Արծվիկը հիմա նախարա՞ր է, թե՞ գաղութի պետ:







Դիտումների քանակ 62718


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Ո՞ւր են գնում դաշնակները

Ո՞ւր են գնում դաշնակները

Ապրիլի 26, 2018


«Հրաժարվել» և «դաշնակցական» բառերն անհամատեղելի են: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր տեղեկացվեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զա...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Արծվիկի սիմֆոնիան վատն է

Փետրվարի 28, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվող շինարարությունը դադարեցվել է: Հիշեցնենք, որ բնության հուշ...

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Արծվիկ, ինչո՞ւ ես պղծում

Փետրվարի 21, 2018


Այսօր Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում տեղադրել է Գառնու «Քարերի սիմֆոնիայի» լուսանկարները, որոնց շուրջ շինարարություն է սկս...

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Կաշկանդված դաշնակն ու չկաշկանդված դաշնակը

Փետրվարի 7, 2018


Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը պիտի որ կյանքի կոչվեր գործադիրի բոլոր անդամների միահամուռ համաձայնության պայմ...

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Տարոնն ու Արծվիկը փրթում են

Փետրվարի 5, 2018


Նախ ահազանգ ստացվեց, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում ծառահատումներ են կատարվել: Հետո լու...

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Ի՞նչ գույնի են դաշնակների ակնոցները

Հունվարի 12, 2018


ՀՅԴ - «Ծառուկյան» դաշինք մրցակցությունը գնալով ավելի է սրվում` իշխանական կոալիցիայում տեղ զբաղեցնելու հեռանկարով: Եթե դաշնակներ...

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Որտեղի՞ ձուկն էր դաշնակների տոնական սեղանին

Հունվարի 10, 2018


ՀՀ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելե...

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Ընկեր Արծվիկը պահանջում է Ռոբսոնի համաներումը

Դեկտեմբերի 25, 2017


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Նոր տարվա նախաշեմին երկու լուրջ մտահոգություն ունի: Մեկը Սևանի սիգն է, մյուսը` Ռոբսոնը...

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դաշնակ Արծվիկը սի՞գ է ծախում

Դեկտեմբերի 23, 2017


Դեռ օրեր առաջ բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճ...

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Ում համար` ռեֆորմ, ում համար` տեսլական

Նոյեմբերի 30, 2017


Որքան էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պնդում է, թե իր ու վարջապետի հարաբերությունները կարգին են, իրականությունը հակ...

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Ջերմության կարգավորումը` դաշնակների ձեռքում

Նոյեմբերի 2, 2017


Կա Գագիկ Սուրենյան, որ եղանակի տեսություն է հաղորդում: Բայց գործը միայն Սուրենյանով չի սահմանափակվում: Ջերմաստիճանի տատանումներ...

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Արծվիկն իր ունեցածը մոռացել է

Նոյեմբերի 2, 2017


Բոլորի համար շատ անսպասելի ՀՀ բնապահպանության նախարարությունը հանկարծ շրջանառության մեջ դրեց «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուց...

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Արջերը խանգարեցին դաշնակ Արծվիկի քունը

Հոկտեմբերի 26, 2017


Նախարար Արծվիկ Մինասյանը երևի չգիտի: Չգիտի, որովհետև դաշնակ է, իսկ դաշնակ լինելն արդեն բացառում է որևէ նորմալ հատկանիշի, որևէ գ...

Վառածը ներկով է փակում

Վառածը ներկով է փակում

Հոկտեմբերի 17, 2017


Հրդեհված Խոսրովի անտառի վերականգնման ծրագիր այս պահին գոյություն չունի: Բնապահպանության նախարարությունը պնդում է, թե իբր անտառը...

Դիլիջանի ապստամբությունը

Դիլիջանի ապստամբությունը

Հոկտեմբերի 14, 2017


Երեկ գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի ...

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Դավադրություն ընկեր Արծվիկի դեմ

Հոկտեմբերի 13, 2017


ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կրկին անդրադարձել է Խոսրովի անտառում բռնկված հրդեհի պատմությանը և այն տեսակետն է պնդել, որ դա, ...

Ովքե՞ր են այդ «ոմանք»

Ովքե՞ր են այդ «ոմանք»

Սեպտեմբերի 26, 2017


Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասուլիս չէր հրավիրել, Միանասյանին ուղարկել էին ասուլիսի, որովհետև վերջին շրջանու...

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Դաշնակները խմեցին Արփի լճի ջուրը

Սեպտեմբերի 20, 2017


Ընդամենը երեք ամիս է անցել այն պատմական պահից, երբ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին անպաշտոն չթողնելու համար նրա կուսակց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
FBI-ն և կաթողիկոսը
Մայիսի 18, 2018


FBI-ն և կաթողիկոսը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ