Սովորական խայտառակություն

Անթրաշները կարող են մորուք պահել

Հունիսի 13, 2017
Անթրաշները կարող են մորուք պահել

Մեկ շաբաթ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում արտակարգ իրավիճակ էր հայտարարված: Իրավապահները որսում էին անթրաշ ու չստերով տաքսիստների, տուգանում էին նրանց, մեքենաները հեռացնում էին այդ գոտուց: Նման հրահանգ էր տվել վարչապետ Կարեն Կարապետյանը` գտնելով, որ այս մարդիկ խրտնեցնում են Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին ու աննպաստ տպավորություն են ձևավորում մեր երկրի մասին:


Այն, որ ժամանող զբոսաշրջիկների մեծ մասն էլ է անթրաշ ու հաստատ չստիկներով, վարչապետը դրա մասին հիշելու անհրաժեշտություն չուներ: Այն, որ իրավապահները փաստացի ոչ մի անթրաշ տաքսիստի այդպես էլ օդանավակայանում չգտան, որ գոնե լուսանկարեին ու ցուցադրեին, սա էլ է փաստ: Սակայն շուրջկալ-օպերացիան հիմա կարելի է համարել ավարտված, քանի որ այսօր մի հետաքրքիր հաղորդագրություն տարածվեց: Հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։


Հիմա արդեն հասկանալի է, թե ինչ նպատակ էր հետապնդում Երևան-«Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականը: Ոչ անթրաշի խնդիր կա, ոչ էլ թրաշվածի: Նույնիսկ կարող ես մորուք պահել ու ոտաբոբիկ վարել մեքենան: Հարցն արտաքին տեսքին կամ հիգիենային չի առնչվում: Ընդամենը բիզնեսի խնդիր է, սովորական մրցակցություն, երբ ուժի գործադրմամբ մեկին վռնդում են տարածքից ու դրա մենաշնորհը հանձնում են մեկ ուրիշին: Մասնավոր տաքսիստները հարվածում էին գործին, պետք էր նրանց չեզոքացնել: Իսկ հիմա, երբ գործն արված է, նոր երթուղին կփոխարինի անթրաշներին:







Դիտումների քանակ 64286


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մի քանի սուտ Լարսի մասին

Մի քանի սուտ Լարսի մասին

Հուլիսի 3, 2018


Երբ ձմռանը փակվում էր Լարսի ճանապարհը, հեշտ էր դա արդարացնել բնակլիմայական պայմաններով: Բայց երբ Լարսի անցակետում մոտ 1500 հայկ...

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հիմա ձեր տարբերությունը ո՞րն է

Հունիսի 5, 2018


Այսօր ողջ օրը կառավարությունում և պետական առանձին օղակներում նշանակումներ ու պաշտոնաթողություններ էին կատարվում: Այս շարքում հա...

Առանց քավորի մնացածը

Առանց քավորի մնացածը

Հունիսի 1, 2018


Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Նա ...

Հանձնարարված է անպայման գտնել

Հանձնարարված է անպայման գտնել

Մայիսի 24, 2018


Հիմա արդեն անսխալ կարելի է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կառավարության յուրաքանչյուր անդամի հստակ հանձնարարական է տվել`...

Արծվիկի ուշացած վրեժը

Արծվիկի ուշացած վրեժը

Մայիսի 15, 2018


Դաշնակցության քաղաքական էության ու նկարագրի մասին նոր չէ, որ պիտի իմանանք: Վերջին ամսվա իրադարձություններն ընդամենը ավելի ամրապ...

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Կարեն Կարապետյանը բացակա է ստացել

Մայիսի 2, 2018


Այսօր հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նշել, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանո...

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Հեղափոխականներին սպիտակ տեռոր է պետք

Ապրիլի 26, 2018


«Իշխանություններն սկսել են կիրառել գազային տեռորի նոր հնարքներ: Չորրորդ գյուղում այսօր անջատել են մարդկանց գազը: Եթե գազավիկը դ...

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Վարչապետի «եթե»-ն ու ժողովրդի ֆորսմաժորը

Ապրիլի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է նաև նեղանալ, եթե իրեն տալիս են այսպիսի ձևակերպմամբ հարց. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքա...

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Հայաստանի ձրիակերների գլխաքանակը պակասեց 9-ով

Ապրիլի 6, 2018


Խորհրդական ունենալը ՀՀ իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, ամենահարգված ատրիբուտը: Օրինակ, Տարոն Մարգարյանն իր խորհրդականներ...

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Վարչապետն այլևս վարչապետ չէ

Ապրիլի 3, 2018


Դեռևս Ամանորի տոներից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ մենք չափից շատ ենք հանգստանում, տոնական օրերի թիվը մեր ...

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարմնավաճառներն ու կառավարությունը

Մարտի 29, 2018


Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վարորդները: Նրանք իրենց խաբված էին զգում, իսկ տաքսիստներն առանձնապ...

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Դավիթ զուգարանագետը և ՀՀ վարչապետը

Մարտի 26, 2018


Մի նյութ էինք հրապարակել համալսարանական Ռեստարտ նախաձեռնության մասին, որի գործունեության հիմնական թիրախն են զուգարաններն ու բու...

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Դրսի հավատի և ներսի հավատի միջև

Մարտի 14, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարուհի Հրանուշով հանդերձ գտնվում է Լիբանանում: Տեղի Հայաստանի դեսպանատանը նա հանդիպել է Լիբանան...

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Փոխնախարարի աթոռ` ծնունդին նվեր

Մարտի 7, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ ստորագրած նոր որոշման մեջ ասված էր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա...

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Կարենն ո՞վ է, Մանվելն ո՞վ է

Մարտի 5, 2018


ԵԿՄ նախագահ, պատգամավոր ու գեներալ Մանվել Գրիգորյանը կարող է շատ սիրել Սերժ Սարգսյանին և մեծ ցանկություն ունենալ, որ հենց նա դա...

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Վարչապետի 856 միլիոնանոց փուչիկը

Փետրվարի 8, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ անկեղծորեն զարմացրեց ժողովրդին: Առաջին անգամը նախընտրական շրջանում էր, երբ հայտարարեց, թ...

Եկավ հողը խլելու ժամանակը

Եկավ հողը խլելու ժամանակը

Փետրվարի 8, 2018


ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական ն...

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Ինչպես առաջինից դառնալ վերջինը

Փետրվարի 5, 2018


Վերջապես գտնվեց մի բան, որի հարցում մենք անգերազանցելի ենք ամբողջ աշխարհում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էքսպերտ ք...

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Ո՞վ է ավելի շատ պոպուլիստ

Հունվարի 19, 2018


Երբ երեկ կառավարության նիստում մերժվեցին Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփ...

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Կարապետյանի «զուտ»-ը և Մկրտչյանի «զուտ»-ը

Հունվարի 18, 2018


Այսօր կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին գրեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները, թեև կատարվածը ոչ ա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Աշոտյան, դու լռիր
Հունիսի 16, 2018


Աշոտյան, դու լռիր

Կինո է, բա ի՞նչ է
Հունիսի 23, 2018


Կինո է, բա ի՞նչ է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ